Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլը կորցրեց իշխանությունը երկարատև պահելու բանալին և այսօր մեկ խնդիր է փորձում լուծել՝ փրկել սեփական անձը. Միհրան Հակոբյան


Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Նոր Նորքի խուլիգան թաղապետը ոչ մի պատասխանատվության չենթարկվեց, ինչը նշանակում է, որ Նիկոլը կորցրեց իշխանությունը երկարատև պահելու բանալին: Եթե արտաքին ճակատում Նիկոլը տալու բան ունի (հողեր, տարածքներ, ուրացում), ինչը թույլ է տալիս նրան վեցնոցի կարգավիճակում իշխանությունը երկարաձգել, ապա ներսում Նիկոլի լիմիտները սպառված են: Եվ դրա վառ ապացույցը Նոր Նորքի խուլիգանին պատասխանատվության չենթարկելն է:

Իրականությունը թակել է Նիկոլի դուռը, և նա հասկացել է՝ դեմոկրատիա բեմադրելու, արդարամտություն բեմադրելու և «հեղափոխության արժեքներ» բեմադրելու ՕԳԳ-ի գինը զրո է, որովհետև Նիկոլի երբեմնի հենարանը՝ ժողովուրդը, անդառնալիորեն երես է թեքել թե՛ իրենից, և թե՛ իր էժան բեմականացումներից: Ի դեպ, ժողովուրդն ու Նիկոլը համարյա թե միաժամանակ են բախվել ամենալուրջ հակառակորդին՝ դառը իրականությանը: Միայն թե ժողովրդի դեպքում դա դրսևորվել է «վերջ պատրանքներին» հայեցակարգով, իսկ ահա Նիկոլի դեպքում եկել է ընկալումը, որ հանրային կարծիքի վրա ազդելու թելերն անդառնալիորեն կտրված են:

Անկասկած, Գյումրին ու Փարաքարն են տրանսֆորմացրել այսօրվա Նիկոլին: Նա արձանագրել է, որ բոլոր սուբյեկտները (անկախ իրար մեջ ունեցած հարաբերություններից), այդ թվում՝ ժողովուրդը, իր դեմ են: Եվ, իհարկե, իրականության հետ առերեսված այսօրվա Նիկոլը բոլորից լավ գիտի, որ իրեն ոչինչ չի ներվել: Գիտի, թե Հայրենիքի մաս հանձնողի ճակատագիրն ինչպիսին է: Գիտի, թե իշխանությունը կորցնելուց հետո ինչ է իրեն սպասվում…

Այս ամենն իմանալով՝ պատմական մասշտաբների հանցագործն այսօր մեկ խնդիր է փորձում լուծել՝ փրկել սեփական անձը, ինչի միակ, կրկնում եմ՝ միակ ճանապարհը վարչապետի աթոռը պահելն է: Երաշխավորված այլ տարբերակ պարզապես գոյություն չունի: Ուստի ստեղծված իրավիճակում Նիկոլին այլևս հետաքրքիր չէ սեփական էլեկտորատի կարծիքը, ու նա շարժվում է պսևդոխուժանի և պսևդոուժայինների սիմբիոզ ստեղծելու և դրանով իշխանությունը պահելու ճանապարհով:

Ինչու՞ պսևդո: Որովհետև անգամ իրենցից մի բան ներկայացնող թաղային հեղինակություններին և ուժայիններին ժամկետանց ու մաշված պոպուլիստի հետ գործ ունենալը չի կարող հետաքրքիր ու շահեկան լինել: Տակը մնում է «ժեխը»՝ ոստիկանական ուսադիրներով պաշտպանված պսևդոխուժանն ու ուժային համակարգերի թերմացքը, որը կարիերայի աճ կարող է գրանցել միայն ստեղծված արտասովոր իրավիճակում:

Սա նշանակում է, որ Նիկոլն ուղիղ գնում է դեպի դիկտատուրա, ավելի ճիշտ՝ պսևդոդիկտատուրա: Մոտավորապես այնպիսի դիկտատուրա, ինչպիսիք անցած դարի 50-60-ական թվականներին վխտում էին Կարիբյան ավազանի «բանանային հանրապետություններում»: Իսկ սա արդեն նշանակում է, որ Նիկոլը կորցրել է երկարատև իշխելու բանալին, որովհետև այս ճանապարհն անձամբ իր համար տանելու է մեծագույն կրախի: Վատի և վատագույնի մեջ Նիկոլն ընտրել է վատագույն սցենարը, և այդ «ուղտը» ոչ թե միջնաժամկետում, այլ շատ մոտ ժամանակներում է չոքելու անձամբ Նիկոլի դռանը»:

Լրահոս

Թեպետ ՀՀԿ-ն անմիջական չի մասնակցում ընտրություններին, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում. պատգամավոր
Իջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի
Խոշոր վթար Այնթափում. Կան հոսպիտալացվածներ
Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից
Ռուսները կարող են Վլադիմիր Պուտինին տեսնել մեքենայի ղեկին ՝ մոտակա երթևեկության գոտում․ Պեսկով
21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր
Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ
Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց
Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին
Կոնգոյում աճում է Էբոլա տենդից մահացածների թիվը
ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին
Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային
Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը