Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սահմանազատումից հետո մեզ մոտ իրավիճակն ավելի անվտանգ է դարձել. Նոյեմբերյանի համայնքապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերում իրավիճակն ավելի անվտանգ է։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ 

«Եթե նախկինում մեր համայնքների բնակիչների, ինչպես նաև այստեղով տեղաշարժվողների ուղղությամբ կրակելու հավանականությունը մեծ էր, ապա այժմ իրադրությունը փոխվել է, որովհետև արդեն կա սահմանային գոտի, որը երկուստեք համաձայնության արդյունքում վերահսկվում է սահմանապահների, այլ ոչ թե կանոնավոր բանակային ստորաբաժանումների կողմից։ Մեր տարածքները երբևէ այդքան անվտանգ չեն եղել, ինչպես հիմա»,- ասաց Աղաբաբյանը։Նրա հավաստմամբ՝ Նոյեմբերյան համայնքում ու հարակից գյուղերում բնակիչների կյանքն ավելի է աշխուժացել, ինչին նպաստում են հաճախակի կազմակերպվող մեծ միջոցառումները։ «Այս տարի ևս Կողբում, ավանդույթի համաձայն, մեծ ոգևորությամբ նշեցինք Վարդավառի տոնակատարությունը։ Տարեց տարի շատ ավելի մեծ շուքով ու ավելի մեծ քանակի մարդկանցով, թե՛ տեղացիներ, թե՛ հյուրեր, նշում ենք սպասված միջոցառումը։ Վարդավառի տոնը միայն ջրոցին կամ ուրախ տրամադրությունը չեն, դա նաև մարդկանց համախմբելու հիմք է, մեր ինքնության առհավատչյան, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը պահպանելու խորհուրդը։

Մենք այնպես ենք համադրում բոլոր այս գործոնները, որ միջոցառումը դառնա խորհրդանշող իրադարձություն։ Ամեն տարի փորձում ենք նոր բան մատուցել ժողովրդին։ Նոյեմբերյան խոշորսցված համայնքը ներառում է 17 գյուղ, ուստի բոլոր բնակավայրերից կազմակերպում ենք բնակիչների մասնակցությունը, ովքեր արդեն ինտեգրվել են գործընթացին»,- ասաց Արսեն Աղաբաբյանը։Նա հավելեց, որ երկու տարի առաջ մասնակիցների թիվը մոտ 10 հազար էր, իսկ այս տարի հաջողվեց հատել այդ սահմանը։ «Պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայությունը Կողբում արդեն իսկ մեծ իրադարձություն էր՝ ենթադրելով ավելի բարձր մակարդակ։ Թվում է, թե Նոյեմբերյանը բավականին հեռու է մայրաքաղաքից, սակայն այդ հանգամանքը չի խանգարում մեր հայրենակիցներին գալ և ակտիվորեն մասնակցել տոնակատարությանը։ Այն մշակույթը, որն առկա է այստեղ և մենք ամեն օր զարկ ենք տալիս դրա զարգացմանը, միանշանակ վկայում է մեր ինքնության մասին։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի խթանենք մշակութային կյանքը։ Բոլորովին վերջերս մեզ մոտ բացվեց արվեստի դպրոցը։ Արդեն իսկ գործում է Կողբի գեղարվեստի դպրոցը։ Սուբվենցիոն ծրագրերով մշակութային տների վերանորոգումն ինքնանպատակ չէ, քանզի առկա է մշակութային ռեսուրսը»,- ասաց խոշորացված համայնքի ղեկավարը։     Նրա տեղեկացմամբ՝ 2006 թվականից Կողբի մշակութային տանը գործում է տիկնիկային թատրոն։ Աղաբաբյանի եղբայրը երևանաբնակ կողբեցիների հետ տարիներ առաջ պատվիրեց 23 տիկնիկներ ու նվիրեց մշակույթի տանը: Կառույցի տնօրեն Սասուն Մուրադյանը նույնպես պատրաստեց տիկնիկներ, որոնք մարմնավորում էին Թումանյանի հեքիաթների կերպարներին։ Թատրոնը հաճախ այցելում է մարզի դպրոցներ և մանկապարտեզներ՝ անվճար բեմադրելով հետաքրքիր ներկայացումներ։ Կողբն ու Նոյեմբերյանն ունեն նաև մեծ թատրոններ, որտեղ բեմադրվում են հայ և արտասահմանյան դրամատուրգիայի դասական հայտնի ներկայացումները։ «Միշտ դահլիճները լեփ-լեցուն են հանդիսականներով։ Ասում են, թե իբր ժողովուրդը թատերասեր չէ և չի հաճախում թատրոն, բայց իրականում կարող եք գալ մեզ մոտ և համոզվել հակառակում։ Անհրաժեշտ է ճիշտ մատուցել մշակույթը ժողովրդին և ստեղծել ամուր կապ։ Երբեմն մշակույթի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ դրանով պետք է ազգը ներկայանա աշխարհին: Սակայն դրանք այն արժեքներն են, որոնք պետք է միշտ լինեն առաջնային, գտնվեն ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Իմ մասին ասում են, որ «յոթ երգ գիտեմ, յոթն էլ մշակույթի մասին», բայց դրանից միայն ուրախանում եմ, որովհետև փորձում ենք մեր համայնքների կյանքն ամեն օր լուսավոր դարձնել։ Այդ գործում ինձ մեծապես օգնում են տարբեր համայնքների երիտասարդները, ովքեր ներկայանում են հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով, հետևաբար փորձում ենք դրանք կյանքի կոչել»,- նշեց մեր զրուցակիցը։Աղաբաբյանի հավաստմամբ՝ համայնքից չբացակայելու, չհեռանալու նախադրյալներն արդեն ստեղծվել են։ Կողբ գյուղում թվային ստուդիա հիմնելու հավակնոտ ծրագիր է իրականացվել «Կողբ» հիմնադրամի ջանքերով։ Այսօր ստուդիայում կարելի է ուսանել գրաֆիկական դիզայն, լուսանկարչություն, եռաչափ մոդելավորում, աուդիո գրքերի ձայնագրություն։

Ուսանողների թիվը մոտ 300 է։ Նրանցից ոմանք ստուդիայի միջոցով արդեն ստանում են գրավիչ պատվերներ արտասահմանից։ Կողբում բացվել է նաև Թումո կենտրոնը՝ ընդգրկելով մոտ 1000 պատանիների։«Մեր տարածաշրջանում հիմնական խնդիրներից մեկը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, ինչը, բնականաբար, կկանխի արտագաղթը։ Նախատեսում ենք Նոյեմբերյանում ստեղծել նաև պատկերասրահ։ Երբ ժամանակին ընկերներիս հետ Կողբի արվեստի շենքում բացեցինք պատկերասրահ, համոզվեցինք, որ տարածքն ուղղակի նեղ է, քանի որ արվեստի գործերն անհամեմատ շատ են։ Մեզ պատրաստվում են այցելել 10 արվեստագետներ՝ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի գլխավորությամբ։ Նրանք մասնակցելու են հերթական գիտաժողովին։ Շուրջ քսան տարի բնության գրկում կազմակերպում ենք նաև պլեներներ, որոնց հաջորդում են ցուցահանդեսները։ Արվեստագետները հաճույքով շփվում են մեր պատանիների՝ ապագա նկարիչների ու քանդակագործների հետ»,- մանրամասնեց Աղաբաբյանը։  Քանի որ նկարիչները գիտաժողովներից ու պլեներներից հետո իրենց նկարներից մեկական օրինակ նվիրում են խոշորացված համայնքին, հետևաբար, արվեստի գործերը կուտակվել են, ինչն էլ դրդում է մտածել սեփական մեծ պատկերասրահ ունենալու մասին, ինչպիսիք գործում են մայրաքաղաքում։ Զրույցի ընթացքում Արսեն Աղաբաբյանն անդրադարձավ նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակին։ Նա նշեց, որ տարածաշրջանը բաժանված է երկու մասի։ Դեբեդի հովտում մարդիկ զբաղվում են այգեգործությամբ, իսկ վերևի հատվածում՝ գլխավորապես անասնապահությամբ։ 

«Մենք ունենք մոտ 160 հեկտար ձիթենու եզակի այգիներ, որոնք կան միայն մեր խոշորացված համայնքում։ Ուզում ենք, որ ձիթենին դառնա մեր բրենդներից մեկը։ Ոռոգման հարցը, ցավոք, միշտ չի հաջողվում լուծել, ինչը կապված է պոչամբարների հետ, որովհետև դրանք բացելուց հետո ոռոգման ջրի մատակարարումները ժամանակավորապես ընդհատվում են։ Այդուհանդերձ մտածում ենք լուծել խնդիրն ու շատացնել ինտենսիվ այգիների քանակը։ Այդ նպատակով Կարմիր գյուղի մոտ պետական միջոցներով կառուցվում է ջրամբար՝ 8-12 միլիոն խ/մ ծավալով։ Եթե ջուրը հասցնենք գյուղացուն, նա այլևս չի ունենա արտագաղթելու ցանկություն և տրամադրություն։ Մենք ընտրել ենք լույսը և գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Աղաբաբյանը։Նա երախտագիտություն հայտնեց «Կողբ» հիմնադրամին, որի հետ համագործակցության արդյունքում իրականացվում են կենսական նշանակության ծրագրեր։

Նախատեսվում է մոտ ապագայում նշված հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կառուցել գերժամանակակից մարզադպրոց, որի նմանը չկա մյուս մարզերում։ Գործընթացը մեկնարկել է, և մարզիչներն արդեն վերապատրաստվում են Երևանում։

 «Տարբեր մարզաձևերից աշխարհի առաջնություններին, ինչպես նաև երաժշտական փառատոններին մասնակցող մեր տարածաշրջանի ներկայացուցիչներին ֆինանսավորում է համայնքապետարանը։ Հաղթողներն արժանանում են լրացուցիչ պարգևատրումների։ Շատերն այսօր ուզում են մասնակցել տարբեր առարկաների օլիմպիադաներին, որովհետև գիտեն, որ «Կողբ» հիմնադրամի կողմից աշակերտներն ու ուսուցիչները ստանալու են մեկամյա կրթաթոշակ, որոշակի գումար փոխանցվելու է նաև նրանց դպրոցների ֆոնդին։ Երկիրը զարգացնելու համար պետք է ունենաս պետական մտածողություն և անվերապահորեն սիրես հայրենիքդ»,- եզրափակեց Արսեն Աղաբաբյանը։ 

Լրահոս

«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին․ երեք մարդ վիրավորվել է
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Թեհրանում ԱՀԿ գրասենյակը վնասվել է քաղաքի վրա հարձակումների պատճառով
Կարևոր
Թույլ տվեք որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը․ 18-ամյա Դավիթի մայր
ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Ալեքսանդրա Գրիգորյանը առաջադրվել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդուհու կոչման համար
Telegraph. ԱՄՆ-ը առաջարկել է Հորմուզի նեղուցը դնել միջազգային վերահսկողության տակ
Իրանը հայտնել է Իսրայելում Siemens, Telecom և AT&T ընկերությունների օբյեկտներին հարվածելու մասին
Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իրանն արդեն հատել է բազմաթիվ կարմիր գծեր
Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար․ Զելենսկի
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ
Ռուսաստանը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ հայտարարելով, որ երկու ամսից կգրավի Դոնբասը. Զելենսկի
Իսրայելը դադարեցնում է Ֆրանսիայից զենքի գնումները
3500 զինվորականներով ամերիկյան դեսանտային նավը գտնվում է Հնդկական օվկիանոսում. CENTCOM
Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն, Իրանը գիտի դա. Հեգսեթ

Լրացուցիչ նորություններ

...

Ես կազմակերպել եմ Արցախի ազատագրումը. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց

Միքայելի նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու խափանման միջոց, Դավիթը դեռ ՔԿ-ում է, հարցաքննում են

Այս պահին միակ այլընտրանքը Սամվել Կարապետյանի ուժն է, սա է իրականությունը. Կարապետյան

«Փաշինյանի շրջայցի ընթացքում 1 օրում 3 18 տարեկան երեխա է ձերբակալվում. սա շատ վտանգավոր նախադեպ է»

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննհարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները

Ամեն գնով վերարտադրվող, սպառված իշխանությունը ական է. Սուրեն Սուրենյանց

Մեր ժողովրդի վախերը հիմք ունեն. Նիկոլ Փաշինյանի հետ ո՞ւր գնա, ի՞նչ պատերազմ. Սաթիկ Սեյրանյան

ՈՒՂԻՂ․ Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությունը

Վարչապետը խախտել է եկեղեցական արարողակարգը․ 8 տարում չի սովորել պատարագի կանոնները․ Տեր Վրթանես

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ

Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած քաղաքացուն բերման ենթարկեցին

Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ Միրզոյան՝ 853, Սուրեն Պապիկյան՝ 842. ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները

Աշոտ Նավասարդյանի ապրած տարիները հայ ժողովրդի զարթոնքի շրջանն էին. Մինասյան

Ազգային գաղափարախոսությունը պետք է պահպանել, այլապես ՀՀ անկումն անխուսափելի կլինի. Աբրահամյան

Տեղից ելնողը կուսակցություն է բացում, բովանդակություն պիտի ունենան. Տիգրան Թորոսյան

Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» (տեսանյութ)

«Կանազի» հրդեհի գաղտնիքը բացահայտվում է․ բերման են ենթարկվել անչափահասներ

Խուզարկություններ` Երևանի 20 հասցեում. մարդու առևանգում. քրեական նորություններ