Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հնարավոր չէ այս պետական բյուջեով ՀԷՑ-ը գնել, եթե նոր վարկեր չվերցնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա ճակատագիրը կախված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից։


Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ձեւացրել է, թե իրեն անհայտ է ՀԾԿՀ-ի որոշումը, այն քանի դեռ չկա, ինքը չի կարող ասել, թե ՀԷՑ-ի վերաբերյալ իր նախկինում հնչեցրած որ սցենարը կյանքի կկոչվի։ Միեւնույն ժամանակ չի թաքցրել, որ կառավարությունը մտադիր է գնել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ը, իսկ գնման գործընթաց հնարավոր է կազմակերպել, երբ ՀԷՑ-ին զրկեն լիցենզիայից․ «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ հանձնաժողովի որոշումը դա հնարավոր դարձնի, ապա հարց է ծագելու՝ ինչքա՞ն է գինը, գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։


Եթե դա լինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի դա։ Եթե շատ մեծ լինի գինը, եւ ակնհայտ լինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով։ Բայց ասում եմ՝ դա հնարավոր կամ անհնար կդառնա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում»։ Փաշինյանը նաեւ ասել է, թե երկրորդ սցենարն այն է, որ այն ինչ-որ ձեւով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից, բայց կառավարությունը որոշակի ներկայություն կունենա, օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի միջոցով՝ դա քննարկվում է։


Սա, ըստ էության, նման կլինի այն գործընթացին, որի արդյունքում ԶՊՄԿ-ի, «Լիդիանի» կամ «Վիվա Սելի» բաժնետոմսերը կառավարությունը յուրացրեց` «նվեր» ստանալով այդ ընկերություններից:


Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Եկեղեցուն պաշտպանելու մասին հայտնի հարցազրույցից եւ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո, հաշված օրերի ընթացքում իշխանությունները նրա ընտանիքին պատկանող ՀԷՑ-ը պետականացնելուն միտված հայտարարություններ արեցին եւ նախագիծ մշակեցին` այն խորհրդարանում արտահերթ կարգով ընդունելով։ Այս փոփոխությունը հնարավորություն տվեց ՀԷՑ-ի կառավարումը հանձնել ժամանակավոր կառավարչի, իսկ կառավարիչ նշանակվեց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց՝ համարելով, որ կառավարչի նշանակումն ու հետագա գործողություններն ապօրինի են, եւ պետք է կասեցվի գործընթացը, քանի դեռ ՀԾԿՀ-ն չի ավարտել ՀԷՑ-ի վարույթի քննությունը, իսկ վարույթը քննվում է արդեն մի քանի ամիս` երկու ժամկետ երկարաձգվել է, երրորդը լրանում է նոյեմբերի 18-ին, եւս մեկ ժամկետ ՀԾԿՀ-ն կարող է երկարաձգել, եւ, ամենայն հավանականությամբ, ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու որոշում կկայացվի, որից հետո պետությունը կա՛մ պետք է ՀԷՑ-ը գնի, կա՛մ Փաշինյանի մատնանշած երկրորդ սցենարով գնա, ինչպես արեց վերը նշված ընկերությունների պարագայում։


ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն իրականում շատ լավ գիտի, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին զրկելու է լիցենզիայից, այդուհանդերձ, գնման գործընթաց, ըստ մեր զրուցակցի, չի կայանալու, որովհետեւ խոսքը չափազանց մեծ գումարի մասին է, որը պետական բյուջեի միջոցներում չկա:


«Իրենք շատ լավ գիտեն, որ հնարավոր չէ այս բյուջեով գնել ՀԷՑ-ը, եթե, իհարկե, նորից արտաքին պարտքը շատ մեծ գումարներով չծանրաբեռնեն»,- ասաց Ղազինյանը՝ գումարի չափ չհրապարակելով, միայն ասաց, որ գնի մասին հայտնի կդառնա լիցենզիայից զրկելուց հետո` միջազգային անկախ գնահատող ընկերության գնահատականների արդյունքում:


«Մեր պնդումն է լինելու, որ գնահատող ընկերությունը լինի միջազգային հեղինակավոր ընկերություն, տեղական ընկերություն չպետք է լինի՝ հայտնի պատճառներով։

Լրահոս

Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով
ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը
Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն
Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալը. Փաշինյան
Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից
Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում