Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին


2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային:

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ ներկայացրել են հայտ՝ աշխարհի Մ20 տարեկանների առաջնության կազմակերպման նպատակով: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) իր աջակցությունն է հայտնել համատեղ հայտի ներկայացմանը, սակայն վերջնական հաստատման համար անհրաժեշտ է արդիականացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները, այդ թվում՝ կառուցել կամ վերակառուցել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի առնվազն մեկ մարզադաշտ։

Հայաստանում նմանօրինակ մարզադաշտերի առկայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվել և ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ, որով, մասնավորապես, սահմանվել է ՀՀ-ում 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը՝ ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10 հազար նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35 հազար նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտերից մեկի համար երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է Վանաձորը, որտեղ արդեն առկա է հին, չշահագործվող մարզադաշտ՝ 3 հազար նստատեղով (ՈՒԵՖԱ 2-րդ կատեգորիա)։ Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերակառուցում, ընդլայնել նստատեղերի հատվածը և ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքներ։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքը վստահվելու է միջազգային փորձ ունեցող օտարերկրյա կազմակերպությանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է գնային երկու առաջարկ և ընտրել է նվազագույն գին ներկայացրած «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ն, որին «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կհատկացվի շուրջ 593 հազար եվրո ֆինանսավորւմ՝ նախագծային աշխատանքների համար։

Նախագծման աշխատանքները կիրականացվեն 8 ամսում, իսկ շինարարությունը, հաշվի առնելով բոլոր քաղաքաշինական և պետական փորձաքննությունները, նախատեսվում է մեկնարկել 2026 թվականի հունիսին: Շինարարությունը կտևի շուրջ 24 ամիս։

Ըստ նախագծի հիմնավորման՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ի նախագծերից են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ֆուտբոլային մարզադաշտը, որտեղ անցկացվել են Եվրո 2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակիչ հանդիպումները, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտը, որտեղ անցկացվել է 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ 2018 թվականին անցկացվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները:

Լրահոս

Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով
Ձերբակալվել է Ուկրաինայի արդարադատության նախկին նախարարը
ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակումը Բաքվի կողմից կլիներ բարի կամքի դրսևորում․ Գալուզին
Ի՞նչ է բացահայտել Ալիեւը Մյունխենում․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին (տեսանյութ)
ԱՄՆ–Իրան բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ Ժնևում
Կարևոր
Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը․ Նաթան Սրբազան
Հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանը չլինի. Նաթան Սրբազան
Կոչ ենք անում դատապարտել մեր Սուրբ Եկեղեցու դեմ մղվող այս հակաքրիստոնեական արշավը. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Կիևն աղետի եզրին է․ Կլիչկո
Փաշինյանը տիկնոջ հետ Հովհաննավանքում է
ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները
Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան
Հայաստանը դառնում է Արևմուտքի գործիք Ռուսաստանի դեմ պայքարում․ Գալուզին
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան
Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան
Կարևոր
Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց
Խոշոր ավտովթար` Երևանում

Լրացուցիչ նորություններ

...

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հարություն Հարությունյանի արդյունքը

Հայաստանը կհյուրընկալի կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է

Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում

Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին․ ո՞վ է նա

Ռոնալդուն որոշել է դադարեցնել բոյկոտը

Սպերցյանը վնասվածք է ստացել

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 48-րդը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին (լուսանկարներ)

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը

Էրիկ Գասպարյանը երկրորդ անգամ գրոսմայստերի նորմա է լրացրել

Հայկ Սարգսյանը նվաճել է արծաթե մեդալ

Անգլիայում տարբերակ են գտել Սպերցյանի տեղափոխության համար

Արսեն Հարությունյանը Տալլինի մրցաշարում արդեն երեք հաղթանակ է տարել (տեսանյութ)

Ո՞րն է եղել Արման Ծառուկյանի ամենաթանկ գնումը

Սպերցյանը գնահատել է Ծառուկյանի հնարավորությունները UFC-ում

Հայազգի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի շվեդական ակումբում

Սեն-Դենիի մենեջերի հեգնանքը Ծառուկյանի հանդեպ

Եվրոպական ակումբը մեծ ուշադրությամբ հետևում է Թիկնիզյանին․ դիտարկվում է նրան ձեռք բերելու տարբերակը