Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը նպատակ ունեն համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ և բազմակողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է խորացնել կապերը թյուրքական պետությունների և Պակիստանի հետ։ Թեմայի հետ կապված՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ փաստացի Թուրքիան խորացնում է կապերը սուննիական երկրի՝ միջուկային պետություն Պակիստանի հետ. «Թուրք-պակիստանյան կապերի հիմքում ընկած են պանիսլամիստական ծրագրերը՝ Իսլամաբադը ցանկանում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական շահերից ելնելով։

Թուրքիայի համար Պակիստանն ելք է դեպի Հնդկական օվկիանոս և կապ է իսլամական աշխարհի հետ։Թուրքիան և Պակիստանը վերջերս ստորագրել են 24 համաձայնագիր համագործակցության շուրջ։

Կողմերը մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի»։

Մյուս կողմից, ըստ ալիքի վերլուծաբանների, Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել թուրք-պակիստանյան դաշինքի և կապող օղակ հանդիսանալ Անկարայի և Իսլամաբադի միջև. «Պակիստանը հետաքրքրված է ադրբեջանական նավթագազային ռեսուրսներով, գեոպոլիտիկ հարմար դիրքով՝ Կասպից ծով-Սև ծով միջանցքի շրջանակներում։

Իր հերթին, Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից, խորացնում է երկկողմ տնտեսական կապերն ու ձեռք է բերում նոր դաշնակից իսլամական աշխարհում։

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եռակողմ ֆորմատով համատեղ զորավարժություններ են անցկացնում, և դրանք կրելու են պարբերական բնույթ։

Ադրբեջանն ու Պակիստանը վերջերս ստորագրել են բազմաթիվ պայմանագրեր էներգետիկայի, ռազմական արդյունաբերության, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Կողմերը ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան մեկ միլիարդ դոլարի»։

Իսկ ո՞րն է Հայաստանի անելիքը. «Հայաստանը պետք է խորացնի կապերը հարևան ու բարեկամ Իրանի հետ՝ երկկողմ կապերը պետք է բարձրացնել ռազմավարական դաշինքի մակարդակի։ Վերջերս հայ-իրանական համատեղ զորավարժություններ են կայացել, ինչը սթափեցնող մեսիջ էր թուրք-ադրբեջանական տանդեմին։

Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքում հնարավոր է Իրանից հանվեն պատժամիջոցներ, թուլանա Արևմուտք-Իրան լարվածությունը, ինչը դրական կազդի նաև հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա։

Իրանը Հայաստանի տարածքով՝ Հյուսիս-Հարավ միջանցքով կարող է դուրս գալ վրացական սևծովյան նավահանգիստներ և Եվրոպա, ինչպես նաև Վերին Լարսով՝ դեպի ՌԴ։ ՌԴ-ն և Իրանը վերջերս ստորագրեցին ռազմավարական դաշնակցային նոր պայմանագիր, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա նաև ՌԴ-ՀՀ-Իրան եռակողմ նախագծերը խթանելու համար։Դրան զուգահեռ, ՀՀ-ն պետք է խորացնի կապերը միջուկային տերություն, հզոր տնտեսություն ունեցող Հնդկաստանի հետ։

Հնդկաստանը Պակիստանի թիվ մեկ գեոպոլիտիկ հակառակորդն է, և եթե Պակիստանը խորացնում է կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ապա Հայաստանը դրան ի հակակշիռ պետք է սերտացնի կապերը Հնդկաստանի հետ։

ՀՀ-ն զենքեր է գնում Հնդկաստանից, բայց դրան զուգահեռ պետք է միլիոնավոր ներդրումներ ներգրավել Հնդկաստանից հայկական տնտեսության մեջ։

Հնդկաստանը ցանկանում է կյանքի կոչել Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը՝ դրանով հնդկական ապրանքները կարող են նաև Հայաստանի տարածքով ելք ունենալ դեպի Եվրոպա։

Հայ-իրանա-հնդկական կապերի խորացումն ու ռազմա-քաղաքական ու տնտեսական դաշինքը բխում է նաև Մոսկվայի շահերից, քանի որ այդ դաշինքը փակելու է Մեծ Թուրանի ճանապարհը։

Մեծ Թուրանն ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, անգամ Հնդկաստանի համար։ Հնդկաստանում չեն բնակվում թյուրքախոս ժողովուրդներ, սակայն բնակվում է կես միլիարդի հասնող մահմեդական բնակչություն, իսկ Թուրքիան պանթուրքիզմին զուգահեռ առաջ է քաշում նաև պանիսլամիստական ծրագրեր։

Այսպիսով, Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց դաշնակից Պակիստանին դիմագրավելու համար ՀՀ-ն պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ՝ բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական և տնտեսական»։

Լրահոս

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
Իրանը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք
Թրամփը սպառնում է Կանադային մաքսատուրքերի բարձրացմամբ՝ անտառային հրդեհների պատճառով
Tasnim. ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի Բանդար Աբասի և Ջասկի վրա. կան զոհեր և վիրավորներ
Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»
«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին
Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»
Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի
«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ
«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից
«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են
«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են
Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»
Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»
Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»
Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու
Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը
Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»
Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում

Լրացուցիչ նորություններ

...

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են

«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են

Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»