Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մայր Աթոռի վրա Փաշինյանի գրոհի օրն ու սցենարը հայտնի է


Երկար մտորումներից ու քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վրա իր գրոհն իրականացնել այս շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, ի դեպ, այդ օրը նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցելու։

Euromedia24-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը արդեն մեկ ամսից ավելի մանրակրկիտ պատրաստվում, ծրագրում է այդ գրոհն իր ողջ սցենարով, ներսի աղբյուրը մեզ հայտնեց, որ մոտ 10 հազար մարդ է նախատեսում Փաշինյանն իր հետ տանել Էջմիածին։

Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին Կառավարությունում անձամբ մասնակցել է մարդկանց ,այսպես ասած, հավաքագրումով ու նախապես հանդիպել է Մայր Աթոռ գրոհելու պատրաստ ու իր ճաշակով կաթողիկոս ընտրելու եւ բոլոր տիպի հրահանգների պատրաստ անձանց եւ հստակ հանձնարարականներ է տվել։

Մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ Մայր Աթոռի վրա <<գրոհայիննների խումբը>> հիմանկանում Արտաշատից և Շիրակ գյուղերի բնակիչներ են լիելու, նախատեսում են նրանց շաբաթ օրը Էջմիածին տեղափոխել միկրոավտոբուսներով, հավանաբար այն 13 սպիտակ միկրոավտոբուսներով, որոնք 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ տարբերանշաններով ու լոգոտիպերով <<նախշված>> սպասարկում էին Փաշինյանին քարոզարշավին ու մարզից մարզ , գյուղից գյուղ տեղափոխում էին նույն ընտրազանգվածին` ընդամենը հագուստը կամ գլխարկը փոխած։

Ամենաուշագրավ տեղեկությունը սակայն, այս գրոհի շարունակականության սցենարն է.
պարզվում է պլան Ա եւ պլան Բ կետերով է առաջնորդվելու Փաշինյանը , ըստ այդմ, եթե այդ օրը անառակ, անսանձ հարձակումից ու բացականչություններով չազդվի կաթողիկոսը, տեղի չտալու դուրս չգա հանդիպման եւ ըստ այդմ չապահովի Փաշինյանի սրտի ուզածը , ապա գրոհայինները կմնան Սուրբ Էջմիածնի տաճարի բակում ու մտադիր են գիշերակացով իրենց արդեն բնորոշ ֆեյք ժողովրդավարական շոու սցենարով լցնել ուղիղ եթերները ու ապահովել ավելի լայն թամաշա, այսինքն ճնշումները կշարունակվեն նստացույցով ու Եկեղեցու մասնաշենքեր ներխուժելու փորձերով։

Փաշինյանը համառ է տրամադրված ու կարծիք կա որ եկեղեցական իշխանության ներսից իրեն որոշակի աջակիցներ ունի, համենայն դեպս կան մարդիկ, որ բաղձանքով սպասում են կաթողիկոս ընտրվելուց իրենց հերթին , չնայած Փաշինյանն արդեն անկեղծացավ երեկ, որ արջի ծառայություն մատուցողները ելք չունեն, ինքը մտադիր էր անիշխանություն ու քաոս մտցնել Եկեղեցում ու մի քահանայի գլխապետությամբ կործանել նաեւ այս հոգեւոր ֆունդամենտալ կառույցը ։

Նշենք նաեւ, որ ըստ պլանի, Փաշինյանը մի ձեռքով երկու նապաստակ է որսալու այդ օրը, պլանավորել էր Էջմիածնի հրապարակում ոչ միայն իր սրտով կաթողիկոսի կարգելու մոտիվները բացատրել, նաեւ հոկտեմբերին սպասվող Էջմիածնի ընտրությունների քողարկված քարոզարշավ իրականացնել իր սրտի թեկնածուի` Արգիշտի Մեխակյանի օգտին։

Ի դեպ, հենց այս պատրվակով է կարողացել Փաշինյանը համոզել որոշ ՔՊ-ականների միանալ այս օրվա պատմական արշավին , ինչ գործընկեր աջակցության համար գան, բայց պարզ էր ,որ բոլոր եկողները կզոհաբերվեն քաղաքական փոփոխությունների ժամանակ, չէ՞ որ ՔՊ-ականները քաջ գիտակցում են որ հակասահմանադրական գործողություն է եկեղեցու վրա քաղաքական իշխանության հարձակումը ու միջամտությունը ներքին եկեղեցական հարցերին, իսկ դրանք եթե ոչ ամիսներ հետո, ապա տարի անց հաստատ ծանր հոդվածներով դեպի բանտախուց իրենց տխուր կյանք են երաշխավորում։

Քրիստինա Մուշեղյան

Լրահոս

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա
Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից
Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում
Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Կարևոր
«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար
«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը