Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը տվել է խիստ գնահատականներ ՌԴ-ի հասցեին․ ԱԺ պատգամավորը հաստատում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որ, այո՛, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բավականին խիստ գնահատականներով ելույթ է ունեցել և քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ։


Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել էր կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք էր առաջացրել անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչների շրջանում: Նա հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ Բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել էր, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ Բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել: Մեր այս հրապարակումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ հերքեց, թե նման բան չի ասել, ավելին՝ դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որից հետո մենք առաջարկեցինք հրապարակել այդ հանդիպման ձայնագրությունը՝ ապացուցելու, որ նման բան չի ասել։ Ալեն Սիմոնյանը, սակայն, չի հրապարակում ո՛չ ձայնագրություն, ո՛չ տեսանյութ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանդիպմանը խորհրդարանական ընդդիմությունից մասնակցել է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


Զրուցեցինք նրա հետ՝ հասկանալու, թե այդ օրը իրականում ինչ է եղել։ «Հանդիպումը գաղտնի չէ, որովհետեւ մարդիկ էին ներկա, ճիշտ է, ընդդիմության կողմից միայն ես էի․ 5-6-ՔՊ-ական պատգամավորներ կային, Բալթյան, Սկանդինավյան երկրներից հյուրեր, աշխատակազմից ներկայացուցիչներ։ Նման ֆորմատի հանդիպումները գաղտնի չեն լինում։ Այնպես որ, ես կարծում եմ, պիտի որ դժվարություն չլինի ձայնագրությունը հրապարակելու։ Կարող եք դիմել և ստանալ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը։ Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրավոր դիմել էր ԱԺ նախագահին՝ պահանջելով տրամադրել մեզ հանդիպման ձայնագրությունը, տեսագրությունը, սակայն ԱԺ-ից հրաժարվում են տրամադրել դռնփակ հանդիպման ձայնագրությունը կամ տեսագրությունը։


-Ամեն դեպքում, ի՞նչ է ասել իր խոսքում ԱԺ նախագահը, որ հիմա հետ է կանգնում, – «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին պատգամավոր Խաչատրյանը պատասխանեց․ -Չեմ էլ հիշում՝ բառացի ինչ է ասվել, բայց բավականին խիստ գնահատականներ են տրվել, – նկարագրեց Արթուր Խաչատրյանը։ Այսպիսով, բացի «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից, որը արվել էր՝ հղում անելով բալթյան երկրների խորհրդարանականներից ստացված տեղեկությունները, նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանը տվել է բավականին խիստ գնահատականներ Ռուսաստանի Դաշնության հասցեին։


Դժվար չէ կանխատեսել հրաժարվելու պատճառը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերից հետո։ Բայց փաստերը ավելի խոսուն են, ու, դատարան դիմելով, հարց չի լուծվի»։

Լրահոս

ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Լարեկ կղզուն
Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին
Milenio․ Մեքսիկայի նախագահը Թրամփի հրավերով կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակչին
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ը
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
Իրանը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք
Թրամփը սպառնում է Կանադային մաքսատուրքերի բարձրացմամբ՝ անտառային հրդեհների պատճառով
Tasnim. ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի Բանդար Աբասի և Ջասկի վրա. կան զոհեր և վիրավորներ
Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»
«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին
Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»
Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի
«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ
«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից
«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են
«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են
Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»
Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են

«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են

Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»