Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ


Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Զոյա Հ․-ն և 35-ամյա Մարգարիտա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

«Եթե պատուհանների արանքից փչում ա, բացառվում է որ տունը կայուն ջերմաստիճան ունենա». Փաշինյան
Ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել
Արդյո՞ք առաջնային բանկերն անկանխիկով իրականացնում են կրիպտոարժույթի գնում–վաճառք. Եղոյան
NBC. ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում կանցկացնեն հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն
ՈՒՂԻՂ. ԱԺ 8-րդ գումարման վերջին նիստերն են ընթանում
Ֆիդան. Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ
Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»
Թրամփը և Փեզեշքիանը էլեկտրոնային ձևով հուշագիր են ստորագրել ԱՄՆ-ի և Իրանի միջև
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»
Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «արդարացրել է» Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարվածները
Ուկրաինան փորձում է ընդլայնել հակամարտության գոտին՝ ներառելով ամբողջ Եվրոպան․ Հայդուկևիչ
Թրամփ. Իրանի հետ պատերազմի շարունակությունը հղի է տնտեսական աղետով
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
Թրամփ. ԱՄՆ-ը կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման վերաբերյալ

Լրացուցիչ նորություններ

...

Լանջառ գյուղում բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներից 3-ը անչափահաս են

Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել

Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում

Կանխվել է հրդեհի տարածումը

Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 3 տուժած

Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն

Խոշոր վթար Երևանում. Ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել

Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Երևանում բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը․ կան վիրավորներ

Ողբերգական հրդեհ Մեծ Մանթաշում

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավորներ

Սյունիքի մարզում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում. կան վիրավnրներ

Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

Հրդեհ Երևանում՝ Սոսեի փողոցի տներից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ, պարեկները սահմանազատել են տարածքը

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Գայի պողոտայում բшխվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ վիրшվորներն անչափահասներ են

Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհը

Կապանում բախվել են «Hongqi»-ը և «Opel Astra»-ն. կա տուժած