Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի «աբսոլյուտիզմը» երկրի ներսում և գլխիկոր վիճակը՝ դրսում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում անընդհատ շեփորահարվում է ժողովրդավարության կարևորությունը, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի է ունենում հակառակ գործընթացը, այն է՝ իշխանության գերկենտրոնացումը, ընդ որում՝ ոչ թե մեկ ինստիտուտի, այլ մեկ անձի ձեռքերում։ Ժամանակին Փաշինյանը բարձրագոչ ճառեր էր ասում, քննադատում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգ է ստեղծված, բայց ինքը հոժարությամբ հագավ այդ սուպերվարչապետական «կոստյումը»։

Ամրապնդեց իր իշխանական լծակները ու ոչ միայն չի ցանկանում հրաժարվել այդ «կոստյումից», այլև դրա վրա նորանոր ատրիբուտներ է ավելացնում։ «Կատարելագործում» է՝ մի խոսքով:Այդ ատրիբուտներից մեկը իշխանության բոլոր մարմիններն իր բռում հավաքելն է։ Խոսքը նույնիկս այն մասին չէ, որ խորհրդարանում կամ գործադիր մարմիններում տեղավորել է այն «ուսապարկերին», որոնք չպետք է ինքնուրույնության որևէ դրսևորում ունենան, չպետք է մտածելու ունակություն ունենան, այլ պետք է հնազանդ կատարող լինեն և վերջ։ Բանը հասել է այնտեղ, որ մի «sms»-ով ոչ միայն կարող է աշխատանքից ազատվել որևէ պաշտոնյա, այլև որևէ պատգամավոր մանդատը կարող է դնել, կամ պաշտոնազրկվել նույնիսկ անկախ համարվող մարմնի ղեկավար: Ո՛չ նշանակելիս, ո՛չ ազատելիս, բնականաբար, էական չեն ո՛չ աշխատանքի ընթացքում գրանցված արդյունքները, ո՛չ կրթությունը, ո՛չ էլ անցած ճանապարհը:

Կարևորը միայն այն է, թե ինչքանով է տվյալ անձը վրիպել Նիկոլ Փաշինյանին ծառայելու և նրա քմահաճույքները անվերապահ կատարելու ճանապարհին, կամ իր որևէ քայլով ինչքանով է վտանգել վնասելու «շեֆի» առանց այդ էլ ցածր վարկանիշը։Մյուս օրինաչափությունն այն է, որ Փաշինյանը սովոր է մարդկանց ծառայություններից օգտվելուց հետո ազատվել նրանցից, դուրս շպրտել կառավարման համակարգից։ Այս տարիների ընթացքում կարելի է թվարկել նման բազմաթիվ դեպքեր։ Ու այն պայմաններում, երբ իշխանական ՔՊ կուսակցության ներսում քաղաքական թիմ չկա, որին կմիավորեր գաղափարախոսությունը կամ որևէ այլ տեսլական, բոլորն էլ խոցելի են դառնում։ Այնպես որ, դա թակելու է բոլորի դուռը, եթե Փաշինյանին պետք լինի՝ նաև դատվելու հեռանկարը: Թերևս քպականների միակ տեսլականը տեսլական չունենալն է։ Իսկ այդ քաղաքական միավորը գոյություն ունի, քանի որ անձնակենտրոն է, մարդիկ ուղղակի մեկ անձի շուրջ են համախմբված, իսկ եթե այդ անձը չլինի, ապա կառուցված քաղաքական շենքը վերից վար շատ արագ կփլուզվի։Մյուս ոլորտը, որը երազում էր զավթել Նիկոլ Փաշինյանը, դատական իշխանությունն է: Դրա համար էլ իշխանության գալուց անմիջապես հետո նա ձեռքը երկարացրեց արդեն այս ուղղությամբ։ Այս համատեքստում նրան հատկապես անհանգստացնում էր այն հանգամանքը, որ դատական իշխանությունը, և հատկապես Սահմանադրական դատարանը, կարող էր ինքնուրույն որոշումներ ընդունել ու հարկ եղած դեպքում հակադրվել իշխանությունների իրավազանց որոշումներին։ Դրա համար էլ հարձակումներ սկսվեցին դատարանների ու մասնավորապես ՍԴ-ի նկատմամբ, որի դատավորների համամասնությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխվեց։

Չէ՞ որ ՍԴ-ն ինքնուրույն կազմով կարող էր խնդիրներ ստեղծել իշխանությունների համար՝ զիջումների ու կապիտուլ յացիոն պայմաններով պայմանագրի կնքման համատեքստում, ինչպես նաև ներքին դաշտում ապօրինություններ թույլ տալու առումով։ Իսկ հիմա արդեն ՍԴ-ն իշխանությունների վերահսկողության տակ է, և կարծես թե մտահոգություն չկա, որ հանկարծ կարող է խնդիրներ ստեղծել։Այդպիսով, ուզուրպացվեցին իշխանության երեք թևերը, բայց դեռ մնացել են հանրային մեծ դերակատարություն ունեցող կառույցներ, որոնք կարող են ընդդիմանալ իշխանությունների՝ պետության շահերին հակասող որոշումներին, որոնք կարող են վերաբերել, օրինակ՝ կատարված զիջումները պայմանագրային տեսքով ամրագրելուն և, ընդհանրապես, ապազգային, հակահայկական այլ գործողություններին։ Թերևս համախմբող ներուժ ունեցող գլխավոր ինստիտուտն այս պահին Հայ առաքելական եկեղեցին է, որը կարող է մոբիլիզացնել հանրային լայն զանգվածների։

Եկեղեցին միանշանակ ունակ է իր բողոքի ձայնը բարձրացնել, համախմբել հայությանն ու տալ ազգային պայքարի մեկնարկը։ Այսինքն, Նիկոլի իշխանությունը բացարձակ չի լինի, եթե Եկեղեցու «հարցերը չլուծի»։ Փաշինյանին պետք է ժողովրդավարության քողի տակ թաքնվող տոտալ բռնապետական համակարգ ստեղծել, որ կարողանա իր օրակարգը առաջ տանել։ Իսկ այդ օրակարգը հստակ է՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ նույնիսկ թշնամական երկրներին անընդհատ զիջելու միջոցով:Ու հետաքրքիրն այն է, որ նա իր օրակարգն առաջ է տանում իբր «ազգային անվտանգության» սպառնալիքների անվան տակ։ Բայց երկրի անվտանգությունը մեծապես կապված է Հայաստանի արտաքին դիրքերի հետ, իսկ Փաշինյանը միայն երկրի ներսում է առյուծ խաղում, դրսում գլխիկոր վիճակում է ու հլու կերպով լսում է, թե իրեն ինչ են թելադրում։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ են ասում Ադրբեջանում, և կտեսնեք, որ մի կարճ ժամանակ անց դա իրականություն է դառնում մեզ մոտ։ Կար ժամանակ, որ Փաշինյանը սպառնում էր, թե այնպիսի հայտարարություն է անելու, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը խառնվի։ Չարեց, իսկ հիմա Ադրբեջանից են հայտարարում, թե ընդհանրապես ինչ պետք է անի Փաշինյանը, իսկ նա ոչ միայն չի համարձակվում որևէ ծպտուն հանել, այլ լուռումունջ կատարում է այդ պահանջները...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում