Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի հետ քանիցս զրուցել ենք ադրբեջանա­-արցախյան հիմնախնդրի, Հայաստանի վարած քաղաքականության մասին: Նա մշտապես ընդգծել է՝ այն վտանգավոր է, հանգեցնելու է ավելի աղետալի հետևանքների, ինչը տեղի ունեցավ 2023 թ.-ին:«Մշտապես խոսել եմ ադրբեջանա­-արցախյան հիմնախնդրի համատեքստում, այլ մասնագետներ խոսել են այլ հիմնախնդիրների համատեքստում: Բայց որևէ բան չի փոխվում: Մեր խոսքը որևէ ազդեցություն ունեցե՞լ է Նիկոլի վարած քաղաքականության վրա: Չի ունեցել: Հիմա խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Այդ մարդու ասածներն ինձ համար որևէ առումով արժեք չունեն: Ասել եմ մի բան և հիմա կրկնում եմ՝ այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը և առավելապես նպաստելու է Հարավկովկասյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկմանը, ինչը որ տեղի է ունենում: Ուզում եք անունը դրեք «Խաղաղության խաչմերուկ», ուզում եք անունը դրեք «Խաղաղության շրջան», ինչ ուզում եք անունը դրեք:

Դրանից որևէ բան չի փոխվելու: Այդ մարդու խոսքերը մեկնաբանելն այլևս անշնորհակալ գործ է: Նա ընդգծված վարքագիծ ունի. մի բան է ասում, հետո ասում է՝ ես նման բան եմ ասե՞լ, կամ՝ այդպես չեմ ասել: Ուղղակի աղետ է, որ այդպիսի մարդը գտնվում է Հայաստանի Հանրապետության ղեկին: Արցախի հիմնախնդրի մասով այս մարդն ասում էր՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք: Հիմա էլ նույն վիճակն է. ինչ ուզում, այդ էլ բանակցում է: Բայց հիշեցնեմ, որ 2018 թ.ին ասում էր՝ ժողովուրդ ջան, եթե Արցախի հարցով որևէ լուծում լինի, որը համարեմ ընդունելի, իրատեսական և այլն, կգամ Հանրապետության հրապարակ, կասեմ՝ այս է իրավիճակը, հիմա ո՞ր ճանապարհով ենք գնում: Կասեք այս ճանապարհով ենք գնում, կգնանք, կասեք, որ չենք գնում, չենք գնա: Բայց, ի հակառակ դրան, չունենալով Արցախի հայության, Արցախի ընտրված վարչակազմի կողմից լիազորություն, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրում է Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքները թշնամուն հանձնելու մասին փաստաթուղթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:Ընդգծում է՝ եթե ունենար գործնական ռեսուրսներ իր ձեռքի տակ, միջոցներ կձեռնարկեր այդ մարդուն իշխանությունից հեռացնելու համար: «Բայց դեռևս չունեմ այդ միջոցները: Այս ձևով խոսք եմ ուղղում մարդկանց, որոնք սրտացավ են Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա նկատմամբ. որպեսզի, Աստված մի արասցե, Հայաստանի հետ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության հետ, շուտափույթ, անհապաղ ձեռնարկել գործնական միջոցներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Մեզ համար այսօր հրամայական է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը: Թշնամին մեր երկրի տարածքից օկուպացրել է, ըստ պաշտոնական տվյալների, 200 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մարդն ասում է՝ դա ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունենք: Սա կարող է նշանակել, որ Իլհամին իմաց է տալիս՝ կարող ես էլի տարածք վերցնել, ռազմական ճանապարհով դա հետ չենք բերելու, փորձելու ենք խաղաղ ճանապարհով հետ բերել: Իսկ պատմությունը չի արձանագրել մեկ դեպք, երբ թուրքը կամ նրա կովկասյան տեսակը՝ ադրբեջանցի կոչվածը, հային մեկ միլիմետր հող խաղաղ ճանապարհով վերադարձնի:Պատմության մեջ նման դեպք չկա: Հերիք չէ՝ թշնամին զբաղեցրել է ռազմավարական բարձունքներ, դեռ մի բան էլ այդտեղից գերիշխող դիրք ունի մեր թիկունքում գտնվող բնակավայրերի, հաղորդակցության ուղիների, ճանապարհների նկատմամբ: Այս պարագայում «Խաղաղության խաչմերուկ» քննարկելը ժամանակավրեպ է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդի համար»,-նշում է մեր զրուցակիցը:Մյուս կողմից՝ ունենք բառացիորեն «եռացող» տարածաշրջան: Իսրայելը (և ոչ միայն նա) ամեն կերպ ցանկանում է մեր հարավային հարևան Իրանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը չի համարձակվի հարվածներ հասցնել Իրանին: «Ռազմական ոլորտի մասնագետ չեմ, բայց, այնուամենայնիվ, իրանական բանակը տարբեր չափանիշներով գերազանցում է Ադրբեջանի բանակին: Այս իմաստով նա դժվար թե համարձակվի Իրանի նման երկրին հարվածներ հասցնել: Տեղի ունեցող իրադարձությունները կցանկանայի կապել ադրբեջանա­-արցախյան հակամարտության հետ: Չեմ կարող պնդել, որ Արցախն Ադրբեջանին տալը լրիվությամբ Արցախի և Հայաստանի քաղաքական ղեկավարության կամքով կամ համաձայնությամբ է եղել: Միջազգային ասպարեզում ստեղծվեց մի մթնոլորտ և այնպես արվեց, որ Ադրբեջանը կարողանա տիրել Արցախին, ընդ որում, կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարի համար սա ինչ-որ առումով երազի պես մի բան էր, որ նա Արցախի մասով հասավ այս արդյունքներին:Բայց հիմնական խնդիրը փաստորեն այն էր, որ Իսրայելը կարողանա այդ տարածքները որպես հարթակ օգտագործել՝ այնտեղ իր ռազմական ներկայությունն ունենալու համար: Կա տեղեկություն, որ, օրինակ՝ Ջրականի հատվածում Իսրայելն ունի ռազմական ներկայություն: Իհարկե, նա հերքում է դա, Ադրբեջանը նույնպես ասում է, որ նման բան չկա: Հնարավոր է, որ սա ուղղված լինի հենց Իրանի դեմ: Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ, իր սպառազինությամբ, զինուժով հարվածներ կհասցնի Իրանին: Այդ տարածքն ավելի շատ կարող է օգտագործել Իսրայելը՝ Իրանին հարվածներ հասցնելու նպատակով»,-հավելում է քաղաքագետը:Հայաստանն իրադարձությունների կիզակետում է և հիմա, կարծես, ավելի շատ է զգում Արցախի՝ որպես թիկունքի ֆիզիկական բացակայությունը: «Արցախը Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել յան սահմանների համար վահանի դեր է կատարել: Որպեսզի Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները լինեին ամուր, պաշտպանված, պետք է թույլ չտային, որ այդ վահանը ճկվեր, իսկ հետո տապալվեր: Թույլ տրվեց, և վահանը ճկվեց ու տապալվեց: Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները թշնամու համար մերկացել են: Այս իմաստով այդ սահմանները հիմա դարձել են առավել խոցելի: Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի հատվածներից թշնամին հեռու էր գտնվում մի քանի հարյուր կիլոմետր, հիմա այդ հեռավորությունը մի քանի մետրի է հասել: Թշնամին կանգնած է Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա: Հիմա ենք գնահատում, թե Արցախն ինչ արժեք է ունեցել: Հիմա ուզում եմ խոսքս ուղղել նաև այն ծնողներին, մարդկանց, որոնք տարիներ շարունակ, նաև Կենտրոնական զինվորական հավաքակայանի առջև միտինգներ էին անում, թե մեր երեխաներն ինչո՞ւ պետք է Արցախում ծառայեն:Այ, սրա համար պետք է ծառայեին: Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզի բնակիչները կարողացել են 2530 տարի շարունակ իրենց տան դռներն առանց կողպելու գիշերը հանգիստ քնել: Բոլորս ենք հիշում, թե ինչպես նախորդ տարի թուրքը մտավ Սյունիք և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանեց: 2018 թ.-ից առաջ՝ վերջին 25 տարվա ընթացքում նման դեպք եղե՞լ է: Հիմա բոլորս մեր կաշվի վրա զգում ենք, թե Արցախն ինչ դեր է կատարել: Արցախը առաջին հարվածը պատրաստ է եղել վերցնել իր վրա և թույլ չտալ, որ թշնամին հասնի Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները: Վարչակազմի քաղաքականությունը կարելի է քննադատել, բայց այս պարագայում նաև խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք հարց էին բարձրացնում, թե ինչու իրենց երեխաները պետք է Արցախում ծառայեն»,-եզրափակում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Լրահոս

Մարդիկ չեն մեռնում, չեն զոհվում, դա լավ լուր է. Ռուբինյանը՝ սահմանային դեպքերի մասին
Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. Ռուբինյան
Թուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվում
Դանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել է
Թուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ Պեսկով
Պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել է
Եթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր. Ռուբինյան
Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. Խաչատրյան
ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերին
Ադրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. Վարդեւանյան
Իրենք են վիրավորական բառեր ասել, տեղից խոսացել. տեսել ե՞ք մենք հայհոյենք. Մանավազյան
Շաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում. Նարեկ Կարապետյան
Պապիկյանի հրաժարականի կարիք չկա. ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊ
Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար
«Ղալումյանը արագ մեր կողմ վազեց, ռեպլիկ հնչեց». ԱԺ-ում թեժ կռիվ է եղել
Իսպանիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների
Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի դեպքում Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը
ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը անհետացել է ռադարներից Սաուդյան Արաբիայի ափերի մոտ
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել

«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին

«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը

«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը