Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$669.65

BTC

$111166

ADA

$0.622699

ETH

$2766.58

SOL

$157.54

18 °

Yerevan

20 °

Moscow

34 °

Dubai

22 °

London

25 °

Beijing

16 °

Brussels

32 °

Rome

29 °

Madrid

BNB

$669.65

BTC

$111166

ADA

$0.622699

ETH

$2766.58

SOL

$157.54

18 °

Yerevan

20 °

Moscow

34 °

Dubai

22 °

London

25 °

Beijing

16 °

Brussels

32 °

Rome

29 °

Madrid

«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17,9 տոկոսով, միրգը՝ 7,9:


Ավելին՝ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ: Շարունակվող գնաճը մտահոգիչ է, երբ հատկապես խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է:


Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ գնաճի հիմքում, որը հաշվարկում է վիճակագրական կոմիտեն, ինչպես նաև սահմանում է Կենտրոնական բանկը, հաշվի է առնվում 425 ապրանքի միջին գների աճը։


«Այսինքն՝ երբ խոսում ենք պաշտոնական վիճակագրության և գնաճի մասին, պետք է նկատի ունենանք, որ 425 ապրանքի գների տատանումների դինամիկան ենք ներկայացնում: Պետք է նշենք, որ մարդկանցից շատերը այդ 425 ապրանքը մեկ ամսվա ընթացքում չեն ձեռք բերում, գուցե տարվա ընթացքում էլ ձեռք չբերեն, բայց հաշվարկի հիմքում ընկած է համաշխարհային այդ մեթոդաբանությունը, բոլոր երկրներն ըստ դրա են հաշվարկում:


Երբ ստանում ենք պաշտոնական վիճակագրություն, որի համաձայն հունվար-ապրիլ ամիսներին ապրանքների գներն աճել են ընդամենը 2,7 տոկոսով, մեր քաղաքացիների շրջանում արդար ընդվզում է նկատվում՝ ինչպե՞ս, մենք ավելի շատ ենք վճարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:


Նշում է՝ այս դժգոհությունն արդարացված է նրանով, որ մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, մասնավորապես՝ բանջարեղեն, միրգ և այլն: «Երբ բանջարեղենի, մրգի գները բարձր են լինում, մարդկանց համար այդ գնաճի զգացումն ավելի մեծ է լինում:


Մի հասարակության պարագայում, որտեղ ամեն չորրորդը աղքատության մեջ է ապրում, բանջարեղենի, մրգի և, առհասարակ, սննդի գնաճը բավականին զգալի է և ցավոտ: Մեր հասարակությունը պարբերաբար դրա մասին բարձրաձայնում է, սակայն պաշտոնատար անձինք այդ մարդկանց լռեցնում են պաշտոնական թվերով, որը նրանց կյանքից չի բխում, նրանց կենցաղից հեռու է:


Այստեղ հիշեցնեմ, որ ունենք բավականին զգալի գնաճ նաև կրթության ոլորտում. այն կազմում է 7,8 տոկոս՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ նախակրթարանների, և՛ հիմնական կրթության ոլորտում:Կրթությունն այն գործիքն է, որը թույլ է տալիս մարդկանց դուրս գալ աղքատությունից, բարեկեցիկ կյանք ունենալ: Երբ կրթությունը թանկանում է, դառնում է անհասանելի շատերի, հատկապես աղքատ խավի համար:


Աղքատությունը ծնում է աղքատության, երբ երեխաները, չստանալով բավարար որակյալ կրթություն, ապագայում, մեծ հավանականությամբ, նույնպես աղքատ են դառնում: Ի դեպ, այս տարի ևս որոշակի գնաճ է նախատեսվում դարձյալ կրթության ոլորտում, քանի որ և՛ նախակրթարանների, և՛ դպրոցների, և՛ բուհերի վարձերը պարբերաբար վերանայվում են:


Սա միանշանակ մեծ ազդեցություն է թողնում երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա: Մարդիկ ամեն ինչից հրաժարվում են իրենց երեխային կրթության տալու համար: Վերադառնալով սննդի թեմային՝ պետք է նշենք, որ ունենք գնաճ նաև այն ապրանքների առումով, որոնք տեղում ենք արտադրում և բավարար քանակությամբ կարող ենք արտադրել: Դրա վառ օրինակը կարտոֆիլն է:


Մեր պարենային անվտանգության համար անհրաժեշտ քանակից շատ կարող ենք կարտոֆիլ արտադրել, բայց, արի ու տես, որ ունենք բավականին բարձր գնաճ՝ ապրիլին՝ 47 տոկոս: Բարձր գնաճ ունենք նաև այլ ուղղություններով՝ կաղամբի՝ 14,2, ծաղկակաղամբի՝ 23,6, կանաչ լոբու՝ 20,8, խնձորի՝ 16,4 տոկոս: Գնաճ կա նաև ներկրվող ապրանքների դեպքում. նարինջ՝ 29,4, կիտրոն՝ 22,5 տոկոս և այսպես շարունակ:


Թանկացել են ինչպես ներկրվող, այնպես էլ տեղում արտադրվող ապրանքները: Ներկրվող ապրանքների թանկացմանն ավելի կասկածանքով պետք է մոտենանք այն տրամաբանությամբ, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք նաև դրամի արժևորում, և ներկրվող ապրանքների մասով պետք է ունենայինք գների որոշակի նվազում:


Անշուշտ պետք է ուսումնասիրել, թե գների ինչպիսի փոփոխություն է եղել համաշխարհային կամ մեր հարևան երկրների շուկաներում, որտեղից ներկրվում են ապրանքները:

Ուշագրավ է, որ, օրինակ՝ հագուստի ոլորտում և մի շարք այլ ապրանքների դեպքում ունենք գների նվազում, որը կապված է հիմնականում օնլայն առևտրի զարգացմամբ:


Օնլայն տարբեր հարթակների առկայության պարագայում հագուստն էլ ավելի մատչելի է դարձել մեր քաղաքացիների համար:Վերավաճառողները ստիպված են գներն իջեցնել կամ վերանայել դրանք՝ հակառակ դեպքում շուկայից դուրս կմնան, չեն կարողանա մրցակցել օնլայն խանութների հետ:


Մեր ընդհանուր տնտեսական իրավիճակը, գների դինամիկան բավականին անկանխատեսելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ապրանքների մի զգալի մասը, հատկապես պարենային ապրանքների մոտ կեսը ներկրվում է: Գների վրա էական ազդեցություն են թողնում ոչ միայն փոխարժեքը, այլ նաև տրանսպորտային ծախսերը, դրան գումարած՝ նաև այդ երկրներում գները, նաև այն հանգամանքը, որ անվտանգային հարցեր կարող են առաջանալ և այլն:


Դրանից բացի, այն ապրանքների մասով, որոնք տեղում կարող ենք արտադրել, բավականին թերացումներ ունենք: Օրինակ՝ կարտոֆիլի, կաղամբի, ծաղկակաղամբի բարձր գնաճը պայմանավորված է նրանով, որ անցած տարի մեր գյուղացիները հազարավոր տոննաներով գյուղմթերք ոչնչացրեցին, ուղղակի թափեցին:


Անցած տարի գները կտրուկ իջել էին: Գյուղացիները չէին կարողանում վաճառել իրենց ապրանքը: 2024 թվականին նրանք հրաժարվեցին իրենց արտադրությունից, և այս տարվա առաջին եռամսյակին ունենք բարձր գնաճ, քանի որ անցած տարի տեղի էր ունեցել կտրուկ անկում, պահանջարկը կտրուկ նվազել էր լոգիստիկայի, գների և այլ հանգամանքների պատճառով:


Պետք է երկարաժամկետ գյուղատնտեսական քաղաքականություն վարենք, գյուղատնտեսներին երկարաժամկետ երաշխավորված պահանջարկ ապահովենք, որը թույլ կտա նրանց պարբերաբար կայունություն ապահովել շուկայում, ոչ թե մի տարի շատ ցանեն, մի տարի՝ քիչ:


Կտեսնեք՝ մյուս տարի ունենալու ենք կարտոֆիլի գերարտադրություն: Գյուղացիները, տեսնելով կարտոֆիլի բարձր գինը շուկայում, սկսելու են ավելի շատ կարտոֆիլ արտադրել, և դարձյալ գների կտրուկ անկում ենք ունենալու: Այս տատանումները պետք է կարգավորի պետությունը՝ ճիշտ ազդակներ փոխանցելով գյուղացիներին, թե ինչ, երբ աճեցնել և ինչ եղանակով:


Այդ աշխատանքը, ցավոք, բավարար մակարդակի վրա չէ, ինչի արդյունքում ունենք այսպիսի կտրուկ տատանումներ թեկուզ հենց միայն ներքին շուկայում»,-հավելում է տնտեսագետը:Քաղաքացին իր գրպանի ու սառնարանի պարունակությամբ, ձեռք բերված նոր տեխնիկայով է առաջնորդվում, երբ ուզում է հասկանալ՝ նա լավ է սկսել ապրել, թե ոչ:


Պատահական չէ, որ այսօր շատերը փորձում են մեկից ավելի տեղերում աշխատել, որպեսզի հասցնեն հոգալ իրենց կենսական ծախսերը: Բայց գումարը, մեղմ ասած, չի բավականացնում: Մյուս կողմից՝ կան մարդիկ, որոնց եկամտի աղբյուրը բացառապես կենսաթոշակն ու նպաստն է: Վարվող տնտեսական քաղաքականությունը կարո՞ղ է էլ ավելի վատթարացնել մարդկանց սոցիալական վիճակը:


«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը: Դրա վառ օրինակը հարկային քաղաքականությունն է փոքր ու միջին բիզնեսում: Վերջինս, զրկվելով իր եկամտից, լրացնելու է աղքատների կամ չունևորների շարքերը:


Երբ գործող կառավարությունը տնտեսական քաղաքականություն է իրականացնում, պետք է հաշվի առնի դրա սոցիալական հետևանքները, որը, ցավոք, չի անում: Իրավիճակն էլ ավելի է սրվում, հատկապես այս տարի դա ակնհայտ է փոքր ու միջին բիզնեսի պարագայում:


Նրանց և՛ հարկերն են ավելացել, և՛ շրջանառությունն է նվազել, չեն կարողանում խոշորների հետ մրցակցել: Դրան գումարած՝ նաև ռուս ռելոկանտների «փողերն» են կրճատվել Հայաստանի տնտեսության մեջ, դա ևս իր ազդեցությունն է ունեցել: Առհասարակ, պետությունն իր սոցիալական խնդիրը չի կարող միայն սոցիալական գործիքներով լուծել, պետք է փորձի լուծել նաև տնտեսական գործիքներով։


Սոցիալական գործիքներով պետք է լուծի այն դեպքում, երբ տնտեսական գործիքները դեռ հասանելի չեն մարդկանց, կամ այս կամ այն պատճառով խնդիր կա»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Հուլիսի 10-ին և 11-ին գազ չի լինի՝ հանրապետության տասնյակ հասցեներում
«Հպարտ եմ, որ երակներովս քո արյունն է հոսում»․ կրտսեր Սոֆի Դևոյանը շնորհավորել է տատիկի 76-ամյակը
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքում. պատգամավոր
Էրդողանը չի բացառել Իմամօղլուի դատավարության հեռարձակման հնարավորությունը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների համագործակցությունն առավել կամրապնդվի․ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ
Հակաեկեղեցական արշավի շրջանակում Պետրոսը կարող է ավելի հեշտ լուծում գտնել
Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել անցկացնել խորհրդարանի նոր ընտրություն
Սլովակիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը
Օրբան․ Պուտինն ու Թրամփը պետք է հանդիպեն՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար
Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին
Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակով
Սլովակիայի քաղաքական վերնախավն իր աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին (տեսանյութ)
Կաթողիկոսը հեռանալու է, ծանր է լինելու․ եթե չհեռանա՝ այլ հնարավորություններ կան․ Բագրատյան (տեսանյութ)
Ռուսաստանն արտաքսում Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին
Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար
Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը (տեսանյութ)
«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամաս (տեսանյութ)
ՔՊ-ի ոհմակի հարձակմանն են ենթարկվում մարդիկ, մեզնից էլ պահանջում՝ կա՛մ քայլ արեք, կա՛մ գնացեք ԱԺ-ից
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Ռուսաստանն արտաքսում Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին

Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար

«Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ»

Սամվել Կարապետյանին կալանավորած դատավոր Արտակ Կարապետյանին է մակագրվել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի գործը. ArmLur.am

«Հրապարակ». Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել

ՔՊ-ն շաբաթ օրը հավաքվելու է Գորիսում. ինչ հարցեր են օրակարգում․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ–ում ասել է՝ կաթողիկոսը մինչեւ սեպտեմբեր կգնա

Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Քաղաքական ուժ ձեւավորելու աշխատանքներ են սկսել. ՔՊ–ում մտահոգ են

Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»

«Հրապարակ». Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու

Քննչականից գողացված 590 հազար դոլարից 11 հազարն այդպես էլ չհայտնաբերվեց․ «Ժողովուրդ»

ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջեւ է կանգնել․ «Ժողովուրդ»

Դատախազը եւս երկու պատգամավորի հետեւից կգնա. թիրախում նաեւ կանայք են. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց

Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն ամուսնացրել է որդուն. ՔՊ-ից հյուրեր գրեթե չեն եղել. «Հրապարակ»

«Հրապարակ». Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները բրոնյա են արվել

24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»

Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում