Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ձեր ընկալմամբ բռնության դրսեւորումները համարվում են «բնականոն աշխատանք». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության դեպքով բացատրություն է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին։


Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, նա իր բացատրության մեջ հայտնել է. «Նշված է, թե ես, իբր, անհարկի միջամտել եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։


Ցանկանում եմ պարզաբանել, որ դեպքի օրը, երբ ես մոտեցա նիստերի դահլիճի դռան մոտ, այնտեղ արդեն իսկ խառնաշփոթ իրավիճակ էր. տեղի էր ունենում ծեծկռտուք, պատգամավորները միմյանց հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ. ներողություն եմ խնդրում արտահայտությունների համար, սակայն անհրաժեշտ եմ համարում մեջբերել դրանցից մի քանիսը՝ «*անդոն», «**ող», «*ոզի տղա», «*ու*եմ լավդ» եւ նմանատիպ այլ վիրավորական խոսքեր, որոնք ուղեկցվում էին միմյանց նկատմամբ ֆիզիկական գործողություններով՝ ձեռքով, ոտքով հարվածներով, ինչպես նաեւ շշերի հարվածներով։


Եթե նշված պայմաններում ինձ վերագրվում է անհարկի միջամտություն Ազգային ժողովի բնականոն աշխատանքին, ապա առաջանում է հիմնավոր կասկած, որ Ձեր ընկալմամբ՝ հենց այդ խառնաշփոթն ու բռնության դրսեւորումներն են համարվում «բնականոն աշխատանք», ինչը բացարձակապես հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ ԱԺ կանոնակարգ-օրենքին։


Իմ վարքագիծը տվյալ պահին միտված է եղել իրավիճակը հանդարտեցնելուն։ Չեմ փորձել որեւէ պաշտոնատար անձի հրմշտել կամ դիմադրել ՊՊԾ ծառայողներին։ Ընդհակառակը՝ փորձել եմ աջակցել նրանց աշխատանքին։


Նույնիսկ խոսակցություն եմ ունեցել ՊՊԾ աշխատակցի հետ՝ նշելով, որ համակարծիք եմ՝ ներս չեն կարող մտնել կողմնակի մարդիկ, եւ առաջարկել եմ աջակցություն, որպեսզի պատգամավորներին բաժանելու գործընթացն ընթանա կազմակերպված՝ հանուն բոլորի անվտանգության։


Տեղում զրույց եմ ունեցել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ, որը, իմ համոզմամբ, անցել է իրեն վերապահված լիազորությունների սահմանը՝ դրսում տրված հրահանգներով։Մասնավորապես, նա բղավում էր կանանց վրա՝ «իջի ստեղից», «գնա ստեղից» (ներկայացնում եմ որպես մեջբերում) արտահայտություններով, ինչին ի պատասխան իմ կողմից արձագանք ստացավ դրա վերաբերյալ. նշեմ, որ նրան չեմ պատասխանել ԱԺ-ում այդ պահին տարածվող բառապաշարով, այլ փորձել եմ նրա գոռոցին համապատասխան, բայց զսպված պատասխանով հանդարտեցնել:


Սակայն նա հրահանգում էր ՊՊԾ աշխատակիցներին ինձ հեռացնել ԱԺ շենքից՝ նշելով. «ձեռքերը ծալելով, գետնին շաղ տալով՝ հեռացրե՛ք»։Հորդորում եմ պահանջել նմանատիպ բացատրագիր հենց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից՝ պարզելու, թե նա ինչ իրավական հիմքով եւ ինչ լիազորությամբ էր նման հրահանգներ տալիս ՊՊԾ ծառայողներին։


Ի դեպ, իմ նկարագրածին կարող եք ծանոթանալ հանրային աղբյուրներում հրապարակված բազմաթիվ տեսանյութերով։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել համապատասխան հղումները»:


Հիշեցնենք, որ ArmLur.am-ի՝ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից ծանուցագիր է ստացել, որ գրավոր բացատրություն ներկայացնի, թե ինչ է տեղի ունեցել:


Ծանուցման մեջ, մասնավորապես, ասվում է, որ Արթուր Սուքոյանը գրավոր բացատրություն պետք է ներկայացնի՝ «ՀՀ ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահությունը խախտելու մասին, մասնավորապես 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի հատվածում պաշտոնատար անձանց հետ վիճելու, քաշքշելու, անզուսպ վարքագիծ ցուցաբերելու, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը անհարկի միջամտելու, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պահպանության ծառայողի պահանջները չկատարելու հանգամանքների վերաբերյալ»։Ի պատասխան ծանուցագրի՝ ԱԺ է ուղարկվել օգնականի բացատրությունը։ Ինչով կավարտվի այս ամենը՝ դժվար է ասել. կհետեւենք իրադարձությունների զարգացմանը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում
Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան
40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան
Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ Ֆարմանյան
Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում․ Աբրահամյան
40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան
Փաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ Էրդողան
ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել. Հայկ Ֆարմանյան
Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել
Պետք է իմանան՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցի, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել
Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև