Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եղիշե Մելիքյանն էլ չի՞ քննադատի ֆեդերացիային․ ՀՖՖ ղեկավարներն այլևս «անքննելի են». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մինչև ուրբաթ տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ պայմանագրի կնքման արարողությունը։ Մելիքյանի և ֆեդերացիայի միջև մեկնարկած միջնորդված բանակցությունների մասին տեղեկություններ ունեցել ենք դեռ նախորդ ամսվա կեսերին, սակայն, հաշվի առնելով ՀՖՖ-ի մեր բարեկամի խնդրանքը, դրան անդրադարձանք անցած շաբաթ ու, իհարկե, էլի առաջինն էինք։ Որքան էլ հատկապես սպորտային կայքերը խուսափեցին «Ժողովուրդ» օրաթերին հղում տալուց՝ փաստը մնում է փաստ։ Մենք այլևս հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին․ թեման շատ փակ էր ու կոնֆիդենցիալ։

Մելիքյանի ու ՀՖՖ ղեկավարների հարաբերությունների, նրանց՝ հրապարակային բավականին սուր քննադատությունների ֆոնին շատերը մինչև հիմա չեն հավատում, որ Մելիքյանն այսքանից հետո կարող է աշխատել Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի ենթակայության տակ։ Մեզ հետ զրույցում հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկն ասաց, որ Մելիքյանին գիտի որպես սկզբունքային տղամարդու, որ եթե մի բան ասում է՝ մինչև վերջ մնում է իր դիրքորոշմանը, ու հավելեց, որ միևնույնն է՝ Եղիշեից չի հավատում, թե այդքանից հետո կաշխատի այս մարդկանց հետ։

Մենք, իհարկե, հաջողություն ենք մաղթում ազգային հավաքականին, սակայն ինչպես ժամանակին բխում էր նույն Եղիշե Մելիքյանի հարցազրույցների տրամաբանությունից՝ այս մարդիկ (ՀՖՖ ղեկավարություն) չեն հասկանում ֆուտբոլից, ու ոլորտը կարող է ոտքի կանգնել միայն նրանց գնալուց հետո։ Թե ինչ է Մելիքյանը մտածում ՀՖՖ ղեկավարների մասին հիմա, դժվարանում ենք կանխատեսել։ Մեր աղբյուրները մոտ օրերս տեղեկություններ կփոխանցեն գործարքի ֆինանսական ու այլ բնույթի պայմանավորվածությունների մասին։ Տեղեկություններ ունենք, որ ֆուտբոլի երկրպագուների խմբեր ցանկանում են հանդիպել Եղիշեի հետ և հարցեր ունեն նրան, բայց դրանք՝ պաշտոնական հայտարարությունից հետո։

Վերջում տեղադրենք մամուլում առկա մի քանի կարճ հայտարարություններ, որ արել է Մելիքյանը ՀՖՖ ղեկավարների հասցեին․ սրանք փոքր հատված են։

• «Ես պատերազմ եմ հայտարարում, թքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ»․ Եղիշե Մելիքյան։

• «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրաժարվել է ՀՖՖ-ից ընդունել լավագույն մարզչի մրցանակը։

• Ինձ էլ դատի տվե՛ք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկե՛ք. պաշտոնապես ասում եմ՝ ՀՖՖ-ն աշխատել է օրենքի կոպիտ խախտումով. պարոն Մելիքբեկյան։

•«Նիկողոսյանը մեր ֆուտբոլի «սեռի կարդինալն» է։ «Որոգայթ» կոչվող մի սերիալ կար ժամանակին, կհիշեք, մեջն էլ մի Ռուդոլֆ կար, ա՛յ էդ Ռուդոլֆին շատ եմ նմանացնում»,- Եղիշե Մելիքյան։Հիմա այս ամենն անցյալում է»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում