Գերմանիան Ուկրաինա կուղարկի ևս երկու Patriot զենիթահրթիռային համակարգ (ԶՀՀ, այս մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։
«Այս քայլի պայմանն այն էր, որ ԱՄՆ-ն հնարավորինս շուտ Գերմանիային փոխարինման համար մատակարարի նոր Patriot ԶՀՀ, և մենք հետագայում էլ կկարողանանք կատարել մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում», - հայտարարության մեջ մեջբերվում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքը։Փաստաթղթի համաձայն՝ երկու Patriot ԶՀՀ Կիև ուղարկելուց հետո Գերմանիան երկու-երեք ամսվա ընթացքում լրացուցիչ բաղադրիչներ կուղարկի Patriot-ի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ բաղադրիչների մասին է խոսքը։Դրա հետ մեկտեղ, Գերմանիան կֆինանսավորի ԱՄՆ-ի կողմից իրեն նոր Patriot համակարգերի փոխանցումը։