Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի տնտեսական իրավիճակը 2025 թվականի առաջին ամիսներին ցույց է տալիս մի շարք շեշտադրված միտումներ, որոնք, համադրվելով միմյանց, հստակ ազդանշաններ են տալիս ազգային տնտեսության կառուցվածքային և գործառնական խնդիրների մասին։


Եթե 2022 - 2023 թվականների ընթացքում Հայաստանը վայելում էր բարձր տնտեսական աճի պտուղները՝ պայմանավորված հիմնականում արտաքին գործոններով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ուղղված ֆինանսական հոսքերով, ռելոկանտների տեղափոխմամբ ու սպառման աճող ծավալներով, ապա 2024 թվականի վերջից և հատկապես 2025 թվականի մեկնարկից ի վեր նկատվում է աճի էական դանդաղում։ Այս դանդաղումը ոչ միայն արտացոլում է նախորդ տարիներին արհեստականորեն խթանված տնտեսական շարժի բալանսավորումը, այլև վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չկարողացավ արտակարգ աճի արդյունքներից ձևավորել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք պայմաններ կապահովեին կայուն և երկարաժամկետ զարգացման համար։


Տնտեսական աճի դանդաղումն, արտահայտվելով ՀՆԱ-ի ցուցանիշներում, փաստում է, որ դրա հիմնական շարժիչ ուժերը եղել են կարճաժամկետ՝ ոչ այնքան արդյունաբերական կամ տեխնոլոգիական հիմնավոր վերափոխումների արդյունք, որքան արտաքին շուկայից և դրամական հոսքերից կախվածության հետևանք։ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 4,1% աճ՝ զգալիորեն՝ 3,5 անգամ զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներին։


Սակայն նույնիսկ այսպիսի ցուցանիշը կարող էր որոշակի կայունության նշան ապահովել, եթե զուգահեռաբար տեղի ունենային կառուցվածքային բարեփոխումներ, արտադրողականության բարձրացում և արտահանման դիվերսիֆիկացում։ Դժբախտաբար, տվյալ դեպքում դանդաղումը անմիջականորեն ուղեկցվում է տնտեսական միջավայրի բարդացմամբ։Առևտրաշրջանառության աճի տեմպերի նվազումը նույնպես տնտեսական միջավայրի վատթարացման ուղիղ հետևանք է։


Մասնավորապես, 2025 թվականի առաջին ամիսներին նկատվել է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման դինամիկայի էական դանդաղում, ինչը պայմանավորված է ինչպես արտասահմանյան պահանջարկի անկմամբ (մասնավորապես՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների շուկաներում տնտեսական անկայունությամբ), այնպես էլ ներհայաստանյան արտադրական ներուժի սահմանափակմամբ։


Վերջինիս պատճառը ոչ միայն նյութական կամ տեխնոլոգիական ռեսուրսների սղությունն է, այլև կառավարչական անարդյունավետությունը։ Արտահանման դիվերսիֆիկացիան դեռ մնում է որպես հռչակված նպատակ, բայց ոչ իրականացված ռազմավարություն։ Եվ սա համադրվում է մի այլ մտահոգիչ հանգամանքի հետ՝ արժևորվող դրամի պայմաններում Հայաստանի արտահանումն ավելի անմրցունակ է դառնում՝ միջազգային շուկաներում գնային մրցունակության խորացման պատճառով։Չնայած կայունացման որոշ միտումներին, գնաճը ևս շարունակում է մնալ մտահոգիչ խնդիր։


Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 12-ամսյա գնաճը 2025 թվականի փետրվարին կազմել է 2,5%, իսկ մարտին՝ 3,3%՝ վերադառնալով թիրախային միջակայքին։ Սակայն այս թվերի հետևում կա խորքային անհավասարակշռություն. սպառողական զամբյուղում ամենաշատ սպառվող ապրանքներն ու ծառայությունները շարունակել են թանկանալ, խոսքը հատկապես պարենային ապրանքների ու վառելիքի մասին է։ Պատահական չէ, որ ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում և Հայաստանում։ Իսկ այսպիսի ինֆլ յացիոն երևույթը ավելի սուր է ազդում ցածր և միջին եկամուտ ունեցող խավերի վրա, քանի որ նրանց սպառման կառուցվածքում այս ապրանքների կշիռը զգալի է։

Պետական ծախսերի արդյունավետության խնդիրը ոչ պակաս էական նշանակություն ունի՝ կապված երկրում սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու հետ։ Բայց բյուջեի թերակատարումը շարունակում է մնալ կառավարության համակարգային խնդիրներից մեկը։


«Լույս» հիմնադրամը 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության շրջանակներում իրականացրած վերլուծության մեջ ներկայացրել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հետ կապված ներդաշնակության խախտման կամ դիսոնանսի խորացումը։


Հատկապես կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ առկա է ոչ միայն չկատարված ծրագրերի բարձր մակարդակ, այլև այդ ծախսերի արդյունավետության ոչ բավարար մակարդակ ժամկետների առումով։ Բազմաթիվ ծրագրեր տևականորեն ձգձգվում են՝ որոշ դեպքերում նույնիսկ սկսվելով ու երբեք չավարտվելով։ Սա շրջապտույտի նմանվող մի գործընթաց է, որը գալիս է նախորդ տարիներից։


Օրինակ՝ համաձայն ֆինանսական վերահսկողության մարմինների տվյալների, կապիտալ ծախսերի թերակատարման ցուցանիշը 2024 թվականին 3,2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը, ինչը վկայում է մի կողմից՝ պլանավորման ոչ ադեկվատության, իսկ մյուս կողմից՝ կառավարման թույլ համակարգի մասին։


Այս տարվա առաջին ամիսներին, չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտների ապահովման գծով աճ է գրանցվել, սակայն դրա հետ մեկտեղ բյուջեում կուտակվել են ազատ միջոցներ, իսկ կարևորագույն ծրագրերի գծով ծախսերն այդպես էլ թերակատարվել են։


Այնինչ, այդ ազատ միջոցների հաշվին տարբեր ծրագրերի լիարժեք իրականացմամբ կարելի էր հավելյալ արդյունք ապահովել։Խիստ կարևոր է դիտարկել նաև այն հանգամանքը, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները, քանի որ միայն միջոցների հատկացումը բավարար չէ, անհրաժեշտ է արդյունավետության բարձր գործակից ապահովել։ Այս տեսանկյունից խնդրահարույց է, որ հաճախ պետական ֆինանսավորմամբ իրականացվող միջոցառումները չունեն որևէ չափելի տնտեսական արդյունք։


Շատ հաճախ դրանք իրականացվում են, բայց արդյունավետություն չեն ապահովում։ Իսկ որոշ դեպքերում հիմնական շեշտադրումը կատարվում է կարճաժամկետ սոցիալական էֆեկտի կամ քաղաքական ազդեցության վրա, փոխարենը երկարաժամկետ ներդրումները՝ հատկապես կրթության, գիտության, ինովացիոն արդյունաբերության ոլորտներում, մնում են երկրորդական։


Միաժամանակ, հարկային համակարգը, թեև ցուցաբերում է որոշակի արդյունավետություն՝ եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման տեսանկյունից, բայց դեռևս չի դարձել տնտեսական ակտիվությունն ամրապնդող գործիք։ Կառավարման մարմինները դեռևս հակված են վարչարարական միջոցներով ապահովել բյուջեի եկամուտները՝ առանց այն դարձնելու խթանող գործոն բիզնես միջավայրի համար։


Արդյունքում երկրի ներդրումային միջավայրը մնում է անկայուն, իսկ պետական քաղաքականության նկատմամբ վստահությունը՝ ցածր մակարդակի։ Եվ եթե այդ բարեփոխումները չկատարվեն խորքային դրսևորումներով ու համակարգային տրամաբանությամբ, ապա երկրի տնտեսությունը շարունակաբար բախվելու է այն նույն խութերին, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են մեր զարգացման հնարավորությունները։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Լրահոս

Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ
«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)
Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի
Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը
Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ
Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)
Կարևոր
Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ
ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական
Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Times. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթ
Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիր
Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին
Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին
Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան
Բաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. Զելենսկի
Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագա
Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում