Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայտնաբերվել և առգրավվել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)


Սիգի ձվադրման սեզոնի հետ կապված՝ Սևանա լճում ամեն տարի արգելվում է սիգի որսը։ Նպատակը պարզ է՝ արդյունագործական մեծ պահանջարկ ունեցող ձկնատեսակի վերարտադրության ապահովումը։

Սիգի որսի արգելքը անցած տարվա նոյեմբերի 20-ից մինչև այս տարվա փետրվարի 1-ն էր։ Նախորդ տարվա համեմատ խախտումների թիվը նվազել է, ինչը ոչ միայն հսկող մարմինների աշխատանքի, այլև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման արդյունք է։ Ու թեև այս անգամ ևս առաջնային տեղը տրվել է բացատրական աշխատանքին, ցավոք, խախտողներ կան։ Իսկ նման դեպքերում արդեն պետք է կիրառել վարչական ներգործության միջոցներ։ Հիշեցնենք, որ առանձին դեպքերում նման խախտումները ենթադրում են նաև քրեական պատասխանատվություն։

Արգելքի ընթացքում շուրջօրյա ծառայության արդյունքում էկոպարեկները հայտնաբերել են ապօրինի ձկնորսության 31 դեպք, կազմվել են արձանագրություններ։ Հայտնաբերված 27 լողամիջոց, ութ քարշակ և 189 ձկնորսական ցանց առգրավվել և տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

էկոպարեկային ծառայությունը ակտիվորեն համագործակցել է ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի վրա իրականացրած միջոցառումների ընթացքում։

Հիշյալ քողարկված տեղափոխման դեպքերից հիշենք երկուսը։ Հունվարի 22-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ։ Մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին նրանք կանգնեցրել են մի քարշակ, որը տեղափոխում էր «Օպել» մակնիշի մեքենա: Ստուգմամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ:

Խախտումների հայտնաբերման գործում ակտիվ դերակատարում ունեն Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի ծառայողները։

ՊԾ պարեկային ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավետիսյանի խոսքով՝ Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային գումարտակի պարեկները հայտնաբերել են ապօրինի որսի 58 դեպք, որոնցից 40-ի վերաբերյալ նախաձեռնվել է վարչական, իսկ 18-ի՝ քրեական վարույթ։ Հայտնաբերվել և առգրավվել է 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով։ Առգրավվել են նաև որսագործիքներ ու լողամիջոցներ, մասնավորապես՝ նավակներ, շարժիչներ, ձկնորսական ցանցեր և այլն։

Սիգի ապօրինի որսը կանխելու միջոցներից մեկն էլ ձկան վաճառքի կանխումն ու բացահայտումն է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել հանրապետության ողջ տարածքում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժինների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները Շիրակի մարզում հայտնաբերել են 273 կգ, Վայոց ձորում՝ 32, Տավուշում՝ 147, իսկ Կոտայքում՝ 182 կգ սիգ։ Սիգի վաճառքի դեպքեր են կանխվել նաև մայրաքաղաքում։

Միջոցառումներին մասնակցել են նաև Համայնքային ոստիկանության ծառայողներ․ հայտնաբերվել է 78 կիգ սիգ։
Խախտումներ հայտնաբերելը, խախտողներին պատասխանատվության ենթարկելը, որսամիջոցներ առգրավելն ու այլ պատժիչ միջոցները կարևոր են, ունեն կանխարգելիչ նշանակություն։

Ապօրինի որսի դեմ պայքարը Ներքին գործերի ու Շրջակա միջավայրի նախարարությունների և պատկան այլ մարմինների համագործակցության միակ ուղղությունը չէ։ Բնապահպանական բոլոր խնդիրներ են ուշադրության կենտրոնում, և տարբեր կառույցների տարեցտարի ակտիվացող համագործակցությունն է, որ պետք է ապահովի երկրի համար կենսական այդ խնդիրների լուծումը։

Լրահոս

Կարևոր
Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել
«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել
Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար
Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան
ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան
Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան
Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան
Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները

Լրացուցիչ նորություններ

...

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում