Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ներկայացվել են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքները


Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Մասնակցել են ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն ու ծառայության աշխատակիցներ։

Արդեն երրորդ անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և վարչական մասի ղեկավարության ներգրավմամբ, հավաքվում է երկօրյա աշխատաժողովի` քննարկելու Ծառայության ճանապարհային քարտեզը, արված աշխատանքներն ու ծրագրված անելիքները։

Ներկայացվել են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքները բոլոր ուղղություններով, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխությունները, որոնք ներդրվելու են կենսաչափական համակարգի գործարկմանը զուգահեռ։

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական լավարկման համատեքստում նախարար Սարգսյանը շեշտել է, որ համակարգի բարելավման ուղղությամբ կայացվող որոշումներն ու գործնական քայլերը հիմնված են խորքային վերլուծությունների, դրական ու բացասական կողմերի համակողմանի գնահատման և ընդհանուր սկզբունքների վրա։

Տարբեր համակարգերի մասին խոսելիս նախարարը նշել է, որ որոշ դեպքերում հնարավոր է հատվածաբար «վերանորոգում» իրականացնելով առկա խնդիրները լուծել, սակայն կան ոլորտներ, որտեղ խորքային վերափոխման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում, հաշվի առնելով և՛ փաստական տվյալները, և՛ ոլորտի նկատմամբ ձևավորված մոտեցումները Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը ՄՔԾ բոլոր աշխատակիցների փորձի, գիտելիքի, ներուժի հաշվառմամբ գծագրված նոր շենք է, որտեղ բոլորի ջանքերի համատեղումը թույլ կտա ներդնել նոր գործընթացներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։

«Ես ուզում եմ, որ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ծառայությունների մատուցման նոր ձևաչափն ընկալենք որպես հնարավորություն, որովհետև մեկ օր մենք այս փոփոխությունը պետք է անենք։ Հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին և վստահ լինել, որ այդ ծառայությունը կարող ենք մատուցել այն տրամաբանությամբ, որը որ մեր քաղաքացին ուզում է տեսնել։ Հետևապես պետք է գնանք ավելի հեղափոխական լուծումների ճանապարհով, որն իրականում կկարողանա բովանդակային փոփոխություն բերել պրակտիկայում»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանի դիտարկմամբ՝ ՄՔԾ համակարգում իրականացվող փոփոխությունները կենսական նշանակություն ունեն և ուղղված են քաղաքացիներին առավել բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Այս համատեքստում «քաղաքացի» հասկացությունն ընդգրկում է նաև համակարգի աշխատակիցներին, որոնք ևս օգտվում են հանրային ծառայություններից։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում քննարկման առարկա կդառնան պետություն-մասնավոր գործունեության ձևաչափի բոլոր մանրամասները։ Պայմանագրի նախագծով նախատեսվում է, որ մասնավոր գործընկերը առաջնահերթ պետք է ներգրավի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին։

Եթե անգամ որոշ աշխատակիցներ չհամապատասխանեն պայմանագրային հարաբերությունների պահանջներին, ապա նրանք ՆԳ նախարարության համակարգում կշարունակեն աշխատանքը։

Բացի այդ, նախատեսվում է հատուկ թիմի ստեղծմամբ ուժեղացնել վերահսկողության մեխանիզմները՝ մասնավոր գործընկերոջ պայմանագրային պարտականությունների կատարման ընթացքի վերահսկման նպատակով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, կարևորելով ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային գործընկերոջ դաշտում որակի և սպասարկման նոր ստանդարտի սահմանումը, վկայակոչել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական բնույթի ծառայություններ մատուցելու ուղղությամբ կուտակված փորձառությունը։

Նրա դիտարկմամբ՝ փորձառությունը վերլուծելու և ընդհանուր սպասարկման որոլտում ներդնելու առիթ է։

Այս համատեքստում ծառայության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքն ու անդրադարձել առկա մարտահրավերիներին՝ նախանշելով դրանց լուծման ուղիներ։

ԵԽ ծևրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն նշել է, որ համակարգի բարելավման տեսլականը դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, որտեղ առաջնահերթ են և՛ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, և՛ միգրացիոն հոսքերի կառավարման հետ կապված ծառայության մարտահրավերների հաղթահարումը։

Լրահոս

Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան