Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ակնկալում ենք՝ ՀՀ-ն թույլ չի տա Արեւմուտքին՝ իրենց գեղեցիկ երկիրն օգտագործել ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար»


Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «168 ժամ» թերթին:

 Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները: Ի՞նչ քայլեր է ակնկալում Ռուսաստանը Հայաստանի իշխանությունից երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Սպասվո՞ւմ է արդյոք ռազմական համագործակցության երկկողմ պայմանագրի վերանայում:

Կսկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անխոնջ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին:

Հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց և վստահելի երկխոսության

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին։

Որո՞նք են Ռուսաստանի երկարաժամկետ շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ես չէի տարանջատի Ռուսաստանը Հարավային Կովկասից: Բավական է նայել քարտեզին՝ համոզվելու համար, որ դա մեր երկիրն է, նրա անքակտելի մասը, հետևաբար՝ այնտեղ ընթացող բոլոր գործընթացների անմիջական մասնակիցն է։ Անդրկովկասյան պետությունների հետ մեր կապերի ծավալը, աշխարհագրությունը, պատմությունը Ռուսաստանի համար կանխորոշում են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության, նրա տնտեսական բարգավաճման, տրանսպորտային ներուժի բացահայտման կենսական անհրաժեշտությունը: Այդ ամենի տրամաբանական հետևանքն է Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանի հուսալիորեն պաշտպանված և տնտեսապես ամուր պետականության նկատմամբ։

Այս դիրքորոշմանը համապատասխան՝ մենք պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը ողջունել է խաղաղ պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը, պատրաստակամություն է հայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը և լուծելու մնացած վիճելի հարցերն այն ձևերով ու ծավալներով, որոնք պահանջված կլինեն հենց կողմերի կողմից: Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապված հարցեր, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, մարդասիրական խնդիրներ և այլ հարցեր:

Համագործակցության ի՞նչ ձևաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարավո՞ր է արդյոք անվտանգության նոր ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ:

Ոչինչ հորինելու կարիք չունենք: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բարձր մակարդակի փոխգործակցության ձևաչափ, որի գործունեության արդյունքում կուտակվել է 2020-2022 թվականների համապարփակ հայտարարությունների համալիր: Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ստեղծվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ:

Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները: Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը:

Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։

Ի՞նչ դեր ունի Արևմուտքը տարածաշրջանում Մոսկվայի տեսանկյունից, և ինչպե՞ս է դա ազդում Ռուսաստանի քաղաքականության վրա: Որքանո՞վ է Ռուսաստանը լուրջ ընդունում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ կապերի ընդլայնման մասին:

Նախ և առաջ կցանկանայի զգուշացնել կարծրատիպային կարծիքների տարածումից, թե Ռուսաստանը, ըստ սահմանման, դեմ է արևմտյան երկրների ցանկացած ակտիվությանը և ներկայությանը: Ամենևին էլ ոչ։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, թե ինչ իրական նպատակներով ու խնդիրներով են արտաքին խաղացողները գալիս Հարավային Կովկաս։

Ցավոք, մենք վաղուց ենք արձանագրել՝ տարածաշրջանում ակտիվացող արևմտյան պետությունների բարի նպատակներով հռչակագրերի հետևում թաքնված են ոչ բարի մտադրություններ։ Ի դեպ, նրանց պաշտոնական ներկայացուցիչներն իրենք են «մեղայականով ներկայացել» Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո։ ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԵՄ-ի և նրա անդամ պետությունների պաշտոնատար անձինք «նետել են դիմակները» և սկսել են բացահայտ հայտարարել, որ մտադիր են հասնել Հարավային Կովկասում Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Չինաստանի «չարորակ» ազդեցության նվազեցմանը: Դրա հետ է կապված նրանց նպատակասլացությունը՝ ոչնչացնել Երևանի և Մոսկվայի դաշնակցային կապը՝ հայ գործընկերներին «հարաբերությունների դիվերսիֆիկացման» հարցում օգնելու պատրվակով։

Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, անկասկած, ունի բոլոր իրավունքները՝ զարգացնելու հարաբերություններ՝ ում հետ ցանկանում է։ Դրա հետ մեկտեղ, մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ռուսատյաց ուժերին՝ օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին:

Լրահոս

Լիբանանի վարչապետը ապրիլի 9-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների
Սթարմերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը
Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»
Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»
«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը
«Հրապարակ»․ Պարեկներին հրահանգ է իջեցվել
«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել
Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»
Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»
Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»
Մելոնին Իսրայելին կոչ է արել դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին ծանր վիրավորվելու մասին
Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Ովքե՞ր են գլխավորում «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը.առաջին եռյակը հայտնի է
Հանձնել, հանձնել ամեն ինչ՝ բացի աթոռից․ սա է այսօրվա քաղաքականությունը․Շարմազանով (տեսանյութ)
Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման Վարդանյան
Իշխանության կողմից քաղաքական ճնշումները կուժեղանան՝ կախված ընտրության արդյունքից. Նորայր Նորիկյան
Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)
Կարևոր
Հանրությունը պետք է ընտրի Փաշինյանի և Հայաստանի ապագայի միջև (տեսանյութ)
Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը

Լրացուցիչ նորություններ

...

Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Հանձնել, հանձնել ամեն ինչ՝ բացի աթոռից․ սա է այսօրվա քաղաքականությունը․Շարմազանով (տեսանյութ)

Իշխանության կողմից քաղաքական ճնշումները կուժեղանան՝ կախված ընտրության արդյունքից. Նորայր Նորիկյան

Հանրությունը պետք է ընտրի Փաշինյանի և Հայաստանի ապագայի միջև (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայկական բիզնեսը ՌԴ-ում խնդիր կունենա՞․ հարց՝ ՊԵԿ նախագահին

Ի՞նչպես եք գնահատում 18-ամյա աշակերտի կալանավորման որոշումը

ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը

Թրամփ–Իրան–Մոսկվա․ աշխարհը պայթյունի եզրին. ՔՊ-ն ընդունել է ԸՕ փոփոխությունների նախագիծը

Սկանդալ ՔՊ ցուցակում․ թեկնածուն ունի ՌԴ քաղաքացիություն․ Նա հայտնի բժիշկ է

Ովքեր որ չեն միանա մեր մոտեցմանը՝ մենք իրանց դեմ ենք լինելու

«Նժարը» միանում է «Բոլորին դեմ եմ» շարժմանը՝ մեկ ֆորմատով կմասնակցենք ընտրություններին. Կարապետյանց

Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա․ Արմեն Այվազյան

Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են

Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ինքնասպանության փորձ․ քրեական նորություններ

Մի սխալ քայլ՝ և աշխարհը համաշխարհայինի մեջ կհայտնվի

Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական առաջարկը կարծես թե չի բավարարել Վաշինգտոնին. Արտակ Զաքարյան

Քննարկման է ներկյացել ներդրումների մասին օրենքի նախագիծը

ՈւՂԻՂ. «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մամուլի ասուլիսը

ՈւՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ. որոշումը կայացված է. Փաշինյանը պարզապես առիթ է փնտրում. Հրանտ Միքայելյան (տեսանյութ)