Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որպես մանկավարժ՝ չե՞ք կաշկանդվում հայտնվել հակաեկեղեցական շարժման հեղինակների կողքին․ Տեր Հովսեփը՝ դպրոցի տնօրենին

Տեր Հովսեփ քահանա Սարգսյան Մասյացոտնի թեմի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը գրում է․


«ՀՀ վարչապետի՝ Էջմիածնի հրապարակում հավաքին միանալու կոչին պատրաստակամություն հայտնած Հ․ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը տեսանյութի միջոցով փորձել է արդարացնել իր դիրքորոշումը՝ հանդես գալով որպես մտահոգ մանկավարժ Երբ հոգևոր ճշմարիտ կյանքին ու Եկեղեցուն անհաղորդ անձի մոտ «առաքինի» Վեհափառ ու հոգևորականներ ունենալու բարոյական պահանջ է ձևավորվում, այն էլ հակաեկեղեցական արշավի համատեքստում, հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է կորցրել բարոյական կողմնացույցը։


Ռ. Երեմյանը նշում է, որ իր կոչումն ու հանգամանքն իրեն պարտավորեցնում են պայքարել մի երևույթի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում։ Եվ զարմանալին այն է, որ այդ պայքարի գլխավոր թիրախը Եկեղեցին է՝ իր գահակալով ու հոգևորականներով։


Մանկավարժը պետք է տեղեկացված լիներ Վեհափառ Հայրապետի անմիջական նախաձեռնությամբ իրականացվող կրթադաստիարակչական ու մշակութային լայն գործունեության մասին՝ Կիրակնօրյա դպրոցներից և Հայորդյաց տներից մինչև երիտասարդաց միություններ ու Երեխաների խնամքի կենտրոններ, բարձրագույն հոգևոր կրթական հաստատություններ ու թանգարաններ։


Այս գործունեության արդյունքում հազարավոր երեխաներ ու երիտասարդներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, կրթվում ու դաստիարակվում են ազգային ու քրիստոնեական արժեքներով։


Հետևաբար մտահոգիչ է այս ամենի մասին չիմանալը, և առավել մտահոգիչ՝ կանխամտածված անտեսումը։ Տարակուսելի է նաև, որ տիկին Երեմյանին կարծես բնավ չի մտահոգել այս իշխանության կողմից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական ծրագրից դուրս բերումը, որով հայ քրիստոնյա ընտանիքների բոլոր երեխաները զրկվեցին նաև դպրոցում հոգևոր-բարոյագիտական ուսուցումից։

Եվ այսօր, համատարած արատավոր բարքերի պայմաններում, մանկավարժի մոտ ինչո՞ւ որևէ բարոյական պահանջ ու պարտավորվածություն չի առաջանում։ Մտահոգիչ չէ՞, երբ դպրոցը հոգեկերտման դարբնոցից աստիճանաբար փոխակերպվում է զուտ գիտելիքներ հրամցնող հաստատության` պատրաստելու համար գուցե և խելացի, բայց հոգեպես աղքատ սերունդ։


Նույն մանկավարժի մտահոգությունը, թե համացանցում հոգևորականների խոսքը կաշկանդում է իրեն աշակերտների հետ խոսել Եկեղեցու դերակատարության մասին, ավելի քան միակողմանի է։Հետաքրքիր է՝ որպես մանկավարժ Դուք չե՞ք կաշկանդվում հայտնվել այն հակաեկեղեցական շարժման հեղինակների կողքին, ովքեր նույն համացանցը ողողել են աննախադեպ հայհոյախոսությամբ ու ատելության խոսքով, ինչը երբեք չի դատապարտվել Ձեր կողմից։


Եվ եթե Ձեր մեջ իսկապես բարոյական պատասխանատվության զգացում է արթնացել, ապա ինչո՞ւ է այն ուղղվել մասնավորապես Եկեղեցու դեմ, որը դարեր շարունակ եղել և մնում է բարոյական ու հոգևոր արժեքների պահպանության բացառիկ դարբնոցը։


Թեև եկեղեցում առկա խնդիրները քննարկվում և լուծվում են ներքին կանոնակարգերով, այդուհանդերձ եկեղեցին միշտ էլ բաց է եղել կառուցողական առաջարկների առջև։


Սակայն կարևոր է և՛ քննադատության հիմնավոր լինելը, որը կառուցված չէ բամբասանքների վրա, և՛ դրա առողջացնող էությունը՝ հիմնված քրիստոնեական սիրո վրա։ Մնում եմ աղոթող կրթության արդար մշակների համար, և հարգանք մատուցում բոլոր այն մարդկանց, որոնց ճշմարիտ ու անկեղծ մտահոգությունը բխում է աստվածավախ և ճշմարտասեր սրտից, ո՛չ թե միայն խոսքերով քրիստոնյա ներկայացողի մտքից։


Հիշենք, որ ուսուցչի, մանկավարժի, մտավորականի, պարզ քրիստոնյայի բարոյական պատասխանատվության զգացումը կոչված չէ՛ դրսևորվելու հանուն մարդահաճության և անձնական շահի, այլ՝ հանուն ճշմարտության ու հոգևոր արժեքների պահպանության, քանզի, ինչպես Աստվածաշունչն է ասում. «Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև» (Առակաց 21։3)»։

Լրահոս

Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի. Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա
Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը