Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Հուլիսի 8-ը դեռ երկար կհիշվի քաղաքական պատմության մեջ նրանով, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ոչ միայն կալանավորեցին, այլեւ իշխանությունը նրան դաժան ծեծով ճանապարհեց կալանավայր։Իսկ ովքեր էին իշխող «Քաղպայմանագրի» ջարդարարները եւ ինչով են նրանք հանրությանը հայտնի:


Վեճը հրահրեց Վահե Ղալումյանը՝ Արթուր Սարգսյանի հետ կռվի բռնվելով դռների մոտ, իսկ Արեն Մկրտչյանն ու Արսեն Թորոսյանը Տիգրան Պարսիլյանի հետ Գեղամ Մանուկյանին սկսեցին հարվածներ հասցնել: Հետո միացավ «Ռեմբոյի» կերպարի մոտիվներով հայտնի ձկնգող Նարեկ Գրիգորյանը, որն ակնհայտորեն աջուձախ բոլորին ոտքով, ձեռքով հարվածներ էր հասցնում:


Կարճ ասած՝ մարտ՝ առանց կանոնների:Այսպիսով՝ ով ով է:Վահե Ղալումյան – հուլիսի 8-ի կռվի սադրիչը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրն է: Նա 2019 թվականին ունեցած իր ֆինանսները չէր հայտարարագրել, բայց ներվեց կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի կողմից:


Արեն Մկրտչյան – Երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, Ալավերդու չընտրված քաղաքապետ: Հուլիսի 8-ի ծեծկռտուքից հետո աջ ձեռքը չէր կարողանում շարժել. ենթադրաբար կոտրվածք ունի:Արթուր Հովհաննիսյան – ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար, նախկին լրագրող:


2017 թվականի նոյեմբերի 28-ին նրա Nissan March մակնիշի ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Արթուր Հովհաննիսյանը, լինելով երեւանաբնակ, բնակարանի վարձի գումար է ստացել պետությունից, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» հրամանով, բնակարան է ձեռք բերել Երեւանի Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում:


Ընդդիմադիր գործիչների «լեզուն», «ականջը» կտրելու սպառնալիքներով հայտնի անպատիժ պաշտոնյա:Ռուստամ Բաքոյան – ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, որը խեղդում էր ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Գեւորգյանին: Բաքոյանը աչքի է ընկել նաեւ իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով եւ հայհոյախառն այլ թեմաներով:


Տիգրան Պարսիլյան – Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, որին վերագրվում է հայհոյախոս պատգամավորի համբավը. աթեիստ է, աչքի է ընկնում ագրեսիվ վարքով բոլոր տեսակադրերում: Առաջինը հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու ծեծկռտուքը սկսվեց:Կարեն Համբարձումյան – Բոլոր ժամանակներում ԱԺ բախումների ակտիվ մասնակից: 


2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի, հետո՝ ՔՊ-ի ցուցակով դարձավ պատգամավոր. սակայն պաշտոնական կենսագրությունից ԲՀԿ-ի հատվածը ջնջել է:


Արսեն Թորոսյան – Հայհոյախոս, ագրեսիվ համարվող աթեիստ պատգամավոր, որին հանրությունը կնքել է «մահվան նախարար» անունով: Նրա անունը շոշափվում է կոռուպցիոն մի շարք գործերում. «Քովիդ»-ի եւ մյուս գործով, սակայն, նա վկա է:Հայկ Ցիրունյան – Ծրագրավորող, որը հանրությանը հայտնի է իր մեմ դարձած խոսքով՝ «գործընթաց է երկրում, եղբա՛յր»: Ագրեսիվությամբ չի զիջում մյուսներին:


Դավիթ Կարապետյան – Մալաթիայի նախկին թաղապետ Դավիթ Կարապետյանը շշով հարվածում է ՊՊԾ աշխատողի գլխին: Նա աչքի է ընկել ԱԺ-ում իր լռությամբ եւ նրանով, որ 2012-2020 թվականներին՝ 8 տարի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող է եղել:Նարեկ Բաբայան – Ագրեսիվ էր նաեւ Լենա Նազարյանի ամուսինը. մարդ, որը 2007-2009թթ. եղել է ջրամատակարարման, ջեռուցման եւ հովացման համակարգերի տեղակայման մասնագետ՝ կոնդիցիոներ տեղադրող, հիմա՝ իշխանական գործիչ, ջարդարար:Նարեկ Գրիգորյան – Ինքնավնասումով բանակից ազատված, մինչեւ 2018 թվականը գրեթե կենսագրություն չունեցող նորատուսցի ձկնգող:


Նա ագրեսիվ է ԱԺ-ում ծեծկռտուքների ժամանակ եւ հիմնականում այդ ծեծը սկսողի դերում է: «Անպատիժ դիմումագիր՝ բոլորի վրա». այսպես են նրան Նորատուսում բնութագրել:

Լրահոս

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)
Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել
Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով
Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը
Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին
Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու
Կարևոր
Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը
«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել
Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)
«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»