Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բագրատ Սրբազանը նամակ է հղել բանտից


Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

«Փառք Քեզ, Աստված, փառք Քեզ ,
ամեն բանի համար փառք Քեզ»։

Դժվար, տառապալից, ամոթալի, խայտառակությամբ լեցուն, բայց հետաքրքիր զարգացումներով օրեր և ժամանակներ ենք ապրում՝ երկունքի օրեր, երբ ի վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը։

Ես, գտնվելով տեղեկատվական ամբողջական շրջափակման պայմաններում, կցկտուր տեղեկություններ եմ ստանում, թե ինչ է տեղի ունենում թե՛ ընդհանուր դաշտում և թե՛ «Սրբազան Պայքարի» համակիրների նկատմամբ՝ հալածանք և ահաբեկչություն։ Ցավում եմ միայն, որ այս հալածանքին և ահաբեկչության են ենթարկվում մեր նահատակ հերոսների ծնողները՝ հատկապես այժմ անազատության մեջ գտնվող Արա Ռոստոմյանը։ Սա անարգանք է՝ անպատվություն։ Հուսամ երբևէ կկարողանանք դուրս գալ այս ծանր անեծքի տակից։

Չեմ ուզում երկարել, պարզապես ասեմ, որ այս ճանապարհը իմ գիտակցված որոշումն է՝ Հայրենիքի ազատագրության համար չխնայել ոչինչ և «Քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար՝ ես էլ աշխարհի համար» (Գաղ. Զ:14)

Այո՛, հստակ է ովքեր դուրս են եկել ճշմարտության համար պայքարի՝ ընդդեմ ստի և կեղծիքի, նրանք հանգիստ ու դադար չեն ունենալու ո՛չ հոգեպես և ո՛չ էլ ֆիզիկապես և «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե։6)

Իմ գիտակցված որոշումն է պատրաստ լինել անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք, ինքդ քեզ հետ անհաշտ, կքած վախից ու սարսափից, ինքդ քեզ ու քո ինքնությունը ուրացած։

Փառք Տիրջը այս բոլոր հալածանքների համար։ Քանի դեռ այսպես է մեր կյանքը, մեր բնակավայրը լինելու է կալանավայր՝ քանի դեռ ազատագրված չէ մեր Պետությունը, չի կարող ազատ լինել իմ կյանքը։

Ես հանձն եմ առել այս ճանապարհը՝ կրելով ողջ պատասխանատվությունը։ Միայն խնդրում եմ ձեզ չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց Պետությունը և «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խոսքերով, որովհետև թեպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ» (Կղ. Բ։5)

Միայն ասեմ, այն ինչ ներկայացվել է մամուլում և այն էլ ի՛նչ մամուլ, ամբողջությամբ սուտ է և կեղծիք՝ հարմարեցված իրենց նպատակին։

Մնացյալը ապագայում։

Երբ այս տողերը գրում էի, լուր ստացա, որ չարիքը հարձակվել է Մայր Աթոռի վրա և ցանկացել ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Զորակցությունս Սրբազան եղբորս՝ անխոնջ ու նվիրյալ, ազնվական հոգևորականին։ Մայր Աթոռի վրա հարձակումը հարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանությանը։ Սա այլևս ամեն ինչի վերջն է և հատկապես չարի վերջը։

Հաղթանակը այլընտրանք չունի…

27.06.2025.

Հ. Գ. Դարձյալ դիմում եմ իրավապահներին՝

Տղերք ձեր այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։ Դիմում եմ ձեզ՝ անեծքի տակ մի՛ մտեք, չարիքին մի ծառայեք, ձեր զավակները հարց են տալու և չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ հանցակից, մեղսակից և արյունապարտ է դարձնում։

Մի՛ մտեք և վերցրեք Աստծո անեծքը։

Լրահոս

Արևմտյան բոլոր առաջնորդներն ատում են Թրամփին․ Շմից
Ներդրվել է ուղևորների տեղեկատվական համակարգ. շարունակվում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները
Եվրոպան ավելացրել է ռուսական գազի գնումները՝ չնայած հրաժարման ծրագրերին
Զելենսկին վիրավոր է, բայց ոչ սպանված․ Գերագույն Ռադայի պատգամավոր
Փաշինյանին միացած Առաքել սրբազանի ցուցմամբ պատարագի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը
2 օր առաջ աշխատանքից ազատված փոխնախարարը Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ԺՊ է նշանակվել
Կրակոցներ են հնչել, քաղաքացի է վիրավորվել, ավտովթար՝ անչափահաս վարորդի մեղքով․ քրեական նորություններ
Յուրաքանչյուր ընտանիքի երեխայի ծննդյան առթիվ կտրամադրվի 4 նպաստ
Հայտնի է Մադուրոյի հրաժարականի կոնկրետ ժամկետը․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է դիմակայել Ռուսաստանին
Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի ցուցակում չի լինի
ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը
Կեղծ պատրվակներով խախտում են հրադադարը․ Էրդողան.Գազայում 2 միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է (տեսանյութ)
«Բաքուն կցանկանար տեսնել ԵՄ-ն որպես Զանգեզուրի միջանցքի մաս». Հաջիև
Եկեղեցու նկատմամբ իրականացվող հակասահմանադրական հարձակումների ֆոնին դեսպանատները լուռ են. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Ինձ համար անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգեւորականը իրավունք չունի անձնական կյանքի. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Ուզում են կասեցնել ծառայությունս, որ չազդեմ քննության վրա, բայց ես չունեմ այդ հնարավորությունը. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Իրանը Վանում հյուպատոսություն կբացի (տեսանյութ)
12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ
Մինչև տարեվերջ 36 կանգառներում կունենա՞նք ավտոբուսների ու տրոլեյբուսների ժամանակացույցը, կհասցնե՞նք
ՈԻՂԻՂ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ասուլիսը

Լրացուցիչ նորություններ

...

Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի ցուցակում չի լինի

«Բաքուն կցանկանար տեսնել ԵՄ-ն որպես Զանգեզուրի միջանցքի մաս». Հաջիև

12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ

Մինչև տարեվերջ 36 կանգառներում կունենա՞նք ավտոբուսների ու տրոլեյբուսների ժամանակացույցը, կհասցնե՞նք

Ուղիղ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանի հերթական նիստն է վարում

Միգուցե Վրթանես Սրբազանը մեզ համոզի իսլամ ընդունել. Ռուբեն Մելիքյան

Հայ ազգը չի մոռանա այն քահանայապետերին, որոնք բարձրացրել են իրենց ձայնը մեր տառապանքների ժամանակ․ Պոլսո հայոց պատրիարք

«ՀՀ վարչապետի հետ Սբ․ Սարգիս եկեղեցում մասնակցեցինք պատարագին»․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

«Կաթողիկոսի կողքին ենք»․ Գառնիկ Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը և Դավիթ Ամալյանը Մայր Աթոռում մասնակցել են պատարագին

Սուրեն Պապիկյանը մեկնել է Եգիպտոս (տեսանյութ)

Քաղաքացուն քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց՝ Վեհափառի անունը հնչեցնելու համար (տեսանյութ)

«Մերժել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումը»․ «Մայր Հայաստան» (տեսանյութ)

Նավասարդ արք. Կճոյանը ներկա է Փաշինյանի մասնակցությամբ պատարագին (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի է մասնակցում

Մարտի մեկին Նիկոլ Փաշինյանին ձեռքերի վրա բերեցին․ լուտանքներ էին տալիս արցախցիների հացեին․Ալավերդյան (տեսանյութ)

Գևորգ Պապոյանը՝ եկեղեցու շուրջ իրավիճակի, «խուժանապետության» և ՔՊ-ի միանձնյա կառավարման մասին (տեսանյութ)

Ժամանակը եկեղեցու դեմ է աշխատում.ի՞նչ տեսք է ունենալու Փաշինյանի հաղթանակը.Միքայել Նահապետյան (տեսանյութ)

Պահպանե եկեղեցիս հայաստանյաց. Վեհափառը պահպանիչ աղոթք է հնչեցրել Մայր Տաճարում

Հոգևորականների բանտարկությունը խայտառակություն է ողջ ազգի համար․ Դանիել Սրբազան

Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում օրհնել է հավատավոր ժողովրդին