Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քանի դեռ մեր սիրտը կապված է մեղքի և ախտերի հետ՝ հպարտություն, նախանձ, գոռոզություն, մենք մշտապես մնում ենք ներքին փոթորկի մեջ. Տեր Վրթանես Բաղալյան

Տեր Վրթանես Բաղալյանը լուսանկար է հրապարակել Հայր Զաքարիայի հետ, որին կից գրել է.

«Աստվածային խաղաղության և հոգեկան անդորրի մասինՍիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,Մեր կյանքը լի է աղմուկներով, հոգսերով և փորձություններով։ Այս աշխարհը հաճախ մեզ առաջարկում է արտաքին հանգիստ՝ հաճույքներ, նյութական ապահովություն, անցողիկ ուրախություններ։ Սակայն Քրիստոս մեզ խոստացավ ոչ թե այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, այլ Իր խաղաղությունը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե այնպես, ինչպես աշխարհն է տալիս» (Հովհ. 14:27)։

Ի՞նչ է Տիրոջ խաղաղությունը։Սա այն անդորրն է, որ չի կախված արտաքին հանգամանքներից, այլ ծնվում է Աստծո ներկայությունից մեր հոգում։ Երբ մարդ համերաշխ է իր ստեղծողի հետ՝ ապաշխարության, աղոթքի և մաքուր կյանքի միջոցով, նրա սիրտը դառնում է խաղաղության օթևան։

Սուրբ հայրերն ասում են. «Ով գտավ խաղաղություն իր սրտում, նա գտավ երկինքը»։Ինչո՞ւ ենք մենք կորցնում խաղաղությունը։Քանի դեռ մեր սիրտը կապված է մեղքի և ախտերի հետ՝ հպարտություն, նախանձ, գոռոզություն, մենք մշտապես մնում ենք ներքին փոթորկի մեջ։ Հոգու խաղաղությունը խախտում է նաև վախը՝ անհանգստությունը ապագայի հանդեպ, անվստահությունը Աստծո նախախնամության նկատմամբ։

Քրիստոս մեզ հրավիրում է. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնեցածներդ և բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կտամ» (Մատթ. 11:28)։Ինչպե՞ս ձեռք բերել հոգեկան անդորր։Աղոթքով և Սուրբ Գրքի ընթերցանությամբ՝ քանի որ աղոթքի մեջ մենք միավորվում ենք Աստծո հետ և Նրա լույսը լուսավորում է մեր հոգին։Ապաշխարությամբ և խոստովանությամբ՝ մաքրվելով մեղքից ու հաշտվելով Աստծո հետ։Եկեղեցու խորհուրդներին մասնակցելով՝ հատկապես Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդությանը, որով մեր հոգին ստանում է Քրիստոսի խաղաղությունը։

Ներելով մերձավորին՝ քանի որ թշնամանքը միշտ խլում է մեր ներքին խաղաղությունը։Աստծո կամքի վստահությամբ՝ հավատալով, որ Նա ամեն ինչ տնօրինում է մեր փրկության համար։

Սիրելինե՛ր, երբ մեր սրտում հաստատվի Քրիստոսի խաղաղությունը, ոչ մի փորձություն չի կարող մեզ ցնցել։ Այդ խաղաղությունը մեզ դարձնում է խաղաղարար ուրիշների համար․ ինչպես Տերը ասում է. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9)։Եկե՛ք, աղոթենք, որ Տերը մեր սրտերում հաստատի Իր խաղաղությունը և դարձնի մեզ այդ խաղաղության գործիքներ մեր եկեղեցում,  ընտանիքներում, համայնքում և հայրենիքում։

Եվ թող մեր հոգիների անդորրը մշտապես լուսավորվի Հոր, Որդու և Սուրբ Հոգու անսպառ սիրով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Լրահոս

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Կարևոր
COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման
Վարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը
ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար
Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը