Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կոնսենսուսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն մի քանի օր է՝ կալանավորված է, իսկ իմպիչմենտի գործընթացը, որին կարելի էր նոր թափ հաղորդել Աջապահյանի թեկնածության առաջադրմամբ, կրկին փակուղի մտավ։Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, երբ ԱԱԾ-ի և ոստիկանության գրոհը Մայր Աթոռի վրա տապալվել էր, Շիրակի թեմի առաջնորդն էլ հայտարարել էր, թե ոտքով գալու է Երևան՝ քննչական կոմիտե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իր փոխարեն վարչապետի թեկնածու են առաջադրում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։


ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր հերթին հայտարարեց, որ իր բոլոր 28 ստորագրություններով միանում է Աջապահյանի թեկնածությանը։ Քիչ ավելի ուշ միանալու պատրաստակամության մասին հայտարարեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և, փաստացի, կարելի է ասել՝ ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն կար, ինչը Սահմանադրությամբ բավարար էր իմպիչմենտի հարցը խորհրդարան ներկայացնելու համար։


Միքայել Սրբազանն այդ ժամանակ արդեն Քննչական կոմիտեում էր՝ իր պաշտպանությունը ստանձնած՝ Փաստաբանական պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ։


Վերոնշյալ իրադարձություններին արագորեն հետևեց Միքայել Սրբազանի հայտարարությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Արա Զոհրաբյանը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»։


Այդ ժամանակ ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Զոհրաբյանն ու Թաթոյանն են Սրբազանին համոզել ներկայանալ ՔԿ, ապա և խորհուրդ տվել չմտնել իմպիչմենտի գործընթացի տակ: Արդյունքում փաստացի տապալվեց իմպիչմենտի ձևավորվող ու ամենաիրատեսական տարբերակը։


Ընդ որում, այդ պահին Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու տարբերակը միակն էր, որ ուներ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ինչպես նաև անկախ երկու պատգամավորի աջակցությունը։Ինչո՞ւ դա չհաջողվեց: Ի վերջո, բազմաթիվ այլ գործիչներ էլ երկար ժամանակ խոսում էին այդ մասին, «Հայաքվե» նախաձեռնությունն էլ հանրային պահանջ էր ձևակերպել։ Ավելին, ինքը՝ թեկնածուն էլ, կարծես, ժամանակին դեմ չէր նման զարգացմանը։


Դեռ անցած տարվա մայիսին Միքայել Սրբազանը «Առավոտին» հարցազրույց էր տվել։ Հարցին՝ եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք, պատասխանել էր. «Ես որևիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։


Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության, որևիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց»։ «Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը»,- հարցին էլ այս կերպ էր արձագանքել. «Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեև դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ»։


Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում էր արել ու նշել. «Միքայել Սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել Սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել: Եվ այս գործընթացին զուգահեռ Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ:


Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Իշխանությունն ինչպես Եկեղեցուն, այնպես էլ Միքայել Սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ Սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ տեսեք՝ Եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ Սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել»:


Ըստ էության, Արա Զոհրաբյանը չի էլ հերքում, որ ինքն ու Թաթոյանը նման խորհուրդ են տվել Սրբազանին: Սակայն նշյալ պատճառաբանությունը կարող էր աշխատել, եթե գործ ունենայինք մաքուր իրավական գործընթացի ու իշխանությունների՝ իրավականքաղաքական տրամաբանություն ենթադրող քայլերի հետ: Սակայն փաստն այն է, որ թե՛ Բագրատ Սրբազանի հետ կապված «հեղաշրջման պլանը», թե՛ Միքայել Սրբազանին ներկայացված մեղադրանքը բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն, իսկ այս իշխանությունների քայլերը դուրս են որևէ, այդ թվում՝ իրավական տրամաբանությունից:


Եվ այս պարագայում հնարավոր չէ կիրառել պաշտպանության բացարձակ իրավական գործիքակազմ՝ բացառելով քաղաքականը: Ընդհակառակը, առաջադրվելով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կապացուցեր, որ սահմանադրական ճանապարհն է ընտրել Հայաստանում իշխանափոխության հասնելու համար:Իհարկե, դեռևս հայտնի չէ նաև, թե արդյո՞ք Կաթողիկոսը պատրաստ է եղել իր օրհնությունը տալ, ինչպես նշել է Միքայել Սրբազանն իր հարցազրույցում, թե ոչ, սակայն այս պահին փաստը մնում է փաստ, որ Թաթոյանի ու Զոհրաբյանի՝ բացարձակ քաղաքական պրոցեսի պարագայում զուտ իրավական գործիքակազմ կիրառելու «մտադրությունը» փաստացի դարձավ իմպիչմենտի գործընթացի տապալում:Մի խոսքով, ինչ էլ եղած լինի, փաստը մնում է փաստ, որ ԱԵ երկու ազդեցիկ գործիչներ այսօր գտնվում են մեկուսարանում, իսկ իմպիչմենտի փորձը ձախողվել է։ Ի վերջո, թե ովքեր, ինչպես և ինչու տապալեցին իմպիչմենտի շուրջ հազիվ կայացած կոնսենսուսը, ժամանակը ցույց կտա:

Լրահոս

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու
Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)
Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են
Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)
Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur
Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել