Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ես միանում եմ Սամվել Կարապետյանի խոսքերին, եկեք՝ ինձ էլ կալանավորեք․ Դատավորների միության նախագահ․ «Հրապարակ»

«Հրապարակ»–ի հարցազրույցը Դատավորների միության նախագահ, նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ

- Վերջին օրերին տասնյակ մարդիկ են կալանավորվում, որոնց գործողություններում հանցակազմ չկա: Օրինակ՝ Սամվել Կարապետյանին ընդամենը հրապարակային ասված խոսքի համար են կալանավորել, այս պրոցեսների վերաբերյալ ի՞նչ տպավորություն, կարծիք ունեք։

- Ես չեմ կարող ասել, կալանքի որոշումներին ծանոթ չեմ, բայց որ այս ամենն արվում է քաղաքական հետապնդմամբ, դա ակնառու է։

- Ձեր գործընկերները՝ դատավորներն են այդ կալանքի որոշումները կայացնում, ստացվում է՝ նրանք քաղաքական պատվե՞ր են կատարում։

- Եթե քաղաքական հետապնդում է, բնականաբար, քաղաքական պատվեր է իջեցված։ Շատ նման է քաղաքական հետապնդման։

- Դատական համակարգն ինչպե՞ս հասավ այդ աստիճանին, որ տասնյակ մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում, դատարաններն էլ կատարում են իշխանության կամքը։- Ովքե՞ր են տասնյակ մարդիկ։

- Դե, միայն Բագրատ սրբազանի աջակիցները 14 հոգի են, կալանավորված են, մյուսներին գիտեք՝ Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը։

- Ես չեմ կարող գնահատական տալ դատարանի որոշմանը՝ առանց այդ որոշումներին ծանոթանալու։ Կներեք, «Հրապարակ» կարդացողը կհասկանա, ես Գվիդոնի թոռը չեմ, որ առանց դատական ակտը կարդալու՝ գնահատական տամ դրան։ Գուցե հիմքեր ունեցել են դատավորները՝ Ձեր նշված անձանց կալանավորելու, սակայն այն, որ այս ամենը շատ նման է քաղաքական հետապնդման, դա ակնհայտ է։ Գուցե ես դատական որոշումներին ծանոթանամ, եւ այդ՝ «շատ նմանն» ինձ համար դառնա 100 տոկոսանոց քաղաքական հետապնդում, ես չեմ կարող ասել, սակայն առանց որոշմանը ծանոթանալու ասեմ՝ շատ նման է քաղաքական հետապնդման։

- Որոշումներին ծանոթանալու կարիք թերեւս չկա, քանի որ հայտնի է, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ արտահայտության համար․ «Ես աջակցում եմ Եկեղեցուն, եթե այդ հարցը չլուծվի, մենք մեր ձեւով կմասնակցենք»։ Ի՞նչը կարող է, եթե ոչ հրահանգը, ստիպել դատավորին, որ այդ մեկ-երկու բառի համար կալանավորի մարդուն։

- Եթե Սամվել Կարապետյանին կալանավորել են այն արտահայտության համար, որը նա արել է, ապա դա իրավական աբսուրդ է, ապա դա նոր իրավաբանություն է՝ ինչ-որ նոր, իրադրությունը փոխված Հայաստանում, նոր խոսք է միջազգային իրավագիտության մեջ։ Ես միանում եմ Սամվել Կարապետյանի խոսքերին, եկեք՝ ինձ էլ կալանավորեք, այ աբսուրդների մարմնավորում։ Եթե Սամվել Կարապետյանին կալանավորել են այն բառերի համար, որը նա արտահայտել է այդ հայտարարության մեջ․․․ դա ոչ միայն կոչ չէր, դա կարծիք էր՝ մեծ հայի, որին ես տառացի, բառացի միանում եմ։

- Դատական համակարգի այս վիճակի հետ կապված, որպես Դատավորների միության նախագահ, ի՞նչ կարող եք անել, թեկուզ՝ միջազգային հարթակներում։ - Դատավորների միության գործառույթների մեջ չի մտնում պայքարել առանձին դատավորների դեմ, հակառակը՝ այն օժանդակում է արդարադատության իրականացմանը, դատավորների պաշտպանության, անկախության ամրապնդմանը եւ այլն։ Ես չեմ կարող զանգել այդ դատավորին, որը, ի դեպ, Միության անդամ չէ, մատ թափ տալ եւ ասել՝ ամոթ քեզ, էս ի՞նչ ես անում, ես, օրինակ, որպես մասնավոր քաղաքացի, կարող եմ տեսնել փողոցում, կներեք արտահայտությանս համար, թքեմ երեսին՝ իր կայացրած ակտի համար, իսկ որպես Միության նախագահ՝ ես անզոր եմ։- Համակարգը երբեւէ այսքան ակնհայտ կատարածուի դերում եղե՞լ է։

- Երբեւէ այս կախյալ վիճակում չի եղել, այսպես ոչ ազատ, ոչ անկախ։ Երբեք։ Ես գիտե՞ք ինչ առաջարկեմ Ձեզ․ ես, ենթադրենք, չեմ աշխատում։ Դուք չե՞ք կարող «անանուն» հարցում իրականացնել եւ կտեսնեք՝ գործող դատավորների շրջանում ինչ մթնոլորտ է տիրում, ինչ վիճակ է։ Այս կարծիքը ոչ թե իմ կարծիքն է կամ իմ գործընկերների, այլ դատական համակարգում հիմա աշխատող գրեթե 90 տոկոս դատավորների կարծիքն է։- Պատվեր կատարող դատավորները քի՞չ են Հայաստանում․ հիշում ենք՝ Փաշինյանն ասում էր՝ ինչի կա՞ մի դատավոր, որ կարա իմ ասածը չանի։ Այսինքն՝ ենթադրվում է, որ ցանկացած դատավորի կարող է պատվեր իջեցնել եւ ստանալ ցանկալի արդյունք։

- Ուրեմն, Փաշինյանը երազում կտեսնի իր ասածի իրագործված լինելը: Կան, իհարկե, դատավորներ, այժմ էլ կան, քիչ չեն այդ դատավորները, որոնք կարող են Փաշինյանին իր տեղը ցույց տալ՝ նման հրահանգ իջեցնելու դեպքում: Իհարկե, կան դատավորներ, որոնք թույլ չեն տա, որ նման հրահանգով իրենց փորձեն մոտենալ։ Ձեզ թվում է՝ հիմա ցանկացած դատավորի կարելի է մոտենալ եւ ասել՝ Փաշինյանն այսպես է ուզում կամ այնպես է ուզում, իրենք չգիտե՞ն՝ որ դատավորին կարելի է նման բան ասել, որին` չէ։ Պատահակա՞ն էր հետաքրքիր օրերին ամբողջ Երեւանի դատավորների հերթապահությունը։- Ականատես ենք լինում իշխանության կողմից ակնհայտ քաղաքական հրահանգ տալու դեպքերի, մյուս կողմից տեսնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Փաշինյանի կողքը նստած, միջոցառումների է մասնակցում, միասին լուսանկարվում են եւ այլն։ Մինչդեռ նրա գործառույթը դատավորների անկախությունն ապահովելն է։

Սա ինչի՞ մասին է խոսում` Աթաբեկյանի միջոցո՞վ են հրահանգները հասցնում դատավորներին։- Ես չեմ ցանկանա Արթուր Աթաբեկյանի գործողություններին գնահատական տալ, սակայն անհամեստություն չհամարեք, բայց եթե մինչ օրս ինչ-որ կազմակերպություն օժանդակել է դատավորների անկախությանը, ապա դա եղել է եւ մնում է, ինչքան հնարավոր է, Դատավորների միությունը։

Լրահոս

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել
Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն
Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը
Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին
Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել
ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ
Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել
Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ
«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Լրացուցիչ նորություններ

...

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից