Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Ամերիկա։
Այս մասին Digi 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի առաջնորդի անվտանգության հարցերով խորհրդական Քրիստիան Դիակոնեսկուն։«Նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացվել նախագահ Նիկոսոր Դանին։ Նրանք շատ լավ երկխոսություն ունեցան մեկ ամիս առաջ, և այժմ այս հրավերը պաշտոնապես փոխանցվել է», – ասել է նա։
Դիակոնեսկուն նշել է, որ այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Ավելի վաղ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոիուն հայտարարել էր, որ սեպտեմբերին կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հիմնականում Ռումինիայի նախագահի երկիր այցը նախապատրաստելու համար։
Թրամփը և Դենը հանդիպել և մի քանի բառ փոխանակել են հունիսի 25-ին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։