Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը՝ փոփոխվող աշխարհում. արդյո՞ք կարող է արդարացված լինել առճակատման «ճամբարի» ընտրությունը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկայում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումի, աշխարհաքաղաքական ներկա պայմաններում տնտեսական «գոյատևումների», այս տեսանկյունից Հայաստանի անելիքների հետ կապված թեմաներին է անդրադառնում քաղաքագետ Աղվան Պողոսյանը՝ հատուկ «Փաստի» համար գրված վերլուծականում, որը ներկայացնում ենք ստորև:


Հունիսին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում արդեն 28-րդ անգամ կկայանա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ПМЭФ-25)։ Ֆորումի այս միջոցառումը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն երկխոսության հարթակներից մեկը առաջատար քաղաքական գործիչների և գործարար շրջանակների համար, նույնիսկ չնայած Ռուսաստանին մեկուսացնելու՝ Արևմուտքի երկրների շարունակական փորձերին։ Վերջին տարիներին ԵՄ-ն, ԱՄՆ-ն և նրանց մի շարք արբանյակներ փորձում են ամեն կերպ վարկաբեկել իրենցից անկախ հարթակները՝ այդպիսով պաշտպանելով արևմտյան շահերի գերակշռությամբ մոնոպոլիզացված տնտեսության մոդելը։Այնուամենայնիվ, համաշխարհային բիզնես հանրությունը ավանդաբար մասնակցում է Ռուսաստանի խոշորագույն տնտեսական ֆորումներին և դրսևորում է կայուն հետաքրքրություն տնտեսական ազդեցության այլընտրանքային կենտրոնների նկատմամբ։ Այս տարի ПМЭФ-25-ը կրկին կհավաքի տասնյակ հազարավոր մասնակիցների՝ քննարկելու արդի տնտեսական մարտահրավերները։ Չնայած այն հանգամանքին, որ ֆորումին մասնակցելու արժեքը հասնում է մի քանի հազար դոլարի, ПМЭФ-25-ի մեկնարկից մեկ ամիս առաջ Սանկտ Պետերբուրգի հյուրանոցներում բոլոր սենյակները ամրագրված են։Ֆորումի այս տարվա գլխավոր թեման՝ «Ընդհանուր արժեքները՝ որպես բազմաբևեռ աշխարհում աճի հիմք», հերթական անգամ ցույց է տալիս աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի պայմաններում փոխզիջումային լուծումներ փնտրելու միջոցառման մասնակիցների պատրաստակամությունը։ Եվ այս թեման զարմանալի չէ։ Մոսկվան հետևողականորեն պաշտպանում է իրավահավասար գործընկերության և բազմաբևեռության սկզբունքները։ Փորձագետների և ֆորումի ապագա մասնակիցների խոսքերով, ПМЭФ-25-ը կքննարկի Եվրասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի պետությունների միջև կապերի ամրապնդման մեխանիզմները, որոնք շահագրգռված են համաշխարհային առևտրի և համաշխարհային ֆինանսական շուկայի արդար համակարգով։ Այս առումով նման մասշտաբային հարցերի քննարկման հարթակը միանգամայն տրամաբանական է. Ռուսաստանը հանդես է գալիս գլոբալ արժեշղթաների դիվերսիֆիկացման և պետությունների նեղ խմբի թելադրանքից կախվածության նվազեցման օգտին։Համաժողովին հազարավոր պատվիրակների մասնակցությունը հաստատում է նրա կարգավիճակը՝ որպես վստահելի երկխոսության կառուցման կարևորագույն հարթակ։

Աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում ПМЭФ-ը դառնում է անդրսահմանային նախագծերի ներկայացման, փոխզիջումների որոնման և կայուն միջպետական դաշինքների ձևավորման հարթակ։Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի հարթակում կարգավիճակային ներկայությունը մասնակից երկրներին թույլ է տալիս հայտարարել իրենց անկախության մասին արտաքին քաղաքական և տնտեսական ճնշումներից։ Այլ կերպ ասած՝ համաժողովին մասնակցելը դրսից կապ չունեցող շրջանակների արտաքին քաղաքականության սուբյեկտայնության և սուվերեն բնույթի ցուցադրումն է։Այն պայմաններում, երբ հավաքական Արևմուտքը փորձում է պայմաններ թելադրել համաշխարհային տնտեսության բոլոր սուբյեկտներին, Ռուսաստանի տնտեսական ֆորումը մնում է այն եզակի հեղինակավոր հարթակներից մեկը, որտեղ երկրները կարող են ազատորեն քննարկել համագործակցությունը՝ չվախենալով պատժամիջոցներից կամ անհիմն սահմանափակումներից։ Իհարկե, այս ֆոնին հարցեր են առաջանում ռուսական համաժողովների նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի վերաբերյալ։Օրինակ՝ անցյալ տարի ПМЭФ-24-ին Երևանը բավական թույլ քաղաքական մասնակցություն ցույց տվեց, թեև 2024 թվականին ПМЭФ-ին ներկա էր 57 երկրի արտգործնախարար։ Անցյալ տարվա համաժողովում տեղի ունեցան Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ), ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանների երկրների բազմաթիվ թեմատիկ նստաշրջաններ։

Կողմերը ձևավորել են առևտրատնտեսական համագործակցության ծրագրային փաստաթղթեր, ստորագրել խոշոր պայմանագրեր և համաձայնագրեր էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում, բայց Հայաստանը պատշաճ մակարդակով ներկայացված չէր։ Իսկ նախորդ ֆորումներում, մինչև 2024 թվականը, Հայաստանի պատվիրակությունը եղել է մասշտաբային և ներկայացուցչական։ПМЭФ-ի ռուսական հարթակը միավորում է Եվրասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների առանցքային երկրներին ու առաջատար բիզնես շրջանակներին։ Հայաստանի նման երկրի համար նման խոշոր համաժողովային հարթակներում մասնակցությունը հատկապես նշանակալի է։ Համաշխարհային տնտեսության վերափոխման պայմաններում Երևանի համար կարևոր է ամրապնդել կապերը աշխարհի բոլոր երկրների հետ, որոնք առաջարկում են հավասար փոխգործակցություն և նոր հնարավորություններ ներդրումների, լոգիստիկայի և տեխնոլոգիական զարգացման համար։ Հայաստանը պետք է ռուսական տնտեսական հարթակը դիտարկի որպես այնպիսի գործիք, որը հնարավորություն է տալիս գրավել ներդրողների ուշադրությունը և արժանի տեղ զբաղեցնել բազմաբևեռ աշխարհի ձևավորվող ճարտարապետության մեջ։ Այս տեսանկյունից կարևոր է, որ Երևանի բազմավեկտոր քաղաքականությունը հիմնված լինի ազգային շահերի վրա, այլ ոչ թե խոշորագույն տերությունների առճակատման «ճամբարի» ընտրության վրա։Այլ կերպ ասած՝ ПМЭФ-25-ը Հայաստանի համար կարող է դառնալ հնարավորությունների կարևոր պատուհան, որը փոխշահավետ համագործակցության ուղիներ է բացում ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի թելադրանքից ազատ դինամիկ զարգացող այլ տնտեսությունների հետ։

Առևտրատնտեսական կապերի գլոբալ վերակառուցման պայմաններում համաժողովը մասնակից երկրներին եզակի հնարավորություն է ընձեռում դիվերսիֆիկացնել գործընկերների համակարգը և ամրապնդվել նոր ապրանքային և արտադրական շղթաներում։Բացի ՌԴ-ի և ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերությունների ամրապնդումից (ինչը Երևանի համար այսօր կարևոր է), Հայաստանը կարող է օգտագործել ֆորումի հարթակը Չինաստանի, ԲՐԻԿՍ+-ի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների հետ կապեր կառուցելու համար։ Այս բոլոր ուղղությունները խիստ կարևոր են Հայաստանի տրանսպորտային միջանցքների, էներգետիկայի, թվային տնտեսության և գյուղատնտեսության զարգացման համար։ Պատժամիջոցներով ու սահմանափակումներով չկապված գործընկերների հետ երկխոսության մեջ Երևանը հասանելիություն է ստանում առաջատար տեխնոլոգիաներին, սպառման նոր շուկաներին և այլընտրանքային ֆինանսական գործիքներին։

Հ.Գ. - Բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում Հայաստանը պետք է հետևողականորեն հավատարիմ մնա Եվրասիայի առաջատար ուժային կենտրոնների հետ համագործակցության վրա հիմնված ռազմավարությանը։

Լրահոս

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու
Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)
Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են
Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)
Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur
Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ
«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)
Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի
Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը
Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ
Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)
Կարևոր
Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ
ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում