Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու նրա «կարկառուններն» արդեն անթաքույց են ցույց տալիս, որ իրենց թիրախում նաև հայ ժողովրդի պատմական հիշողությունն է, ու ընդհանրապես՝ ազգային ինքնությունը ձևավորող բոլոր հիմնասյուները:Օրերս փաշինյանական քպականներից մեկը հայտարարել է. «Երկրորդ նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»: Նախ՝ սա ինքնին բացահայտ, ակնհայտ սուտ է՝ նույնիսկ փաշինյանական ստերի հետ մրցելի սուտ:

Բայց դրան համարժեք պատասխան եղել է, ասելիքը տվյալ դեպքում դա չէ: Այստեղ առավել ուշադրություն է գրավում քպականի այդ ստի մեջ գործածված «կրկին» բառը: Այսինքն, հորինելով, թե նախկինում իբր նման փորձ եղել է, «կրկին» բառով փաշինյանական «խոսնակը» ենթագիտակցորեն կամ գուցե հենց դիտավորյալ ընդունում է, որ իրենք՝ ՔՊ-ն ու Փաշինյանը, պատրաստ են քննարկել՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել:

Եվ, ըստ էության, իրենք փաստացի կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը:Այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ այս իշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից թուրքական «մարկերով» ջնջել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելը: Իրենք պատրաստ են ավելիին՝ ուրանալ Հայոց ցեղասպանությունն ու, ընդհանրապես, կասկածի տակ դնել Թուրքիայի կատարած ոճրագործության եղելությունն ինքնին:Փաշինյանն ինքը Հայոց ցեղասպանությունն ուրանալու «ցրցամ տվող» հայտարարություններ արդեն մի քանի անգամ արել է, ինչը արձանագրել է նաև հանրահայտ «Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը»:

Փաշինյանի ու նրա քպականների ուրացումային դիքավորման ու հայտարարությունների խորապատկերում էլ ավելի է ընդգծվում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը ոգեկոչելու հասարակական-քաղաքական գործողությունների ու դրսևորումների առանձնահատուկ խորհուրդն ու կարևորությունը այս տարի՝ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: Ինչպես արդեն նշել ենք, ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած «Ջահերով երթը», որ կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ խորհրդանշական 19:15- ին: Հասկանալի է՝ նույն շեշտադրումն է ունենալու նաև Ապրիլի 24-ի ժողովրդական ահռելի հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր...

Նորմալ մարդու ընկալման տիրույթում չի տեղավորվում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություն համարվողները, ոճրագործ Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված, մեզ ուզում են զրկել Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, նաև ուզում են ստիպել՝ հրաժարվել դրա ճանաչման համար պայքարից:Հանրահայտ է. ցանկացած ոճրագործություն, որը չի ճանաչվում և չի դատապարտվում, իր շարունակությունն է ստանում, կրկնվում է, իսկ ոճրագործը դառնում է էլ ավելի սանձարձակ:

Հայոց ցեղասպանությունը՝ Թուքիայի կողմից կատարված ոճրագործությունը, մնաց առանց պատժի: Որպես հետևանք՝ ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հիշողություն, այլ նաև մեթոդ՝ հակահայ քաղաքականության համար: Եվ այդ մեթոդն ուղիղ կիրառվեց Արցախում, Արցախի բազմահազարամյա բնիկ հայության դեմ, նախ՝ ագրեսիայով, ապա՝ տևական շրջափակմամբ, իսկ 2023-ի սեպտեմբերին՝ արդեն ֆիզիկական համատարած բնաջնջման սպառնալիքի պայմաններում իրականացված բռնի տեղահանությամբ:

Իսկ ապրիլի 23-ին ու 24-ին իրականացվելիք երթերն ու խոնարհումները հիշատակման հետ մեկտեղ հատկապես այս տարի ունեն առավել մեծ խորհուրդ՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հայ ժողովուրդը չեն. հայ ժողովուրդը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ անում են նրանք, հայ ժողովուրդը համաձայն չէ ուրացման ու մանկուրտացման քաղաքականության հետ: Եվ այդ անհաշտությունը լավագույնս ամփոփված է, ի մասնավորի, «System of a Down» խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի գրառման մեջ. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է Ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Reuters. Հորմուզի նեղուցով տարանցիկ փոխադրումները այս շաբաթ կրճատվել են մեկ երրորդով
«Առաջինը Արամն էր.. էս պարագայում Վարդեւանյան». Ղազինյան
Քաջություն ունեցեք ու փորձեք Ալիևի քթից բերել, երբ Արցախում ջնջվում է հայկական հետքը. Գալստյան
Ի՞նչ կա ձեր կառավարության նիստերից, ո՞ր երկիր եք ուղարկում հաստատված հարցերը. Հովհաննիսյան
Եկել էիք «հեղափոՂություն» անելու, բայց միայն փողով հեղափոխություն չես անի․ Գարիկ Սարգսյան
Հայաստանը հասկանում է, որ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ լինելը հնարավոր չէ․ Նիկոլ Փաշինյան
Պարոն Ռուբինյան, մեզ համար Ռուսաստանը սպառնալիք չէ. Իշխան Սաղաթելյան
ՈՒՂԻՂ․ Լարված հարաբերությունների ֆոնին՝ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ նիստին
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է. Տիգրան Աբրահամյան
Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»
«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում
Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»
Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»
«Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական
Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ)
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար
ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին
Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Լրացուցիչ նորություններ

...

Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»

«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին

«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու