Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$617.84

BTC

$101168

ADA

$0.543845

ETH

$2243.72

SOL

$132.76

17 °

Yerevan

13 °

Moscow

31 °

Dubai

18 °

London

28 °

Beijing

19 °

Brussels

29 °

Rome

27 °

Madrid

BNB

$617.84

BTC

$101168

ADA

$0.543845

ETH

$2243.72

SOL

$132.76

17 °

Yerevan

13 °

Moscow

31 °

Dubai

18 °

London

28 °

Beijing

19 °

Brussels

29 °

Rome

27 °

Madrid

Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը. ՀՀԿ


Խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը, քանի որ այն սպառնում է քայքայել մեր հասարակական համախմբվածության հիմքը և վտանգի տակ է դնում մեր ժողովրդի ու նրա սուրբ հավատքի միջև կապը: Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հերթական անգամ ականատեսն ենք իշխող վարչախմբի կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով:

Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև արտացոլում են ռեժիմի բռնապետական

բնույթը՝ կանխամտածված շարունակական հարված հասցնելով պետականության հիմքերին և ժողովրդավարությանն ու մարդու հիմնարար ազատություններին։

ՀՀ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է եկեղեցու և պետության տարանջատումը՝ ապահովելով, որ կառավարությունը որևէ իշխանություն չունենա սահմանադրորեն բացառիկ առաքելություն ունեցող ազգային եկեղեցու նկատմամբ:

Այս սկզբունքը հիմնարար է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության պահպանման համար:

Որպես քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ազգի կառույց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է էմեր ինքնության անբաժանելի մասը, մեր ազգային գիտակցության հենասյունը՝ ծառայելով որպես հույսի, դիմադրողականության և միասնության փարոս: Եվ այս պարագայում տվյալ հարցը պարզապես սահմանադրականությանխնդիր չէ, այն ստոր հարված է մեր ազգային միասնությանը, արժանապատվությանը և ազգի ինքնապահպանման հեռանկարին:

Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը, քանի որ այն սպառնում է քայքայել մեր հասարակական համախմբվածության հիմքը և վտանգի տակ է դնում մեր ժողովրդի ու նրա սուրբ հավատքի միջև կապը:

Մեր պարտականությունն է՝ պաշտպանել այս հաստատությունը անհիմն միջամտությունից և ամուր կանգնել մեր ազգային արժեքների բացառիկ պահապանի կողքին:

Ավելին, կարևոր է ընդգծել մեր եկեղեցու նկատմամբ դրածո ռեժիմի կողմից գարշելի հարձակումների և մեր հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների միջև ակնհայտ զուգահեռը։ Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ոչնչացնել մեր կապը մեր ինքնության հետ՝ համակարգված կերպով ջնջելով կամ նենգափոխելով հայկական եկեղեցիների, հուշարձանների և ավանդույթների նշանակությունը, ինչն այժմ տեղի է ունենում նաև բռնազավթված Արցախում։ Ներկայիս խայտառակ իրողությունը կրկին օրհասական է դարձնում համաժողովրդական պահանջով նոր կառավարության ձևավորման հրամայականը։

Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը։

Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում, միավորվել ու այս ավտորիտար նողկալի գործողությունները մերժելու գործում և հաստատելու մեր նվիրվածությունը մեր եկեղեցուն և նրա դավանած արժեքներին։ Միասի´ն բեկենք անհանդուրժելի իրականությունը, պաշտպանե´նք մեր ինքնությունը: Հավատով հույսով և միասնությամբ՝ հանուն հոգու և Հայրենիքի փրկության»,-նշվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին. Փեզեշքիանն ու Մակրոնը զրուցել են
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում Իրանին հետագա գործողություններ չձեռնարկել
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքները շարունակում են գտնվել անվտանգ տիրույթում
Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել
Դո՞ւք եք օգնում Փաշինյանին հակաեկեղեցական արշավում. հարց՝ Եպիսկոպոս Ժամկոչյանին (տեսանյութ)
Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ինչպիսին է ճառագայթային ֆոնը
Գերագույն գիժը բոլորին ջլատել է, երբեք այսքան ամոթալի տարիներ չենք ապրել․ քաղաքացի (տեսանյութ)
Ինքը գրոհելով եկեղեցու վրա մեզ տանում է դեպի վերաքրիստոնեացում. Արծրուն Պեպանյան (տեսանյութ)
Արցախը հանձնվեց նրա ձեռքով, ով ատում է Հայ Եղեկեցին, ամեն հայկականը․ ցեղասպանագետ (տեսանյութ)
Ձևավորվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Էջմիածնի թիմի կորիզը
Պետք է կանգնեցվի պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել․ Հռոմի Պապ
Ինչից է ծագել գործարար Գաբրիել Ջեմբերջյանի և լրագրողի միջև վիճաբանությունը (տեսանյութ)
Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք են բարձրացրել Մայր Աթոռի անսասանության համար
Երգիչ Ռազմիկ Ամյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
«Ինքնասպանություն կլինի Իրանի համար»․ Վենսը՝ Հորմուզի նեղուցի փակման մասին
Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի նեղուցը
Իշխանությունների հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը․ Կաթողիկոս (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունների հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը․ Կաթողիկոս (տեսանյութ)

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

Ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում. Գարեգին Բ

Իշխանությունները խնդիր ունեն վերացնել մեր ազգային դիմագիծը․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Տեր Հակոբ Քահանան արձագանքել է Եկեղեցու դեմ արշավին․ «Ներկացնում են իրենց անձնային որակները» (տեսանյութ)

Ազգը պառակտում են, նրանք շատ հեռու են քրիստոնեական արժեհամակարգից․ Տեր Ասողիկ (տեսանյութ)

Էժան մանիպուլյացիան չի՛ աշխատի, թե՛ ամուսնացյալները, թե՛ կուսակրոնները Եկեղեցում միաբան են․ Տեր Եսայի (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի ուղերձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից (տեսանյութ)

Փաշինյանը միացել է Իրանի դեմ Էրդողանի ու Ալիևի դավադրությանը. թիրախում Սյունիքն է. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

ՀԷՑ-ից հետո հաջորդը «Վեոլիա» ջուրն է լինելու, եթե քաղաքական հայտարարություն անի․Մելոյան (տեսանյութ)

Ինչու էին ոստիկանները ընկել ընդդիմադիրների հետևից (տեսանյութ)

Աբազյանի մոտեցումներն ու մարդկային մոտեցումը անհետ կորածների հարազատների համար տեսանելի են եղել (տեսանյութ)

Ըստ նոր սոց. հարցումների՝ հարցվածների շուրջ 88% Արցախի կորուստը համարում է ժամանակավոր. Խաչիկյան (տեսանյութ)

Խաղաղություն՝ առանց երաշխիքի․ ինչ է սպառնում Հայաստանին Ստամբուլի հանդիպումից հետո (տեսանյութ)

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

Փաշինյանը հանդիպեց Էրդողանին․ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին (տեսանյութ)

«Թուրքիան վտանգ չէ Հայաստանի համար…». Փաշինյանի ուղերձները հայ համայնքի հետ հանդիպումից

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Պոլսո Պատրիարքարանի հոգևորականները մերժել են Փաշինյանին. Mediahub

Մեր նպատակը Խամենեին ոչնչացնելը չէ․ Նեթանյահու․ Իրանում խոսել են միջուկային զենքի մասին (տեսանյութ)