Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է․ Fip.am


«Փաստերի ստուգման հարթակը»՝ Fip.am–ը, գրում է․

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։ Հունիսի 18-ին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում արված հայտարարությանը, թե Հայաստանում միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր է։ Սակայն, FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նախարարի պնդումն անհիմն է, չունի փաստական հենք, հիմնված չէ բացառապես պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, հետևաբար չի համապատասխանում իրականությանը։Հոդվածի հրապարակումից հետո նախարար Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում երկու անգամ անդրադարձել է հարթակի վերլուծությանը։

Հունիսի 18-ին նա գրել է. 

«Ըստ numbeo կայքի 125 երկրների մեջ 49-ից ավել է Հայաստանում մաքուր աշխատավարձը․․․  Հ․Գ․ Այս գրառումը կատարում եմ ի պատասխան մի կայքի, որը երեկ կասկածի տակ էր դրել իմ խոսքը այն մասին, որ Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջինից բարձր է»։Հունիսի 30-ին նախարարը կրկին կիսվել է իր առաջին գրառմամբ՝ նշելով. «fip.am կոչվող կայքի «ստուգված փաստերը» երբեմն այնքան էլ ստուգված չեն։ Կայքը պնդել էր, թե իմ հայտարարությունը, որ Հայաստանի միջին աշխատավարձը աշխարհի միջինից բարձր է, ճիշտ չէ։ Խնդրեմ, ահա ապացույցը»։ Որպես ապացույց նա կցել է Numbeo կայքից արված սքրինշոթը, որտեղ ներկայացված է 126 երկրների ամսական միջին աշխատավարձերի չափերը՝ առանց հարկերի։

Ըստ այդ ցանկի՝ Հայաստանը 610 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը։Չնայած մեր նախորդ հոդվածում մի շարք աղբյուրներից հավաքագրված տվյալների վերլուծության հիմնավոր արդյունքների առկայությանը՝ հաշվի առնելով նախարարի՝ Numbeo-ի տվյալների վրա հիմված պնդումները,  «Փաստերի ստուգման հարթակն» այս անգամ վերլուծել է Հայաստանի միջին աշխատավարձի ցուցանիշը՝ նշված 126 երկրների ցանկում։Նախ հաշվարկել ենք 126 երկրների ամսական միջին աշխատավարձերի ընդհանուր գումարը, որը կազմում է մոտ 172,000 ԱՄՆ դոլար։ Այս գումարը բաժանելով 126-ի՝ ստացվում է տվյալ ցանկում ներառված երկրների պարզ միջին աշխատավարձը՝ շուրջ 1365 դոլար։126 երկրների ցանկում Հայաստանի ամսական միջին աշխատավարձը (610 դոլար) զգալիորեն ցածր է այս ցուցանիշից, ինչը թույլ է տալիս ասել, որ նախարարի պնդումը, թե Հայաստանի աշխատավարձը գերազանցում է աշխարհի միջինը, առնվազն այս՝ իր կողմից վկայակոչված ցանկում ներառված երկրների համեմատականում, չի համապատասխանում իրականությանը։

Բայց ամենակարևորը՝ էկոնոմիկայի նախարարը հիմնվում է մի աղբյուրի վրա, որը չունի վստահելիություն։ FIP.am-ը նախկինում մի քանի անգամ անդրադարձել էր այս աղբյուրին և պարզել, որ Numbeo-ն չունի վստահելի հարթակի համբավ․ հրապարակած վարկանիշերը հիմնված չեն բացառապես պաշտոնական վիճակագրական տվյալների վրա: Դրանք կազմված են օգտատերերի աջակցությամբ։ Կայքում հրապարակված տվյալները չեն անցնում կրկնակի ստուգում, և չկա հրապարակված մեթոդաբանություն, թե ինչի հիման վրա են արվում հաշվարկները։ 

Numbeo-ն հիմնադրվել է 2009 թվականին Սերբիայում՝ ոմն Մլադեն Ադամովիչի նախաձեռնությամբ, և հնարավորություն է տալիս օգտատերերին տրամադրել տեղեկություններ և համեմատել աշխարհի տարբեր երկրներում ապրուստի գնին և կյանքի որակին վերաբերող այլ տվյալներ։ Numbeo-ի տվյալները հաճախ հայտնվել են նաև քննադատության կենտրոնում, իսկ հարթակը երբեք չի համարվել վստահելի՝ վիճակագրական տվյալների կամ հետևություններ անելու համար։

Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակը» ևս մեկ անգամ հաստատում է, որ Գևորգ Պապոյանի հայտարարությունն անհիմն է»։

Լրահոս

300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան
Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար
Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել
Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն
Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը
Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին
Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել
ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ
Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել
Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ
«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

Լրացուցիչ նորություններ

...

300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար

Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր

Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք

Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն

Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը

Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին

Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան

Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց