Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայի պատերազմն արդեն երկու տարուց ավելի շարունակվում է։ Չնայած մի շարք ուղղություններով Ռուսաստանը դանդաղ առաջխաղացում է ապահովում՝ հայտարարելով, թե Արևել յան Ուկրաինայում այս կամ այն բնակավայրն անցել է իր վերահսկողության տակ, միևնույնն է, պատերազմի ավարտը դեռևս չի կանխանշվում։ Այդուհանդերձ, դիվանագիտական դաշտում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ուկրաինայի նախագահ Զելինսկին կազմել է Ուկրաինայի «Հաղթանակի պլանը» և որոշել է այն ներկայացնել արևմտյան երկրներին ու ստանալ նրանց աջակցությունը։ Ըստ այդմ, նա եվրոպական մայրաքաղաքներում հանդիպումներ է նախաձեռնել Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ղեկավարների հետ և նրանցից ակնկալիք ունի, որ սատար կկանգնեն իր ներկայացրած պլանին։ Իսկ Բեռլինում «Ռամշտայնի» գագաթաժողովի շրջանակներում, որը գլխավորելու էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետք է լիներ ամենաբարձր մակարդակով Ուկրաինային զենք մատակարարող երկրների խմբի առաջին հանդիպումը։Սակայն այդ խմբի հանդիպումը հետաձգվեց, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, «Միլթոն» փոթորիկով պայմանավորված, հետաձգել է այցը Գերմանիա։ Դեռևս հայտնի չեն Զելինսկու պլանի կոնկրետ դետալները, սակայն ուկրաինական կողմի դիրքորոշումից երևում է, որ Զելինսկին չի ցանկանում բանակցային հարթակում ռուսական կողմին որևէ զիջում կատարել՝ դա ներկայացնելով որպես պարտվողականություն, բայց ձևակերպում է իր մաքսիմալիստական պահանջներն այն համատեքստում, որ ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները պետք է հետ վերադարձվեն։ Եվրոպական երկրներից նա պահանջում է ԵՄ-ին արագ անդամակցելու խոստում, իսկ ԱՄՆ-ից, ըստ տեղեկությունների, անվտանգության երաշխիքներ։ Դրանից զատ, Ուկրաինան առաջին հերթին ակնկալում է ՆԱՏՕ-ին անդամակցություն։ Իսկ ռազմական տեսանկյունից ուկրաինական տեսլականի մեջ է մտնում, որ Արևմուտքից թույլ տան իրեն արևմտյան հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերը, բայց ԱՄՆ-ը և եվրոպական դաշնակիցները դեռևս թույլ չեն տալիս՝ մտավախություններ ունենալով ռազմական էսկալացիայի ընդլայնման, ինչպես նաև միջուկային պատերազմի հեռանկարի առումով։

Պատահական չէ, որ մինչ Միացյալ Նահանգներում շարունակվում են քննարկվել արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու հնարավորությունները, Ռուսաստանը որոշեց փոխել իր միջուկային դոկտրինը։ Մոսկվան այսուհետ իրավասու է միջուկային զենք օգտագործել նույնիսկ Ռուսաստանի դեմ սովորական, ոչ միջուկային զենքով ագրեսիայի ժամանակ: Ինչպես երևում է արևմտյան մայրաքաղաքներից հնչող հայտարարություններից, Արևմուտքը չի խոստանում արևմտյան կառույցներին անդամակցելու առումով երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, բայց արևմտյան երկրները շարունակում են սպառազինությունների մատակարարման խոստումներ տալ։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը հիմնական սպառազինություններ մատակարարողն է, և եթե հանկարծ Վաշինգտոնի օգնությունը չլինի, ապա Ուկրաինան դժվար կարողանա երկար դիմագրավել ռազմաճակատի ճնշմանը։ Եվրոպական երկրներն արդեն քննարկում են, թե արդյոք իրենք կկարողանան առանց ԱՄՆ-ի ապահովել Ուկրաինային անհրաժեշտ մատակարարումները։ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, հատկապես, եթե նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հատկապես Հանրապետական կուսակցության շրջանակներում արդեն տևական ժամանակ դժգոհություններ կան Ուկրաինային մատակարարվող օգնության ծավալների հարցում այն դեպքում, երբ այդ գումարները կարող էին ներդրվել ԱՄՆ-ի ներսում։ Իսկ Թրամփն ընդհանրապես պատերազմը կանգնեցնելու օգտին է հանդես գալիս՝ հաշվի առնելով, որ ընտրվելու դեպքում դա ավելի է բարձրացնելու իր հեղինակությունը։ Նա խոստացել է, որ մեկ օրում կարող է կանգնեցնել պատերազմը, ինչը ենթադրում է, որ այդ դեպքում ԱՄՆ-ը ճնշում է գործադրելու Ուկրաինայի վրա։Ու, ընդհանրապես, արևմտյան երկրները փորձում են Ուկրաինային հորդորել, որ հրաժարվի առավելապաշտությունից։ Հասկանալի է, որ իր շահերը հաշվի առնելով՝ Արևմուտքը չի ցանկանում Ուկրաինայի պարտությունը, մյուս կողմից էլ՝ նույն Արևմուտքը շահագրգռված չէ, որ Ռուսաստանը ծանր պարտություն կրի, ինչը կարող է հետագա անկայունության ու ցնցումների պատճառ դառնալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Մոսկվան կոնկրետ պահանջներ է առաջ քաշում պատերազմի դադարեցման ու բանակցությունների սեղանի վրա հարցի կարգավորման շուրջ աշխատանք տանելու ուղղությամբ։ Ու մեկ անգամ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե պատերազմը կկանգնի հենց այն պահից, երբ արևմտյան երկրները դադարեն սպառազինություններ մատակարարել: Բայց, ինչպես երևում է, Արևմուտքը դեռևս լիովին տրամադրված չէ դադարեցնել Ուկրաինային ուղղված օգնությունը։ Մի խոսքով, ինչպես շատ փորձագետներ են նշում, ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմում խոշոր բեկում սպասել պետք չէ։ Եվ կողմերը պատրաստվում են, որ պատերազմը երկարատև է լինելու։ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք
Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. Թրամփ
Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե
«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան
Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել
Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ
Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ
Ամեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ Միրզոյան
Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասին
Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին
Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում
90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. Փաշինյան
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել
«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը
«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել
«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Լրացուցիչ նորություններ

...

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները

Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին

Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները

Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»