Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զինծառայող Վահրամ Ավագյանի սպանության գործը դեպքից չորս տարի անց դատարանում է

Զինծառայող Վահրամ Ավագյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, որով մեղադրյալի կարգավիճակում է նաև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ( Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը, դեպքից չորս տարի անց միայն հասավ դատարան։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել էր որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ (2003թ․) ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չէին հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում էին, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքերին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի: Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց քրեական գործով ձերբակալությունների մասին։ Նրանց թվում էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, որդին՝ Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ (2003թ.) քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Մովսիսյանը վեց ամիս կալանավորված է եղել։

Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։ Հետագայում գործով անցնող մեղադրյալների խափանման միջոցը փոխարինվել է բացակայելու արգելքով։ Նախաքննության ընթացքում Վահրամ Ավագյանի նկատմամբ հետմահու նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը պետք է վճռորոշ ազդեցություն ունենար՝ գործի ելքի համար։
Ի վերջո, շուրջ չորս տարի նախաքննության իրականացումից հետո գործը՝ երեք մեղադրյալի մասով՝ ուղարկվել է Սյունիքի մարիզ ընդհանուր իրավասության դատարան, այժմ գտնվում է դատավոր Գարիկ Աբելյանի վարույթում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Մովսիսյանը, Խաչիկ Գասպարյանը, Արարատ Սարգսյանը մեղադրվում են տուժող զինծառայողին պարբերաբար ճնշելու, ծեծելու մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Դավիթ Մովսիսյանը 2019 թ․ դեկտեմբերից պարբերաբար կոնֆլիկտի մեջ է մտել նրա հետ, նրան դիտողություններ արել և իր հանձնարարությունը կատարելու պահանջ ներկայացրել։

«2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Դավիթ Մովսիսյանը նախ հեգնել, ապա ինքնաձիգի փողն իր կողմն ուղղված դիրքով դնելու համար դիտողություն է արել Վահրամ Ավագյանին, որի պատճառով սկսված վիճաբանության ընթացքում Սպարտակ Ավետիսյանի, շարքայիններ Խաչիկ Գասպարյանի ու Արարատ Սարգսյանի հետ միասին՝ խմբով, ծեծի են ենթարկել Վահրամ Ավագյանին՝ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ համածառայակիցների միջամտությամբ վիճաբանությունը դարեցնելուց հետո հայտնել, որ պատրաստվում է պարզաբանումները շարունակել հետագայում։

Նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում զինվորական ուսումնական կենտրոն մեկնելու ճանապարհին ավտոմեքենայի թափքում դրված աթոռակից վայր ընկնելու կապակցությամբ իր վրա ծիծաղելու համար Դավիթ Մովսիսյանը մերձավոր ազգականներին ուղղված սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ծիծաղողների, այդ թվում՝ Վահրամ Ավագյանի հասցեին, որին վերջինս չի պատասխանել»,- նշված է մեղադրական եզրակացությունում։ Արարատ Սարգսյանն էլ, ըստ մեղադրանքի, պահանջել էր իր և մյուսների համար սուրճ եփել, ինչը Ավագյանի մոտ բացասական հույզեր է առաջացրել։

Ըստ քրեական գործի տվյալների՝ վերջիններիս համակցված գործողությունների հետևանքով Վահրամ Ավագյանի մոտ առաջ է բերվել խիստ լարված հոգեվիճակ և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանք․ 2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, բանակային ուսումնական կենտրոնում Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի «ДЛ 8571» համարի ինքնաձիգից 3 կրակոց է արձակել իր կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով ստացած վնասվածքներից զինվորական հոսպիտալում նույն օրը՝ 14։00-ին, մահացել է։

Լուսանկարում՝ ձախ կողմում՝ Դավիթ Մովսիսյանը, աջ կողմում՝ տուժող Վահրամ Ավագյանը։

Լրահոս

Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից
Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում
Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Կարևոր
«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար
«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին
Կարևոր
«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը