Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հատկապես սոցցանցային միջավայրում մեծ աղմուկով ուղեկցվեց արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Մեսսիի կողմից «Թումոյի» հետ կապված նյութի տարածումը:

Հռչակավոր ֆուտբոլիստը «Թումոյի» սոցցանցային («Ինստագրամ») օգտահաշվի էջի հղումն էր զետեղել իր ինստագրամային էջում:

Չարախոսները ենթադրում էին, որ պարզապես «մատն է դիպել», այլոք դա բացատրում էին այն հանգամանքով, որ «Թումոն» շուտով Բուենոս Այրեսում նույնպես կենտրոն է բացելու, ոմանք պարզապես նրա եղբոր անվան հետ էին կապում դա և այլն: Բայց էականը դա չէ: Էականն այն խանդավառ արձագանքների հորձանքն էր, որ դիտարկվեց այս առնչությամբ: Մի ոգևորություն, Մեսսիի հասցեին մի այլ կարգի գովաբանական արտահայտություններ, եթե չասենք՝ դիֆերամբներ: Թե՝ «ապրի Մեսսին, կեցցե՜, տեսեք ու նախանձեք...», թե՝ սա մի տիեզերական բան է և այլն, և այդպես շարունակ:

Ու բոլորը միահամուռ «մոռացան», որ դա այն նույն Լիոնել Մեսսին է, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին այցելել էր Ադրբեջան, Բաքու և գնացել էր «շեհիդների պուրակ»՝ ծաղիկ դնելու:

Այն օրերին, հիշեցնենք, հանրությունն ու հատկապես սոցցանցային հանրույթը նույն Մեսսիին ինչ ասես, որ չէր ասում: Կարելի է նշել՝ ազգովի Մեսսի էինք այպանում:

Բայց մեկ էլ, հոպ, մի գրառում, և վերջ՝ նախորդ արածը մոռացվեց, ջնջվեց հիշողություններից: Ինչպես ասում են՝ ատելությունից աստվածացում մի կիսաքայլ է...

Բայց հարցն այս պարագայում բացարձակ Մեսսին չէ: Մեզ հետաքրքրողը «կարճ հիշողության» տարածվածությունն է:

Ցավոք, դրա օրինակները քիչ չեն ու միայն վերը նշվածը չէ:

Վերցնենք թեկուզ Ուկրաինան ու այնտեղ ընթացող պատերազմը: Կան ոչ քիչ թվով հայրենակիցներ, որ հուզական գրառումներ են անում՝ «վա՜յ, Ուկրաինան, վա՜յ խեղճ Ուկրաինան...»: Բայց նրանք «մոռանում» են, որ դա այն նույն Ուկրաինան է, որը մշտապես պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել, զենքեր ու մասնագետներ տրամադրել Ադրբեջանին, դա նույն այն Ուկրաինան է, որ «ֆոսֆորական» կամ ջերմային ռումբեր է մատակարարել ոճրագործ Ադրբեջանին: Նույն այն Ուկրաինան է, որ առաջիններից մեկն է շնորհավորել Ադրբեջանին՝ հայության, Արցախի ու Հայաստանի դեմ 2020 թ. պատերազմում հաղթելու համար:

Լավ, ասենք Մեսսին գոնե աննկարագրելի ֆուտբոլ է խաղում, դուք էլ այդ մարզաձևի ու նրա մարզական տաղանդի երկրպագուն եք: Հապա Ուկրաինա՞ն, որ կրկնենք՝ պետականորեն ու հստակ, մշտապես հանդես է եկել մեր թշնամու կողմից, Հայաստանի ու հայության դեմ, ինչն անհերքելի փաստ է:

Բայց մեր այս անդրադարձի հիմնական հարցն այդ օրինակները չեն, այլ «մոռացկոտության» այդ երևույթը:Չէ, իսկապես, ի՞նչ է դա: Օրինակ՝ կարող է տպավորություն ձևավորվել, որ մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ չափից ավելի շատ ու չափից ավելի շուտ կա՛մ մոռացող ենք, կա՛մ ներող ենք:

Կամ էլ՝ չափից ավելի շուտ ինչ-որ բանից ոգևորվում ենք, հետո նույն կտրուկ արագությամբ հիասթափվում:Գուցե ոմանք ասեն, թե մենք քրիստոնեաբար ներող ենք: Ի դեպ, սա այն դեպքում, երբ նույն հասարակության մեջ անհատական մակարդակի վրա մարդիկ ընդունակ են տարիներով հիշել ու ոխ պահել իրենց մեքենային բակում պատահաբար դիպչելու կամ ֆեյսբուքում իրենց որևէ գրառմանը «դիսլայք» դնելու համար:

Էլ չենք ասում, որ «ծուռ նայելու» համար ընդունակ են սպանելու: Իսկ, ահա, հանրային հիշողության ու ընկալումների առումներով, պարզվում է, ներողամիտ ենք ու «մոռացկոտ»: Կարծում ենք, որ այդ երևույթը քրիստոնեության ու ներողամտության հետ առանձնապես կապ չունի:

Մենք պարզապես ծայրահեղությունների մեջ ենք: Ու որպես հասարակություն էլ շատ արագ ենք մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնում:Հարկավ, համատարած «մոռացկոտությունը» կարելի է կապել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների թռիչքային աճի, մարդու և հասարակության վրա անդադար «թափվող» տեղեկատվական հեղեղի, քաղաքական ու մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման հետ:

Այդ վարկածներն էլ կան, իհարկե:Սակայն ահա թե ինչ հարց է ծագում՝ հանրային «մոռացկոտության» երևույթի հետ կապված: Միգուցե այսօրվա իշխանությունների հույսն ա՞յդ է, որ մի քիչ էլ անցնի, իրենց էլ կներենք, կմոռանանք, թե ինչեր են արել, ինչ աղետներ են պետության, երկրի ու ժողովրդի գլխին բերել Փաշինյանն ու իր ՔՊ-ն, իրենց իշխանավարումը:

Գուցե Փաշինյանի ու փաշինյանականների հույսն այն է, որ մի օր էլ կմոռանանք, որ Արցախը հանձնեցին թշնամուն, որ ուրացան Արցախը, որ Հայաստանը դրեցին նորանոր սպառնալիքների տակ, որ հազարավոր մեր լուսավոր տղաներին մահվան մատնեցին ու հայտարարեցին, թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:

Գուցե հույսներն այն է, որ կներենք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր ազգի դեմ գործված ցեղասպանության ու այլ ոճիրների համար: Կներե՞նք, կմոռանա՞նք:

Չենք կարծում, որ հանրագումարում այդպես կլինի: Եթե նույնիսկ փաշինյանական իշխանությունը պետական ինստիտուտների մակարդակով շարունակի իրացնել ազգային ինքնությունը ջնջելուն և ազգային հիշողությունը խաթարելուն նպատակաուղղված քաղաքականություն:

Ի վերջո, ազգը ունի թե՛ գենետիկ, թե՛ պատմական, թե՛ հավաքական հիշողություն, այն կրողներ, պահպանողներ ու վառ պահողներ:

Բայց մյուս կողմից հասարակության «կարճ հիշողությունն» ու դրա՝ վերը նկարագրվածի կարգի դրսևորումները չեն կարող խորապես չանհանգստացնել:

Անհատի մակարդակով «կարճ հիշողությունը» վտանգներով է սպառնում միայն տվյալ անհատին: Բայց հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել նրա ու այն կազմող բոլոր անհատների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը
Լարսը բաց է
Թրամփը հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխշահավետ համաձայնության հասնել
Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տեկտոնիկ տարածաշրջանային զարգացումներին. Արմեն Այվազյանը համառոտ պարզաբանում է տվել ընթացիկ իրավիճակին
Ընդդիմադիր այդ ուժերին ընտրող քաղաքացին ինձ համար հոկտեմբերի 27-ի մասնակից է դառնալու․Խաչատրյան (տեսանյութ)
Իրանը կոչ է արել Թրամփին նայել դեպի երկինք և սպասել նոր անակնկալների
Գլոբալ պայթյուն․ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա՝ աշխարհը մտնում է վտանգավոր փուլ (տեսանյութ)
Նորարարական լուծումներ, միջազգային ստանդարտներ. GTS group-ը՝ ՀՀ-ում ինժեներական մշակույթի հիմնադիր (տեսանյութ)
6 տարի առաջ ամբողջական քարտեզ, հիմա կիսատ՝ հաղթելու դեպքում կիսելու վտանգ չկա` հարց Գալյանին
Կարևոր
Միրզոյանը՝ Հայաստան վերադառնալ չցանկացող քաղաքացիների մասին
TOP 20․ Հազվագյուտ մեքենաներ Երևանում և շոկային կադրեր աշխարհից
ՈՒՂԻՂ․ ՀԷՑ-Ի գործով դատական նիստը
Եթե արցախցիները պատկերացնեին վերադարձ, թող մնային Արցախում. Հակոբյան
Փաշինյանի քայլերը ամբողջը հաշվարկված է, ուղիղ եթերում նրա համար պատահական ոչինչ չկա. Աղազարյան
Նախընտրական զինադադար է. նպատակը Ալիևի համար Հայաստանում կուսակալ ունենալն է. Լևոն Զուրաբյան
Վահե Հովհանիսյանը չկարողացավ մեկնաբանել Փաշինյանի վարքագիծը Արցախի կնոջ հանդեպ
Լավ ենք անում. ձեր օրոք 4 պատերազմ է եղել. ինչու է ՔՊ-ն շանտաժ անում ժողովրդին
Եթե խաղաղությունը կախված է Փաշինյանից ու Ալիևից, նրանց բացակայությամբ ազգը կկործանվվելո՞ւ է.Մինասյան
Սիքստինյան կապելլա․ Վատիկանի գլուխգործոցը

Լրացուցիչ նորություններ

...

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում

Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»

Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»

Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»

«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»

Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»

WSJ. Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի միգրանտների արտաքսման մոտեցումը

«Հրապարակ». Փաշինյանի պահանջը դատավորը մասնակի բավարարել է, որ հաջորդ sms ստացողն ինքը չլինի

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչեւ ապրիլի 4-ը

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում

«Հրապարակ»․ Սյունեցիները՝ խաղից դուրս

«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային

Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից

Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»

Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»

Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին