Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաստատել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը՝ մաքսատուրքերը վերացնելու նպատակով։
Նա համապատասխան հայտարարություն է արել Բուենոս Այրեսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։
«Մենք հասկանում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատրաստված փոխադարձ մաքսատուրքերի մասին առաջարկը և պատրաստ ենք այդ ուղղությամբ առևտրային համաձայնագիր ստորագրել, որն անկասկած ձեռնտու կլինի և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Արգենտինային»,- ասել է նա Բեսենտի հետ համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Արգենտինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության կողմից։
Միլեյի խոսքով՝ ամերիկյան վարչակազմի ձեռնարկած միջոցներն ուղղված են «առևտրային անհավասարակշռության երկար տարիներ» հետո համաշխարհային առևտրի համար ավելի արդար պայմաններ ստեղծելուն։ Նա նաև ասել է, որ Արգենտինան «մտադիր է դառնալ ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը տարածաշրջանում»: