Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Վաշինգտոնի եռակողմ հանդիպմանը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ. Զախարովայի մեկնաբանությունը՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Վաշինգտոնում կայացած բանակցությունների հետ։

«Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման գոտու ձևավորմամբ: Ամենակարևոր պայմաններից մեկը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների շահերի վրա:

Մենք հետևողականորեն աջակցում ենք բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգությանը։ Այս առումով, երկու երկրների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը կայացավ ԱՄՆ-ի միջնորդությամբ արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։
Միևնույն ժամանակ, մինչև վերջերս Բաքուն և Երևանը պնդում էին, որ նախընտրում են ուղիղ երկխոսություն՝ առանց արտաքին օգնության։

Հարկ է հիշեցնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ բարձր մակարդակի հայտարարության ընդունմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ: Տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմ, որն անփոխարինելի ներդրում է ունեցել իրավիճակի կայունացման գործում:

Մենք միշտ կհիշենք մեր խաղաղապահներին, ովքեր զոհվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս։

2020-2022 թվականներին նույն եռակողմ ձևաչափով մշակվեց «ճանապարհային քարտեզ» Բաքվի և Երևանի միջև հաշտեցման բոլոր հիմնական ոլորտներում՝
• խաղաղության պայմանագրի մշակում,
• տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում,
• պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում,
• քաղաքացիական հասարակության միջոցով կապերի զարգացում։
Դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ շատ բան է արվել։

Հարավային Կովկասի խնդիրները լուծելու լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումների որոնումն ու հետագա իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ։
Տարածաշրջանից դուրս խաղացողների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը և չստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր։ Մենք կցանկանայինք խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտությունների լուծման գործում Արևմուտքի օգնության տխուր փորձից։ Հարավային Կովկասի օրինակներից է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որի գործունեությունը անընդհատ նյարդայնացնում է տարածաշրջանային մյուս խաղացողներին։

Լրացուցիչ վերլուծենք Վաշինգտոնի հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Այս ոլորտում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ մի կողմ չի դուրս եկել, շարունակում են արդիական մնալ։
Կարևոր է նաև հաշվի առնել Հայաստանի անդամակցության գործոնը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում, մասնավորապես՝ հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման առումով։ Անհնար է նաև անտեսել այն փաստը, որ Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանում են 1992 թվականի սեպտեմբերի 30-ի միջպետական համաձայնագրի համաձայն տեղակայված ռուս սահմանապահները։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը, ինչպես նաև միջպետական հարաբերությունների հաստատումը կունենան գերակա նշանակություն երկու հարավկովկասյան հանրապետությունների միջև խաղաղություն հաստատելու գործում։ Երկու երկրների հաշտեցումը պետք է ինտեգրվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա»։

Լրահոս

«Տոտենհեմը» դժվարությամբ պահպանեց տեղը էլիտայում, իսկ ո՞ր ակումբներն են լքում Պրեմիեր լիգան
NYT. Իրանը չի ենթարկվել Թրամփի ճնշմանը՝ գործարքի վերաբերյալ
Al Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան
Shein-ը ձեռք է բերում էկոլոգիական Everlane բրենդը
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան (տեսանյութ)
Ժողովրդավարական բաստիոնում չեն լինում քաղբանտարկյալներ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ
Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան.Ահազանգ․ Ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ)
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին
Արցախը հանձնածները, բանակից թռածնե՞րը ինձ պիտի պիտակավորեն. տեղով պիտակ են. Հովհաննես Իշխանյան
Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչն էլ կառավարելի է, չլուծվող խնդիր չկա. Ծառուկյան (տեսանյութ)
Սամվել Կարապետյանին ասացի՝ շատ կուզեի Գյումրիում Օպերային թատրոն լիներ. Աննա Մայիլյան
Եպիսկոպոսների օծման արարողությունը` Մայր Աթոռում (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Եղեգնաձորում է
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 6.9 տոկոսով
Խաղաղության գործընթացը զրոյական կետից չենք սկսելու, երաշխավորների ենք գտնելու
ՀՀ բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը կախված է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններից
Ասում են՝ ընդդիմությունը կաշառել է ՌԴ-ին, որ հայկական ապրանքները չվաճառվեն, բա դուք մեխի գլո՞ւխ եք

Լրացուցիչ նորություններ

...

Հունգարիան հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ

ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ԱԹՍ-ների hարվածի․ կան զnհեր (տեսանյութ)

Ռուսները կարող են Վլադիմիր Պուտինին տեսնել մեքենայի ղեկին ՝ մոտակա երթևեկության գոտում․ Պեսկով

Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի տնտեսության աճի մասին

Ռուսաստանը մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը հրադադար է հայտարարել

Ռուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը

Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում զգալիորեն ցածր գնով. Պուտին

Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն

ՌԴ Բելգորոդ քաղաքը գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման

Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով. ՌԴ

Տղամարդը 18 տարի անց խոստովանել է իր տարեց ազգականի սպանությունը

Մոսկվայի մարզում տղամարդը պայթեցրել է բանկոմատը

Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը. Զախարովա

Պեսկով. Զելենսկիի Մոսկվա գալու առաջարկը ուժի մեջ է մնում

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում

Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար

Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել Telegram և WhatsApp հավելվածներում զանգերի սահմանափակման որոշումը