Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում կա երկու քաղաքական իրականություն. անխուսափելիության լավ օրինակ դարձավ Գյումրին. քաղաքագետ


Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Հայաստանում կա երկու քաղաքական իրականություն: Մեկը ի դեմս սպառողական հասարակության ում համոզել են, որ նախկինները իրենց թալանել են և երկրորդ իրականությունը ի դեմս քաղաքական ազգի, որը համոզված է, որ ներկաները դավաճան են:

Այդ երկու իրականությունները որևէ կերպ չեն հասնում իրենց համոզմունքների հաղթանակին: Թալանը հետ բերողները թալանը չեն կարողանում գտնել ու հետ տալ իրենց իշխանության բերողներին, իսկ դավաճանության մեջ համոզվածները դեռ չեն կարողանում թալանի վերադարձին սպասողներին վերջնականապես համոզել, որ դավաճանված են իրենց ընտրյալի կողմից: Այլ էական դիսկուրս շուրջ չորս տարի է չկա, օբյեկտիվորեն չի էլ կարող լինել և չի էլ լինելու:

Քաղաքական այս կոնֆիգուրացիան շուրջ չորս տարի է չի փոխվում և միամտություն կլինի կարծել, որ մինչ ընտրությունները մնացած մեկ տարվա ընթացքում կփոխվի: Հակառակը՝ ավելի է սրվելու ընգծելով նախընտրական կոնտուրները հենց այս տրամաբանության մեջ, ներառյալ արտաքին կողմնորոշման՝ հյուսիս- արևմուտք, ներհանրային՝ նախկին-ներկա, իրավասահմանադրական՝ Երրորդ Հանրապետություն-Չորրորդ Հանրապետություն հակադրումները:

Այս չորս տարին Հայաստանի կորուստների տեսանկյունից ահռելի երկար է եղել, բայց քաղաքական ժամանակի տեսանկյունից շատ կարճ: Բոլոր քաղաքական ակտորները իրենց տեղերում են և թե՛ համոզմունքների և թե՛ սկզբունքների տեսանկյունից փոփոխություն չեն կրել: Դա ակներև է հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում, երբ քաղաքական դիրքավորումները կրկին ընդգծվում են հատկապես նախընտրական ամբիցիաների առումով:

Իշխանափոխության ոչ ինստիտուցիոնալ մեթոդները չեն տվել վերջնական և ցանկալի արդյունք, ինչպես նաև այս փուլում որոշակի ֆոբիաներ են առաջացրել համակարգի դեմ փողոցով ու հրապարակով կրկին պայքար նախաձեռնելու առումով:

Ուստի չոր քաղաքական ռեալիզմը ստիպել է բոլորին դիրքավորվել նախընտրական քաղաքական տրամաբանության մեջ: Որքան էլ աբսուրդային է այս իշխանության հետ/դեմ ընտրական գործընթացներով պայքարելը այնումենայնիվ նույնքան էլ անխուսափելի:

Անխուսափելիության լավ օրինակ դարձավ Գյումրին: Հենց Գյումրիում աշխատեց ընդդիմադիր քաղաքական ուժերի մաքսիմալ ներառականության, իրարից անկախ գործելու, սեփական ընտրազանգվածի հետ խտացված աշխատելու և ընտրության գալու մոտիվացիա ստեղծելու մոդելը: Փաստացի բոլորը իրենց պոտենցիալ ընտրողներին արեցին առաջարկ (այդ թվում լիդերային) և այդ ուժով տարան ընտրության ապահովելով համեմատաբար բարձր մասնակցայինություն, ինչն էլ իր հերթին դարձավ խոչընդոտ ՔՊ-ի համար 50%+ հավաքելու առումով:

Սա ցույց տվեց, որ ՔՊ-ն իր ուժերի գերլարման պարագայում, ավելի շատ քան նախորդ ընտրություններում ձայներ ստանալու և ձայների քանակով առաջինը լինելու պարագայում միևնույն է պարտվեց հետընտրական հաշվում: Թե ինչ կլինի առաջիկայում էական չէ, էական է այն, ինչն աշխատեց որպես խոչընդոտ:

Տիրապետելով ընդդիմադիր դաշտի հակասություններին և դիսկուրսներին և որևէ ցանկություն չունենալով տուրք տալ դրանց ծավալի մեծացմանը ուզում եմ նշել մեկ կարևորագույն հանգամանք: Այդ հանգամանքի քաղաքական անունը քաղաքական և առաջնորդական առաջարկ-ամբիցիան է: Կա քաղաքական առաջարկ-ամբիցիա և հավակնություն՝ ուրեմն կա գործընթաց և հավատ այդ գործընթացի նկատմամբ, լինի դա իմպիչմենթի գործընթաց, որը կարելի է շատ լրջացնել և դնել ռելսերի վրա, թե անխուսափելի ընտրությունների գործընթաց, որևէ տարբերություն չկա: Կա մեկ տարբերություն՝ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելուց պետք է ունենալ վարչապետի հավակնորդ( առաջարկ-ամբիցիա) և դա յուրաքանչյուրը լինել չի կարող միայն այն պատճառով, որ այդ պրոցեսը քաղաքական կշիռ ունենա և չհանգչի ընթացքի մեջ՝ ունենալով հանրային կոնսոլիդացիայի լավ մեկնարկային հնարավորություններ: Միևնույն ժամանակ Փաշինյանի կազմակերպած ընտրությանը գնացող յուրաքանչյուր ընդդիմադիր հավակնորդ, որը չունի հետընտրական գործընթացների պլանավորումներ, օպերացիոն համակարգ և հենց նախընտրական, ընտրակսն և հետընտրական փուլում դրա հնարավոր գործարկմամբ նաև ՔՊ-ի զսպման և օրենքից դուրսի բացառման մեխանիզմներ, մեծ քաղաքական ռիսկի և մեծ ավանտյուրայի դուռ կարող է բացել այս երկրի առջև:

Փաշինյանը ունի երկու ճանապարհ՝ և նա դա հստակ ընկալում է կամ ամեն գնով իշխանական աթոռ կամ մեմուարների հատորների հեղինակում բանտում: Նա գործելու է այս տրամաբանության և երկընտրանքի միջակայքում, իսկ ինչ միջակայքում է գործելու նրան իշխանազրկող հնարավոր առաջնորդ/ների և նրա/նրանց հետևից գնացող ընդդիմադիր հանրությունը ցույց կտա շատ կարճ քաղաքական ժամանակը և քաղաքական առաջարկը:

P.S. Մարդիկ քաղաքականության, քաղաքական գործընթացների մասին կարծիք և պատկերացումներ չեն կազմել և չեն կազմելու գործընթացների, գաղափարների, արժեքների միջոցով այլ կազմել և կազմելու են բացառապես վերը նշվածները մարմնավորող, նյութականցնող և գետնին կանգնացնող անձանց, առաջնորդների և հատկապես նրանց հավակնությունների միջոցով»:

Լրահոս

Երևանի Փոքր կենտրոնը հոսանքազրկել է. Պատճառը հայտնի է
Այս գիշեր դերասան ամուսինները Միտիշիում դանшկшհարել են միմյանց և մшհшցել
Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո
Մալխաս Ամոյանը 2025-ի Եվրոպայի լավագույն ըմբիշ
Կարևոր
Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը
Պոլսո հայոց պատրիարքը Ալեն Սիմոնյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու և կառավարության միջև վերջին մեկ տարում ընթացող առճակատման առնչությամբ
Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում «BMW»-ով հայտնվել է մայթին, բախվել ցուցանակին և դռանը
Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար
Արագածոտնի թեմից տեղեկացնում են
Փառք Աստծո. փառք Աստծո. Միքայել Սրբազանը պատասխանեց իր առողջական վիճակի մասին հարցին
Եղանակն՝ առաջիկա օրերին
Ի՞նչ վիճակում է դերասան Խաչատուր Հունանյանը. Մանրամասներ
Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան
Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից
Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին
Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է տարել Յուրայ Ֆայբերի նկատմամբ
Ապրիլի 19-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Ազդեցության պայքար․ Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության որոնում
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին