Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վեհափառ Հայրապետի դեմ դուրս գալը նույնն է, ինչ եկեղեցու դեմ դուրս գալ․ Տեր Շահե


Կաթողիկոսի հնարավոր փոխարինման, կանոնադրության փոփոխության և եկեղեցու կարգերի վերաձևման վերաբերյալ հարցերը եկեղեցական իրավակարգով ամբողջապես գտնվում են Ազգային եկեղեցական ժողովի իրավասության տիրույթում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։

Փաշինյանը հուլիսի 23–ին հայտարարեց, որ «Վեհարանն ազատագրելու» շարժման անդամները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների ու ինքը համապատասխանում է դրանց և կարող է առաջնորդել շարժումը։ Նա առաջարկեց Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո կաթողիկոսական տեղապահ նշանակել բարեվարքությամբ աչքի ընկնող ամուսնացյալ քահանայի, իսկ կաթողիկոսական նոր ընտրությունների առաջ աշխարհաբար թարգմանել «Կանոնագիրք» հայոց»–ը։

«Հիմա բոլոր հարցերի պատասխանը տալիս է Ազգային եկեղեցական ժողովը՝ ում կնշանակեն տեղապահ, ինչ կանեն, ինչպես կստուգեն։ Դա ոչ իմ, ոչ որևէ մեկ այլ անձի քննարկելիքը չէ։ Դա Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն օրենսդիր և կաթողիկոսընտիր մարմնի լիազորությունն է։ Մնացած բոլոր դեպքերում դրանք ավելին չեն, քան պարզապես առաջարկություններ։ Էլ չեմ խոսում, եթե հարցը զուտ դավանաբանական շերտ և տարողունակություն ունի, դա նաև Եպիսկոպոսաց ժողովի որոշելիքն է», – ասել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Ինչ վերաբերում է ամուսնացյալ քահանայի նշանակման հնարավորությանը, հոգևորականը նշել է` Հայ եկեղեցու պատմության մեջ ընդամենը մեկ բացառություն է եղել 20-րդ դարի սկզբին։

«Ցեղասպանությունից հետո Հովհաննես ավագ քահանա Մկրյանը Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ է եղել։ Բայց կաթողիկոսի դեպքում նման նախադեպ մենք չենք ունեցել։ Կաթողիկոսի դեպքում, եթե եպիսկոպոս էլ չի եղել, եղել է վարդապետ, քահանա մենք չենք ունեցել», – նշել է Տեր Շահեն։

Անդրադառնալով Փաշինյանի` եկեղեցու կանոնադրությունն աշխարհաբարով փոխարինելու հայտարարությանը` հոգևորականը նշել է, որ նույնիսկ աշխարհաբար թարգմանելու դեպքում կանոնադրությունն ամբողջությամբ չի արտացոլում եկեղեցու կանոնական իրավունքը։ Նրա խոսքով՝ կանոնադրության մեջ ներառված են մինչև 11-րդ դարի կանոններ, մինչդեռ եկեղեցին դրանից հետո էլ է կանոններ հաստատել։

«Եկեղեցու դավանաբանական, կանոնական ու վարդապետական հարցերը չի կարող որոշել ոչ մի անձ՝ լինի նա եպիսկոպոս, գիտնական, թե աշխարհական։ Այսպիսի հարցերը հնարավոր է քննարկել միայն Ազգային եկեղեցական ժողովի և Եպիսկոպոսաց ժողովի շրջանակում։ Եթե չմտնենք պատմության խորքերը, ապա սա արդեն 19-րդ դարի 2-րդ կեսից ամրագրված, պաշտոնապես հաստատված և նվիրագործված ավանդույթ է։ Եթե Ազգային եկեղեցական ժողով գումարվի, որը փոփոխություններ որոշի, այլ հարց է, քանի որ հենց դա է եկեղեցու գերագույն մարմինը։ Կոպիտ օրինակ բերեմ` նույնն է, ինչ Ազգային ժողովի փոխարեն ընտրել այլընտրանքային մարմին, որը որոշումներ կընդունի նրա անունից։ Չի կարող, չէ՞, որովհետև պետության հիմքերը, կառուցվածքն այդպես չեն թելադրում։ Նույնն էլ եկեղեցու պարագայում է՝ Ազգային եկեղեցական ժողովի այլընտրանք պարզապես չի կարող լինել», – բացատրել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Խոսելով Վաղարշապատի հրապարակում Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր հանրահավաքի և դրա ելքերի մասին՝ հոգևորականը նշել է, որ հնարավոր է մարդկային հաշվարկներով եկեղեցու դեմ քայլեր ծրագրել, բայց ընդգծեց՝ եկեղեցու հիմքն աստվածային է, ոչ թե քաղաքական։

«Եկեղեցում միշտ էլ լինելու են հոգևորականներ, միշտ էլ լինելու են ընտրյալներ, որոնք եկեղեցին տանելու են Աստծո կամքի և ծրագրի համաձայն։ Մարդը մտադրվում է, Աստված՝ տրամադրում։ Մենք չենք որոշողը։ Կարող ենք զուտ մարդկային չափանիշներով խոսել, գնահատել, բայց եկեղեցին միայն մարդկային հաստատություն չէ, այն գերազանցապես աստվածային հաստատություն է, և Աստված ինքն է որոշում եկեղեցու ելքը։ Հետևաբար խոսել մի բանի մասին, որը զուտ մարդկային բան է, դա նշանակում է եկեղեցին դարձնել կուսակցական ինչ–որ «կանտորա», ինչ–որ վարչության գրասենյակ, որը, կներեք, բայց անհեթեթություն է», – ընդգծել է նա։

Հոգևորականը նշել է, որ եկեղեցու դեմ միշտ էլ դուրս են եկել նրանք, ովքեր չեն ընդունել նրա սրբագործված կարգն ու ուղղափառ վարդապետությունը։

«Վեհափառ Հայրապետի դեմ դուրս գալը նույնն է, ինչ եկեղեցու դեմ դուրս գալ։ Նա այդ նվիրապետական կարգի մասն է։ Նույնը ես եմ, քահանան է, սարկավագը։ Հետևաբար սա ուղղակի եկեղեցու դավանաբանության ժխտում է։ Եթե ասում են՝ մեզ վեհափառ հայրապետ պետք չէ, ուզում են ունենալ ամուսնացյալ քահանա, դա նշանակում է պարզապես չընդունել եկեղեցու նվիրապետական կարգը, որը դավանաբանորեն արտահայտվում է առաքելական հաջորդականությամբ», – շեշտել է հոգևորականը։

Ինչ վերաբերում է բանադրանքին կամ նզովքին` Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը նշել է` դրանք միշտ էլ գործածելի են, բայց պետք է կիրառվեն ըստ կանոնների՝ եկեղեցու բարձրագույն իշխանության որոշմամբ։

Լրահոս

Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա

Լրացուցիչ նորություններ

...

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները

Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան

ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան

Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան

Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է

Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան

«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը

ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում

Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ

Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է

Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները

Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք

70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր