Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է


.Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները վերջին տարիներին նոր որակ և դինամիկա են ստանում՝ պայմանավորված ինչպես գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ երկու պետությունների ռազմավարական շահերի ավելի հստակ համընկնումով։


Հնդկաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ երկար տարիներ պահպանողական մոտեցումներ էր ներառում՝ պայմանավորված հիմնականում իր ներքին ու տարածաշրջանային առաջնահերթություններով։ Սակայն վերջին տասնամյակում, հատկապես Չինաստանի ազդեցության գլոբալ ընդլայնման, Պակիստանի՝ Թուրքիայի հետ ամրապնդվող կապերի ու Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների խորացման ֆոնին, Հնդկաստանը սկսել է վերանայել իր դիրքավորումը։ Ու եթե նախկինում հայ-հնդկական կապերը հիմնականում սահմանափակվում էին մշակութային ու խորհրդանշական հարաբերությունների շրջանակում, ապա ներկայում նկատվում է մի նոր շրջան, երբ այդ հարաբերությունները կարող են վերաճել ռազմավարական գործընկերության՝ ընդգրկելով քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքակրթական մակարդակները։ Այս զարգացումը հատկապես ակտուալ է դառնում այն համատեքստում, երբ Հնդկաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ շարունակաբար լարվում են՝ կապված Պակիստանին աջակցելու և Անկարա-Բաքու-Իսլամաբադ համագործակցության առանցք ստեղծելու նախաձեռնությունների հետ։Այս պարագայում նշյալ եռակողմ գործընկերությանը հակակշռելու տեսանկյունից Հայաստանը Նյու Դելիի համար կարող է դիտարկվել որպես կարևոր հենարան, որի հետ համագործակցությունը կարող է ունենալ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես քաղաքակրթական մոտիվներ։Նկատենք, որ պատմականորեն Հնդկաստանն ու Հայաստանն ունեն հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային կապեր։ Հայերը Հնդկաստանում ներկայություն են ունեցել դեռևս միջնադարում, իսկ Հնդկաստանի հայկական համայնքը դարձել է 17-18-րդ դարերում հայկական Սփյուռքի կրթական, կրոնական ու տնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը։


Ընդ որում, հնդկահայերը ոչ միայն ակտիվորեն մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին, այլև հասել են բարձր դիրքերի՝ հատկապես կարևոր դեր կատարելով ծովային առևտրի զարգացման գործում։ 18-րդ դարի սկզբին Մադրասի, Կալկաթայի, Բոմբեյի հայ առևտրական տներն ակտիվ կապեր էին հաստատել եվրոպական ու ասիական տարբեր քաղաքների հետ:


Նրանք ունեցել են սեփական նավեր, նույնիսկ նավահանգիստ Կալկաթայում։

Իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններն այս պատմամշակութային կապերի ժառանգությանը նոր նշանակություն են տալիս՝ դառնալով ոչ միայն մշակութային կապերի հիմք, այլև դիվանագիտական և ռազմավարական համագործակցության խթան։ Երևան-Նյու Դելի երկկողմ փոխգործակցության որոշակի ինտենսիվացումը, Հայաստանի կողմից՝ հնդկական սպառազինությունների գնումները, Հնդկաստանի կողմից՝ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական համագործակցության ուղիների քննարկումը խոսում են այն մասին, որ կողմերն սկսել են տեղաշարժ ապահովել նաև գործնական հողի վրա։


Սակայն ներկայիս համագործակցության մակարդակը դեռևս հեռու է այն ողջ ներուժի իրացումից, որն առկա է։ Չնայած պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ կատարված որոշ քայլերին՝ Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական հարաբերություններն առայժմ մնում են թույլ զարգացած։ Առևտրաշրջանառության ծավալները գրեթե աննշան են, թեպետ երկու երկրների միջև սերտ տնտեսական հարաբերություններ հաստատելու ահռելի պոտենցիալ կա։


Հնդկաստանն, օրինակ՝ կարող է հանդես գալ որպես բարձր տեխնոլոգիական արտադրանքի, դեղագործական ապրանքների, ծրագրային, ֆինանսական ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի մատակարար, իսկ Հայաստանը՝ որպես ինտելեկտուալ ներուժ ունեցող գործընկեր՝ մասնակցելու այդ ծրագրերին՝ օգտագործելով իր մտավոր ռեսուրսներն ու աշխարհագրական դիրքը։ Բացի այդ, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը, կրթական ռեսուրսները և գիտական ներուժը կարող են ներդրվել Հնդկաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերում՝ հատկապես տարածաշրջանային նորարարական կենտրոններ ստեղծելու համատեքստում։


Այն պայմաններում, երբ հնդկական բիզնեսը սկսել է բոյկոտել թուրքական ու ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները, սա հայկական կողմի համար կարող է բարենպաստ ժամանակ լինել՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու, որ հնդիկ գործարարները ներդրումներ իրականացնեն Հայաստանում և հայկական շուկան դիտարկեն որպես թուրքական և ադրբեջանական շուկաներին այլընտրանք։ Հայաստանը կարող է նաև հանդես գալ որպես Հնդկաստանի համար հարթակ՝ Իրանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկկողմ կամ բազմակողմ տնտեսական կապերի ձևավորման համար։Հենց այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը, ԵԱՏՄ կազմում լինելու հետ մեկտեղ, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր է կնքել ու եվրոպական համայնքի հետ է զարգացնում իր հարաբերությունները։ Այս երկակի կապը Հայաստանին դարձնում է եզակի օղակ՝ Հնդկաստանի տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչման տեսանկյունից։ Ու Հայաստանը հնարավորություն է ստանում դիրքավորվել որպես հնդկական այնպիսի խոշոր նախաձեռնությունների իրականացման կարևոր հանգուցակետ, ինչպիսին, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն է։Այստեղ կարևորվում է նաև Հնդկաստանի ներգրավվածությունը Իրանի հետ համագործակցության ծրագրերում, ինչը կարող է օգտագործվել նաև Հայաստանի՝ դեպի հարավ բացվող ճանապարհների (Իրանով դեպի Պարսից ծոց և Արաբական ծով) զարգացման համար։ Եվ եթե կյանքի կոչվի Հնդկաստանի մասնակցությամբ «Հնդկաստան-Իրան-ՀայաստանՎրաստան» տրանսպորտային առանցքի նախաձեռնությունը, ապա դրա արդյունքում կփոխվի ողջ տարածաշրջանային կոմունիկացիոն քարտեզը։ Չօգտագործված ներուժ կա նաև մշակութային և կրթական համագործակցության դաշտում։ Այս տեսանկյունից կարելի է ձևավորել փոխանակման ծրագրեր, իրականացնել համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև Հնդկաստանից դեպի Հայաստան կամ հակառակ ուղղությամբ գիտնականների ներգրավում՝ հատկապես բարձրագույն կրթության և ինովացիոն ոլորտներում։ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Լրահոս

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան
Իսրայելի երկինքը ժամերով լուսավորված կմնա. ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար
Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ միջազգային հարցեր
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Եթե ՔՊ-ն գա իշխանության, ընդդիմադիրների մեծ մասը հայտնվելու են բանտերում․ Մանվելյան
Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրավիճակ․ աշխարհը կանգնած է լայնածավալ պատերազմի սպառնալիքի առաջ (տեսանյութ)
Կարևոր
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Թվային զարգացման նախարարությունը Մոսկվայում տնային ինտերնետի «սպիտակ ցուցակների» մասին տեղեկատվությունը «կեղծ» է անվանել
Հայաստան–Ղրիմ․ ապագայի հեռանկարները՝ միջազգային կոնֆերանսի օրակարգում (տեսանյութ)
Խոշոր հրդեհ Հարավային Կորեայի ավտոպահեստամասերի գործարանում. զոհվել է 14 մարդ
Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան
Իրանը վերսկսել է գազի մատակարարումը Իրաք
Իրանը հայտնել է Հնդկական օվկիանոսում բրիտանական ռազմաբազայի վրա հարձակման մասին
Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի եւ քաղաքի հետ․ Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել
Քննիչը արգելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Վրաստանի պատրիարքի հուղարկավորությանը
TOP 20․ Արցախի դատարկված քաղաքներ՝ կորեացի բլոգերի աչքով․ Մերձավոր Արևելքում՝ քաոս
Թանկ նավթ, էժան արժույթներ․ տնտեսագետը բացատրում է հակասությունը
Աշխարհաքաղաքական պայթյուն․ նոր վտանգավոր փուլ. Փաշինյանը շնորհավորել է Իրանի նախագահին

Լրացուցիչ նորություններ

...

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում

Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»

Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»

Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»

«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»

Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»

WSJ. Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի միգրանտների արտաքսման մոտեցումը

«Հրապարակ». Փաշինյանի պահանջը դատավորը մասնակի բավարարել է, որ հաջորդ sms ստացողն ինքը չլինի

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչեւ ապրիլի 4-ը

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում

«Հրապարակ»․ Սյունեցիները՝ խաղից դուրս

«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային

Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից

Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»

Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»

Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին