Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառավարությունը չպետք է թույլ տա այս ապօրինի սեփականազրկումը․ Վարդան Պետրոսյան


Դերասան Վարդան Պետրոսյանի գրառումը․

«1968 թիվն էր. ես` իննը տարեկան։ Հայրս առաջին անգամ տարավ ինձ նկարիչների տուն` Մինաս Ավետիսյանի անհատական ցուցահանդեսին։ Իմ առաջին ցնցումը արվեստից։ Մոտիկից տեսա Մինասին։ Շատ մոտիկից։ Աստված իմ, ինչ գեղեցիկ տղամարդ էր… Իմ մանկական պատկերացումներով` նկարչի իդեալական կերպար. մորուքով, բերետով, պակասում էին միայն շարֆն ու ծխամորճը։ Մինասը բացել էր եռոտանի ներկապանակն ու արտանկարում էր իր իսկ նկարը, որ ցուցադրված էր պատին։ «Խաչելությունն» էր, որ հետո այրվեց մյուս նկարների հետ, երբ հրդեհվեց իր արվեստանոցը։ Պապանձված, քարացած կանգնել էի իր հետեւում ու ակնապիշ նայում էի, թե ոնց է նկարում։ Մեկ էլ հանկարծ, վեր կացավ, մոտեցավ պատից կախված իրական նկարին ու սկսեց նրա վրա նկարել։ Սա ես երբեք չեմ մոռանա…

Այնքան լավ եմ հիշում, որ, անգամ, այդ կտավի փրկված լուսանկարի վրա կարող եմ ցույց տալ, թե որ մասն է դա։  Իմ առաջին ցնցումն էր մեծ արվեստից… նկարիչների տանը։Հետո, արդեն Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանող, շաբաթը մի քանի անգամ այցելում էինք նկարիչների տուն։ Ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում։ Մոտիկից ուսումնասիրում էինք կտավները, վրձնահարվածները, հիանում ` նկարիչներով, նրանց կանգնելու, ծխելու, խոսելու ձեւով… ու մտածում. «Մենք կմեծանանք ու ձեզ կանցնենք»։

 Այնտեղ ես մոտիկից տեսել եմ Երվանդ Քոչարին… նկարիչների տանը, մեզ համար` այդ սրբավայրում։ Այսօր ՀՀ դատախազությունը փակ դատական գործընթացով ուզում է սեփականազրկել Նկարիչների Միությանը, նրանից առգրավելով նրա կադաստրով հաստատված սեփականությունն հանդիսացող Նկարիչների տունը, ինչպես եւ մի շարք այլ օբյեկտներ։ Ի դեպ, գործը վերաբերում է նաեւ գրողների, կոմպոզիտորների, ճարտարապետների միություններին։

Ցավոք, չլինելով նկարիչների միության անդամ ( 1987 թվին ինձ 2 անգամ հանիրավի մերժել են, ոչ այնքան խորհրդամետ լինելուս համար ), ես լավ չեմ պատկերացնում կառավարություն ստեղծագործական միություն հարաբերությունները, ինչեր են ապօրինաբար ծախվել, ինչեր են քոռուփուչ արվել այս տարիների ընթացքում, եւ ինչու՞ մեղավորները մինչ օրս չեն պատժվել, բայց վստահ եմ, որ այս պարագայում, կառավարությունը պետք է թույլ չտա այս ապօրինի սեփականազրկումը։ Երեւան քաղաքի մշակութային կենտրոնի ամենակենտրոնում, թատրոնի ու կինոթատրոնի կողքին մեծ պատիվ է ունենալ այսպիսի ընտիր, մեծ մշակութային անցյալ ու ավանդույթներ ունեցող գործող ցուցասրահ։ Յուրաքանչյուր մեծ քաղաք կհպարտանար այսպիսի հնարավորությամբ»։

Լրահոս

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Կարևոր
«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար
«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին
Կարևոր
«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ
«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել
Կարևոր
«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է
«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով
«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները
Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը