Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ կգործեն. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Նշվում է, որ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների և հավաքածուների պահպանությունը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը պետական մշակութային քաղաքականության առանցքն է: Այդ առումով մեծ տեղ է հատկացվում թանգարաններին, քանի որ վերջիններս մեծապես ներգրավված են երկրի մշակութային ինքնությունը կերտող արժեքների պահպանման և հանրահռչակման գործում:Թանգարանները ոչ միայն մշակութային արժեքներ ու հավաքածուներ հավաքող, ուսումնասիրող, հանրայնացնող, պահպանող կառույցներ են, այլև լուրջ ներդրում ունեն զբոսաշրջության, մշակութային և սոցիալական հաղորդակցության գործում: Հետևաբար, թանգարաններն իրավացիորեն կարող են համարվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման աղբյուր: Շնորհիվ հասարակական կյանքում, մշակույթին հաղորդակցման և մշակութային կրթության գործում թանգարանների դերի արժևորման՝ օրեցօր ասպարեզ են գալիս տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս տարատեսակ բովանդակության և ուղղվածության թանգարանների ստեղծման նախաձեռնությամբ: Ստացվում է, որ այդ նախաձառնությունները հանդես են գալիս «թանգարան» անվան տակ և, ըստ էության, շատ դեպքերում բոլորովին չեն համապատասխանում դրան:Մյուս կողմից էլ գոյություն ունեն մասնավոր արժեքավոր հավաքածուներ, որոնք հասանելի չեն հասարակությանը, և անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու այնպիսի նպաստավոր մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն այդ հավաքածուների սեփականատերերին հանրայնացնելու դրանք: Ուստի, ոլորտը կանոնակարգելու, թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ ունենալու խնդրի լուծումը թանգարանների հավատարմագրման կարգ ու չափորոշիչներ ունենալն է:«Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման ընդունման նպատակն է մասնավոր կամ համայնքային նախաձեռնությամբ ստեղծված թանգարանները «թանգարան» հասկացության չափորոշիչներին լիարժեք համապատասխանեցնելը, դրանց հավատարմագրման միջոցով նպաստել մշակութային կյանքի ապակենտրոնացմանը և աշխուժացմանը: Որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում»:

Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները