Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խնդիրներ ունի բոլոր արտաքին խաղացողների հետ կապված, ոչ միայն նրա վարկանիշն է հասել շրիշակի մակարդակի, այլև որոշակի ճաքեր կան հենց իր կուսակցության ներսում:

Նախ՝ նրա «վրայից թռան» Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք ժամանակին «Նիկոլից ավելի Նիկոլ» էին: Ընդ որում, առաջինը բավականին փորձառու քաղաքական գործիչ է և այդքան էլ միամիտ չէ, որքան կարող է թվալ:

Եվ նա, փաստացի, Փաշինյանի բերած պատուհասների համար իր բաժին պատասխանատվությունից գլուխն ազատելու համար «արագի մեջ» մի կողմ քաշվեց: Հաջորդը Վիլեն Գաբրիել յանն է, որը, լինելով ՔՊ հիմնադիրներից, հատկապես վերջին շրջանում ամեն ինչ անում էր Փաշինյանից դիստանցավորվելու համար: Եվ Գյումրու «միջադեպն», ըստ էության, «հիանալի» առիթ էր նրա համար:

Կան խոսակցություններ, որ հաջորդ «օղակը» կարող է լինել «Շիշ բռնող» մականունը ստացած քպական պատգամավոր Հայկ Սարգսյանը: ՔՊ-ում խոսում են, որ նա ևս Փաշինյանից դիստանցավորվելու, հեռանալու և գլուխն ազատելու ճանապարհն է բռնել:

Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ ներսում ամեն ինչ այնքան էլ հանդարտ չէ, ու չի բացառվում, որ արտահերթ ընտրության գնալու որոշման պարագայում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, «պոկվող օղակները» առաջադրեն իրենց թեկնածուին (ասենք՝ Մհեր Գրիգորյանին կամ Սուրեն Պապիկյանին) ու ձերբազատվեն Փաշինյանից՝ իրենց փրկելու համար:

Չի բացառվում նաև, որ նույն այդ «օղակները» ընտրեն ընդդիմության առաջարկած թեկնածուին՝ նույն հաշվարկներով:

Ի դեպ, հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի համար լուրջ հարված էր նաև ՍԴ որոշումը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված:

Ճիշտ է, արտաքուստ թվում է, թե վիճարկվող հոդվածները սահմանադրական են ճանաչվել, սակայն իրականում ՍԴ-ն այնպիսի երկու սահմանափակում է դրել, որ, ըստ էության, նշյալ օրենքի կիրառումը դնում է լուրջ կաղապարների մեջ: Խոսքն այն մասին է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել որևէ պաշտոնյայի կողմից միայն պաշտոնն ստանձնելուց հետո, և երկրորդ՝ տվյալ գույքը պետք է ուղղակիորեն կապված լինի կոնկրետ հանցանքի հետ, որի համար տվյալ անձը դատապարտվել է:

Սա, ըստ էության, զգալիորեն «կապում» է իրավապահների ձեռքերը՝ անվերապահ կատարելու իշխանությունների պատվերները:

Լրահոս

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
Իրանը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք
Թրամփը սպառնում է Կանադային մաքսատուրքերի բարձրացմամբ՝ անտառային հրդեհների պատճառով
Tasnim. ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի Բանդար Աբասի և Ջասկի վրա. կան զոհեր և վիրավորներ
Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»
«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին
Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»
Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի
«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ
«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից
«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են
«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են
Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»
Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»
Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»
Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու
Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը
Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»
Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում

Լրացուցիչ նորություններ

...

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են

«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են

Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»