Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վտանգն ավելի խորանալու միտում ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից բացահայտորեն թիրախավորվեցին Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայոց հաղթական բանակն ու ազգային շահերը պաշտպանելու գործում աննահանջ պայքար մղող հայկական Սփյուռքը։


Նույնիսկ ավելորդ եմ համարում հիմնավորել ասածներս, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ, և դա անհերքելի փաստ է։Արդյունքում հայ իրականության մեջ հպարտորեն հնչող «մենք հաղթանակած և ուժեղ պետություն ենք» արտահայտությունը մեր բառապաշարում իր պատվավոր տեղը զիջեց «մենք պարտված ու թույլ պետություն ենք» ստորացուցիչ արտահայտությանը։


Կարծում եմ՝ ի սկզբանե վտանգավոր էր նման մտքեր հնչեցնելը, սակայն այսօր այդ վտանգավորությունը ավելի խորանալու միտում ունի, քանի որ հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը նույնիսկ ուսումնական հաստատություններում պետականորեն չեն խրախուսվում։ Ցավալի է, որ հայ հասարակության մարտունակության վրա բացասաբար ներգործություն ունեցող այդ արտահայտությունը ցայսօր շրջանառության մեջ է գտնվում։


Կարծում եմ՝ դրանից ազգովի պետք է հրաժարվենք, քանի որ, ինչ էլ լինի, մենք իրավունք չունենք մեզ թույլ ու պարտված ներկայացնելու աշխարհին։ Գուցե աշխարհն այդպես մտածելու հիմքեր ունի, սակայն մենք այդպես չպետք է մեզ ներկայացնենք։ Երբ մենք մեզ այդպես ենք բնութագրում, ապա Ադրբեջանն էլ իրեն թույլ է տալիս իր պահանջներով հատել բոլոր կարմիր գծերը։ Դրա վառ ապացույցներից է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։


Հայ ազգի թշնամիների պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը իրականություն չպետք է դառնա, քանի որ անընդհատ ներկայացվող պահանջները իբր խաղաղության պայմանագրին հասնելու նպատակով անվերապահորեն կատարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը կարող է հանգեցնել մի հանգրվանի, երբ ՀՀ իշխանություններն ազգային բանակ ունենալ չունենալու հարցն էլ հարցականի տակ կդնեն, որովհետև այն Ադրբեջանի համար վտանգ է ներկայացնում, թեև, եթե օրերս կառավարության կողմից ներկայացված օրինագիծը կյանքի կոչվի, ապա Հայաստանը կունենա հարուստ դասալիքներից կազմված մի անհասկանալի կառույց, որը կարող է և որևէ վտանգ չներկայացնել։


Պետք է հասկանանք վերջապես, որ, ըստ ադրբեջանական քարոզչության, ընդհանրապես անվտանգ ապրող հայն է իրենց համար վտանգ ներկայացնում, հայատյացությունը Ադրբեջանում կրոնի է վերածվել։ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական պահանջներն անվերապահորեն կատարելու դեպքում կարող է կասկածի տակ դրվել նաև Հայ առաքելական եկեղեցու գործել - չգործելու հարցը, քանի որ, ըստ Ադրբեջանի, այսպես կոչված, հոգևոր առաջնորդի, բանից պարզվում է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին նույնպես տարածաշրջանի ու իրենց համար վտանգ է ներկայացնում։


Ինչպես և սպասվում էր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համարժեք և արժանապատիվ պատասխանեց Ադրբեջանի «հոգևոր առաջնորդի» բարբաջանքներին՝ դրանով շատ գեղեցիկ օրինակ ծառայելով նաև ՀՀ իշխանությունների համար, ցույց տալով, թե ինչպես պետք է պատասխանել թշնամու անպատասխանատու և անհիմն մեղադրանքներին ու պահանջներին։ 

Լրահոս

Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին
Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել
Կարևոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում
Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները
Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա
Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում