Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիանայի և եղբոր՝ Էդուարդի տարիքային տարբերությունը շատ չէ, ընդամենը՝ երկու տարի: Քույրիկն ավագն է և հիշում է եղբոր մանկությունն ու պատանեկությունը, նրա հետ անցկացրած ամեն ակնթարթը:

Ասում է՝ եղբայրը շատ մեծ դժվարությամբ է լույս աշխարհ եկել: «4,5 կիլոգրամ քաշ է ունեցել Էդուարդը: Անգամ ինչ-որ պահի բժիշկները երկընտրանքի առջև են կանգնել և դիմել են հայրիկիս՝ կա՛մ մայրիկի կյանքը պիտի փրկեին, կա՛մ երեխայի:

Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել, և ընտրություն կատարելու անհրաժեշտություն բժիշկները չեն ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիանան:

Խոսելով եղբոր բնավորության մասին՝ նշում է՝ նա շատ հանգիստ, զուսպ, համեստ երեխա էր: «Երբեք չի ներքաշվել վեճերի ու կռիվների մեջ: Երբեք որևէ մեկին նեղություն չի տվել որպես երեխա, նույն կերպ էր նաև ավելի հասուն տարիքում: Շատ գաղտնապահ էր, և իրենից որևէ բան իմանալ չէիր կարող:

Տարիքով փոքրն ինքն էր, բայց միշտ իր հետ հաշվի էի նստում, չէի կարող առանց իր իմացության որևէ բան անել: Անպայման պետք է իր կարծիքն ասեր:

Գուցե նաև այդ հասունությունն էր պատճառը, որ սիրում էր շփվել իրենից ավելի մեծերի հետ: Իր տարիքի համեմատ շատ հասուն մտածելակերպ ուներ»: Էդուարդը սովորել է Փոքր Վեդու՝ Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում։

Իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Արտաշատի պետական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժին։ Լիանան ասում է՝ եղբայրը գերազանց չէր սովորում:

«Իր սերն ու հետաքրքրությունն ուղղված էին մեքենաներին, ուզում էր դրանց վերանորոգման հարցում հմտանալ: Ինձ ու մայրիկին էլ միշտ ասում էր՝ քոլեջն ավարտելուց հետո սովորելու եմ «Սև շենքում»:

Արդեն ծառայելու շրջանում որոշել էին, որ մի քանի ընկերներով պետք է գնան Ռուսաստան, միասին բիզնես հիմնելու գաղափար ունեին: Ասում էր՝ զորացրվեմ, մեկնելու եմ Ռուսաստան, զբաղվենք մեր գաղափարի իրագործմամբ, հետո արդեն կանցնեմ մնացյալ հարցերին»:

Էդուարդի նպատակները շատ էին, բազմագույն, ու հետաքրքիր կյանքն առջևում էր: Էդուարդը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 11ին։

Ծառայել է Ճամբարակում, այնուհետև՝ Ջերմուկում։ Լիանան պատմում է՝ հայրիկը 1995 թ.-ին, երբ ժամկետային զինծառայող է եղել, Այգեպարում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել:

«Ընտանիքին նրա մահվան լուրն էին հասցրել: Բայց մինչև տատիկս ու պապիկս հասել էին հիվանդանոց, բժիշկների շնորհիվ հայրիկս, կարծես, վերակենդանացել էր: 2020 թ մարտի 10-ին, երբ դեռ պատերազմ չկար, հորեղբորս տղան՝ Զոհրաբ Սիանոսյանը, որը նոր-նոր անցել էր պայմանագրային զինծառայության, զոհվեց Երասխում:

Թշնամին նրան նշանառության տակ էր վերցրել, գլխի շրջանում ստացած վիրավորումից միանգամից մահացել էր: Իր երկու դասընկերները զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Էդուարդն անասելի ծանր էր տանում նրանց մահը: 44-օրյա պատերազմում զոհվել է նաև մեր քեռու տղան՝ Նարեկ Սահակյանը: Էդուարդը ոչ մի արարողության չմասնակցեց, ասում էր՝ չեմ կարող այդ ամենը տեսնել: Հոգեբանորեն բավականին ծանր վիճակում էր:

Իր ներսում վրեժ լուծելու միտքը կար: Անընդհատ ասում էր՝ իմացեք, եթե մի բան լինի, հետ չեմ գալու, մինչև վերջ կգնամ»: Լիանան նշում է՝ եղբոր ծառայությունը շատ լավ է անցել: «Վերջին արձակուրդին, երբ արդեն պետք է զորամաս վերադառնար, արագ-արագ հագնվում էր, մայրիկս ասաց՝ Էդո՛ ջան, ինչի՞ ես շտապում, պատասխանեց՝ մա՛մ ջան, շուտ հագնվեմ, գնամ տուն։ Մամաս արձագանքեց՝ քո տունը սա է:

Եղբայրս էլ, թե. «Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան, մինչև զորացրվեմ ու գամ»: Որքան էլ տուն գար, միևնույնն է, իր ուշքն ու միտքն իր ծառայության վայրում էր»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ:

Քույրիկը հիշում է՝ դրանից առաջ երեք ամիս դիրքերում է եղել եղբայրը:«Շատ էր հոգնել, ասում էր՝ չեմ դիմանում: Շուտ էր իջել դիրքից, խնդիրներ էին առաջացել հրամանատարության հետ, և, որպես պատիժ, իրեն նորից դիրքեր էին բարձրացրել:

Իրենց մեղադրում եմ. եթե այդ ժամանակ իրեն չուղարկեին դիրքեր, հիմա իմ եղբայրը կարող էր կողքիս լինել»: Սեպտեմբերի 12-ին է եղել Էդուարդի հետ վերջին զրույցը: «Այդ օրը մեռելոց էր, տարբեր տեղեր պիտի գնայինք: Իսկ եղբայրս էլ կարծես անընդհատ ուզենար մեզ հետ խոսել: Այդ օրը երեկոյան զանգի ժամանակ շատ տարբեր բաներ՝ ուտելիք և այլ իրեր ուզեց հայրիկիցս:

Նա էլ ամեն ինչ գնել էր, որ առավոտյան շուտ ուղարկեր եղբորս: Բայց առավոտյան ամեն ինչ իրար խառնվեց: Սեպտեմբերի 12-ին ժամը 23:30-ին զանգել էր մեր հորեղբոր տղային:

Նա Կարճաղբյուրում էր ծառայում, երկու ամսվա զինծառայող էր: Ասել էր՝ Գոքո՛ր, իրավիճակը խառն է, եթե պատերազմ լինի, հանկարծ չվախենաս, քեզ ձիգ կպահես: Նաև ընկերոջ հետ էր զրուցել:Նա նոր էր զորացրվել, Ռուսաստանում էր: Ընկերն ասել է՝ Էդո՛, քեզ ձիգ կպահես, ուշադիր կլինես:

Եղբայրս էլ արձագանքել է՝ չմտածես, քո ախպերն ուժեղ է, ոչ մի թուրք չի կարա ինձ խփի»: Էդուարդն իր 9 մարտական ընկերների հետ եղել է Ջերմուկի թիվ N մարտական դիրքում: Երդվել են՝ միասին մինչև վերջ մնալու են դիրքում, չեն նահանջելու: Տղաներն անհավասար մարտ են մղել մի քանի հարյուրի հասնող թշնամու զինուժի դեմ՝ չզիջելով իրենց դիրքը, չնահանջելով:

«Իրենց դիրքի առջևով է ճանապարհը դեպի Ջերմուկ մտնում: Տղերքը քաջաբար կռվել են ու պահել Ջերմուկը։ Հրամանատարն ասում է՝ թե հիմա Ջերմուկն ունենք, այդ դիրքի տղերքին ենք պարտական, որ թույլ չեն տվել թշնամուն զինտեխնիկան քաղաք իջեցնի»: Տղաներն անմահացել են սեպտեմբերի 13-ին: Իսկ հետո ընտանիքը սկսում է Էդուարդին փնտրելու ճանապարհը: «16 օր իրեն ամեն տեղ փնտրել ենք:

Երբ նա չզանգահարեց, ու մեր զանգերն անպատասխան մնացին, ես ու հայրիկս կարծես գիտակցեինք՝ եթե չի զանգում, ուրեմն չկա:Մայրիկս սպասում էր, հույսը չէր կորցնում: Հետո սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ գտանք, որտեղ գերիներն էին: Նրանց մեջ մեկին նմանեցնում էին եղբորս: Այդ ժամանակ ծնողներս որոշեցին Կարմիր խաչին դիմել: Նույն օրը տուն վերադառնալիս հայրիկս մամայիս ասել էր՝ արի նաև անալիզ հանձնենք, որքան էլ մեզ համար դժվար է: Սեպտեմբերի 29-ին զանգ ենք ստացել, որ համընկնում կա: Հայրիկս ճանաչել էր եղբորս»: Ապրելու ուժի մասին: «Մինչև հիմա չեմ ընդունում իր չլինելը: Մոտ մեկ տարի շատ վատ հոգեվիճակում էի, չէի ուզում որևէ մեկին տեսնել, որևէ մեկի հետ խոսել: Հետո եկավ այն գիտակցումը, որ այսօր իմ ծնողների հույսն ու հավատը ես եմ: Ոտքի կանգնեցի, որովհետև տեսնում էի, որ հակառակ դեպքում ծնողներիս կկորցնեմ, իրենք անասելի կոտրված էին, իսկ իմ ընկճվածությունն իրենց ավելի վատ հոգեվիճակի մեջ էր դնում: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իրենք ուրախ լինեն: Վարորդական իրավունք ստացա, մագիստրատուրա ընդունվեցի ու գիտեմ, որ այս ամենն իրենց համար շատ կարևոր է, իրենց ուժ է տալիս»:Հ. Գ. - Էդուարդ Սիանոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Հուղարկավորված է Փոքր Վեդու ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Կարևոր
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին
ՀՀ ՊՆ Բաղրամյանի «պալիգոններում» պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ
Պարզվել է Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը
Եթե նա կարողանա հաղթել Մախաչևին կդառնա այս մարզաձևի լեգենդը․ Ծառուկյան
Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ)
ChatGPT-ն արագացնում է ուսումը, բայց վնասում է հիշողությանը
Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը
370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից
Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է (տեսանյութ)
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին
Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի թիվը
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Վնասվել է իրանական ինժեներական գլուխգործոց համարվող կամուրջներից մեկը
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Մինասյանին

Լրացուցիչ նորություններ

...

Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»

Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»

«Հրապարակ»․ Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել

«Հրապարակ»․ Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը

«Հրապարակ»․ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին

Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»

Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»

Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումները ռազմական հանցագործություն է անվանել

Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել. «Իրավունք»

«Հրապարակ». ՊՆ-ն մոռացել՝ քարոզչությամբ է զբաղված

«Հրապարակ»․ Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը

«Հրապարակ»․ Իշխանության «ռազվեդչիկները» հերթապահություն են իրականացնում

Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան. «Ժողովուրդ»

Մոտ 30 ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. թվեր. «Ժողովուրդ»

Ինչպես են աշխարհում «պատժվում» իշխանության նկատմամբ ագրեսիա ցուցաբերած քաղաքացիները. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտքափոխվել է

Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել

«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին