Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարզային դատախազից Քննչական կոմիտեի ղեկավար դարձած Արթուր Պողոսյանի եկամուտները. 6 գույք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախ, սկսենք Արթուր Պողոսյանի կենսագրությունից, թե ինչ պաշտոնից ուր է հասել․Պողոսյանի իրավական կարիերան սկսվել է հասարակ քննիչի պաշտոնից, 2006 թվականին, ապա դարձել է ավագ քննիչ, հետո՝ 2011 թվականին, ավագ քննիչից կտրուկ դարձել է Լոռու մարզի դատախազության դատախազ։Լուռու մարզին հաջորդել է Շիրակի մարզը, ապա կրկին Լոռու մարզում նշանակվել է դատախազի տեղակալ, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։

2020-2022 թվականներին եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը։2022 թվականից մինչև 2024 թվականը Պողոսյանը ստանձնել է 4 պաշտոն․2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ,2022-2024թթ.- ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,2020-2022 թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։Վերջինում՝ Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, համաձայն որի՝ նա նախորդ տարի ձեռք է բերել 4 անշարժ գույք։2024 թվականի տարեսկզբին Պողոսյանն ունեցել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան (2014թ.) և 1 ավտոտնակ (2021թ.) Լոռու մարզի Վանաձոր համայնքում։

Որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույք՝ Արթուր Պողոսյանը հայտարարագրել է 4 գույք՝ 1 բնակարանը բազմաբնակարան բնակելի շենքում և 3 ավտոկայանատեղի։ Գույքերը ձեռք են բերվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից։ Բնակարանն արժեցել է 42 մլն 980 հազար ՀՀ դրամ, իսկ երեք ավտոկայանատեղիները՝ համապատասխանաբար 1 մլն 210 հազար ՀՀ դրամ, 3 մլն 600 հազար ՀՀ դրամ և 3 մլն 600 հազար ՀՀ դրամ։Ավտոկայանատեղիներից մեկը գնել է բնակարանը ձեռք բերելու նույն օրը, մյուս երկու կայանատեղիները գնել է ավելի ուշ՝ սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին։Արթուր Պողոսյանի՝ նոր գնած բնակարանի միայն 50%-ն է իրեն պատկանում, իսկ ավտոկայանատեղիները միանձնյա սեփականությամբ են։

Տարեվերջին ստացվել է այնպես, որ Պողոսյանի գույքերի ընդհանուր քանակը 6-ն է եղել։Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց՝ ՔԿ ղեկավարը հայտարարագրել է HONDA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականին, երբ եղել է Գլխավոր դատախազի տեղակալ, իսկ մեքենան արժեցել է 7 մլն 800 հազար ՀՀ դրամ։ Այսինքն՝ հայտարարագրել է 1 մեքենա, բայց ունի 3 ավտոտնակ:Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 701 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 14 մլն դրամ և 5 հազար դոլար։Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 36 մլն 826 հազար ՀՀ դրամ, որից 3 մլն 097 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Քննչական կոմիտեից, 25 մլն 299 հազար ՀՀ դրամը՝ Գլխավոր դատախազությունից։

Եկամուտներից 66 հազար 837 դրամն աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից։ Տարեկան եկամուտներից 3 մլն 996 հազար դրամը ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ որպես եկամտահարկի վերադարձ, որը հիփոթեքի մայր գումարի մնացորդը վճարելու համար է։275 հազար ՀՀ դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է Օֆելյա Կաբուլովայի կողմից։ 4 մլն 90 հազար դրամը վարկ է «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ-ից։

Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 50 հազար դրամ, որից 37 մլն 475 հազար ՀՀ դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։Քննչական կոմիտեի ղեկավարը վարկի մարմանն ուղղել է 4 մլն 683 հազար դրամ։ Որպես 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր՝ հայտարարագրել է 3 մլն 370 հազար դրամ։

Ինչի վրա է ծախսել՝ չի երևում փաստաթղթերում:Հարկ է նշել, որ Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի միակ ղեկավարն է, ում օրոք իր համակարգի աշխատակիցները հափշտակեցին քրեական գործով իրեղեն ապացույց հանդիսացող 590 հազար ԱՄՆ դոլարը, որից 11 հազար 200 ԱՄՆ դոլար գումարը դեռ հայտնաբերված չէ մինչեւ օրս»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ
Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա
Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում