Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը՝ հիշելով, որ «ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»․ ՀՀԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ

Կուսակցության հիմնադրման 35-ամյակի առթիվՀաստատված է ՀՀԿ խորհրդի նիստում, 2025թ.ապրիլի 14-ինՀայաստանի հանրապետական կուսակցությունը, իր հիմնադրման 35-ամյակին նվիրված խորհրդի նիստում, հիմք ընդունելով կուսակցության տասնամյակների գործունեությունը և անցած ճանապարհի այս հանգրվանում անդրադառնալով հռչակած նպատակներին՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ• Վերահաստատում է իր նվիրվածությունն ու հավատարմությունը ազգային պահպանողական արժեքների վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությանը, որով առաջնորդվել է հիմնադրման օրվանից:   Պատիվ է համարում, որ Հանրապետական կուսակցությունը՝ ծնված անկախության համար պայքարից և Արցախյան ազատագրական շարժումից, շարունակում է ծառայությունը Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման պատվախնդիր գործին՝ ամուր կանգնած մնալով ազգային շահերի պաշտպանության դիրքերում: • Երախտագիտությամբ է հիշում և հարգանքի տուրք մատուցում կուսակցության հիմնադիրների և առաջնորդների՝ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակին, ովքեր կայացրին ու պահպանեցին Հանրապետական կուսակցությունը՝ որպես ազգային արժեքների պաշտպան կառույց և ազատ, անկախ, ինքնիշխան հայկական պետականության պաշտպանության դիրքերում ամուր կանգնած քաղաքական կազմակերպություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ• Արտահայտում է իր խոր մտահոգությունը 2018 թվականից ի վեր՝ վերջին յոթ տարիներին,Հայաստանի իշխանությունների արկածախնդիր քաղաքականության հետևանքով հայ ժողովրդին և հայոց պետականությանը պատուհասած աղետների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպաշտպանելու, Արցախը թշնամուն ամբողջությամբ հանձնելու և հայ ժողովրդի երեք տասնամյակի զոհողությունների ու պայքարի արդյունքը ի չիք դարձնելու, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախահայության քաղաքական, իրավական, սոցիալական իրավունքներիպաշտպանությունից հրաժարվելու և Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանելու ուՀայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու թշնամաբարո քաղաքականության վերաբերյալ:• Կտրականապես մերժում է ՀՀ ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, թուլացրել անվտանգությունը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները: • Դատապարտում է պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած մեր հայրենակիցների որոնողական աշխատանքների, Արցախի պատանդառված քաղաքական և ռազմական ղեկավարության ու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ենթարկվող բազմաթիվ հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը, ինչպես նաև միջազգային ազդեցիկ դերակատարների, համապատասխան կառույցների ու կազմակերպությունների, իրավապաշտպան հանրության ոչ բավարար հետևողականությունն ու առ այսօր անարդյունավետ քայլերը: ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ• Պնդում է, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես ազգային շահերի վրա՝ մերժելով ցանկացած այլ մոտեցում:• Վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը, որի ամբողջական բովանդակությունը առ այսօր գաղտնի է պահվում հայ հասարակությունից, չի պաշտպանում Հայաստանի կենսական շահերը, ավելին՝ վտանգում և լրջագույն հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի ապագան:• Համոզված է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է շտկել իրավիճակը:• Ընդգծում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։ • Արձանագրում է, որ ՀՀԿ կառավարման տարիներին որդեգրված արտաքին հավասարակշռված քաղաքականության արդյունքում հնարավոր է դարձել հաջողությամբ պահպանել փոխշահավետ հարաբերություններ միաժամանակ թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրոպական միության հետ՝ ամուր գրավական դառնալով Հայաստանի տնտեսությունը ոչ միայն փլուզումից փրկելու, այլև զարգացման հեռանկարներ ու լայն հնարավորություններ բացելու տեսանկյունից:ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ• Հաստատակամորեն ամրագրում է իր տեղն ու դերը ազգային արժեքները ոտնահարող և պետական շահերն ուրացող ներկա կառավարիչների դեմ անհաշտ պայքարում։• Հրամայական է համարում կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ հայության ազգային նպատակների պաշտպանության,որի շուրջ պետք է միավորվեն բոլոր հայրենասեր ուժերը՝ մի կողմ դնելով առկա տարաձայնությունները:• Սահմանում է երեք առաջնահերթություն իշխանափոխությունից հետո՝1) երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր՝անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին և ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները,2) ՀՀ Զինված ուժերի մարտունակության վերականգնում՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան, 3) մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում և Հայաստանի Հանրապետության դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից՝ վերարժևորելով ու նոր իմաստ հաղորդելով ՀՀարտաքին հարաբերությունների քաղաքական, տնտեսական և անվտանգայինբաղադրիչներին:ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ• Ընդունում է, որ ՀՀ քաղաքական կազմակերպությունները, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը, պետք է աշխատեն վերականգնել հանրային վստահությունը՝ սկզբունքային գործողությունների և ազգային շահերին իրապես նվիրվածության ճանապարհով:• Հաստատում է, որ Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն որոշ այլ քաղաքական դերակատարների, երբեք չի ունեցել և չի ունենա առաջնորդի պաշտամունք, և ՀՀԿ յուրաքանչյուր անդամ առաջնորդվել ու առաջնորդվելու է համոզվածությամբ, որ կուսակցությունը պատկանում է իր բոլոր անդամներին, այլ ոչ թե որևէ անհատի կամ խմբի:• Ծրագրում է ներդնել կուսակցության արդիականացման եռահենասյուն մոտեցում՝ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:• Ամրագրում է, որ բարեփոխումների հիմքում ընկած են լինելու հետևյալ հենասյուները՝1) կուսակցական կառույցների արդիականացում,2) գաղափարական հիմքերի ամրապնդում՝ նոր իրողություններին համահունչ,3) այլընտրանքային ծրագրերի մշակում:• Առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ այս ճանապարհին հիմնվելու է «Ազգայինը համամարդկային է, պահպանողականությունը՝ արդիական, արարչականը՝ իրական» սկզբունքի վրա։• Հանձնառություն է ստանձնում ստեղծել կուսակցության բարեփոխումների և արդիականացման հանձնաժողով, որը կմշակի գալիք համագումարին այս մասով ներկայացվելիք առաջարկությունները՝ կուսակցության հետագա գործունեության և գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով:•

Պատրաստվում է հերթական համագումարում, ընդունված կարգով, մանրամասն քննարկել կուսակցական ծրագրերը՝ մրցունակ, իրատեսական, ժամանակակից և այլընտրանքային լուծումներով ծրագրերի համատեքստում, ինչպես նաև վերլուծել իրականացված աշխատանքը, անդրադառնալ խնդիրներին, թերություններին և դրանց շտկման հնարավորություններին:ԱՄՓՈՓԵԼՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ՝ ՄԵՆՔ.• Վերահաստատում ենք մեր դերը՝ որպես հայկական պետականության և ազգային արժեքների պաշտպանության հիմքերում կանգնած քաղաքական ուժ, որպես մեր Հայրենիքի արտաքին և ներքին բոլոր սպառնալիքների դեմ ամուր պատվար:• Կոչ ենք անում կուսակցության բոլոր անդամներին՝ առաջնորդվել պատվախնդրությամբ և հավատով՝ առաջին հերթին սեփական ուժերի նկատմամբ, քանի որ այս վճռորոշ ժամանակաշրջանում մենք դիմակայում ենք մեր ժողովրդի և պետության առաջ ծառացած ծանրագույն մարտահրավերների:• Խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում մերժել պառակտվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը և ատելությունը, որոնցով վարակվել է մեր հասարակությունը, և միավորվել ընդհանուր ազգային նպատակների շուրջ:•

Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը՝ անկախ դժվարություններից, հիշելով, որ «ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»:

Լրահոս

ԱԱԾ-ի «պադվալում» նոր տեղե՞ր են բացում․ նոր կալանավորումներ են սպասվում
#ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին
Պետք է բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին
Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հասցրել
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկել են խաղաղության օրակարգը
Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար
Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը
«Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ
«Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին»
Կարևոր
Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել
«Փաստ». Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական
«Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը
«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են
Կարևոր
«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում
Կարևոր
«Իրավունք». «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ
Կարևոր
«Իրավունք». Ո՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում
«Փաստ». Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը

Հրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը

Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն

Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

ՀՀ-ն ինքը չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով․Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին ամենակոշտ պատասխանով (տեսանյութ)

Փաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ)

Էրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ)

Թող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ)

Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 6 մարզերում

Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել է մի տղամարդու, որը մահացել է. ՆԳՆ

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Տեղի է ունեցել բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Փրկարար ծառայությունը զգուշացնում է. Ի՞նչ է պասվում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում սեպտեմբերի 1-ին․ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)