Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցած շաբաթ անդրադառնալով իր՝ ժամանակին քաղաքականություն վերադառնալու, ընդհանրապես՝ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու վերաբերյալ հարցին՝ ասել էր. «Երկիրն այնպիսի վտանգների տակ է հայտնվել և այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է՝ զբաղվել քաղաքականությամբ»: Իհարկե, յուրաքանչյուրի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, կամ ոչ: Բայց, մեր համոզմամբ, այստեղ խնդիրը միայն իրավունքը չէ:Առավել ևս այն վիճակում, որում մեր երկիրն է: Այս պարագայում առաջին պլան է մղվում ոչ թե իրավունքը, այլ պարտավորությունը: Հիմա մենք, մեր երկիրը առավել քան ծայրահեղ իրավիճակի մեջ ենք, եթե չասվի, որ կանգնած ենք ուղղակիորեն գոյաբանական սպառնալիքների դեմ հանդիման, եթե ոչ՝ հենց այդ սպառնալիքների ուղիղ ճնշման տակ: Նման պայմաններում չափազանց կարևոր է հենց պետական փորձառու գործիչների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, հնարավորության դեպքում՝ երկրի կառավարմանը: Կրկնենք՝ խոսքը փորձառու պետական գործիչների մասին է: Ու նրանք ոչ թե սոսկ իրավունք ունեն, այլ պարտավոր են մասնակից լինել: Տվյալ դեպքում, եթե դիտարկենք կոնկրետ անձնավորությանը, անհատին, ապա այսպես ասենք՝ սիրենք թե չսիրենք Ռոբերտ Քոչարյանին, չենք կարող չընդունել մի կարևոր փաստ. խոսքը ոչ միայն փորձառու, այլև արդյունավետ պետական գործչի մասին է, ըստ որում՝ թե՛ պետության անվտանգության ու իրական, արժանապատիվ խաղաղության ապահովման, թե՛ տնտեսական, թե՛ արտաքին-քաղաքական ձեռքբերումների առումներով հաջողություններ արձանագրած փորձառությամբ:Եվ հենց այդ տեսակ մարդկանց մասնակցությունը քաղաքականությանը և պետական կառավարմանը պետք է ոչ թե իրավունք լինի, այլ անհրաժեշտություն: Ավելին, պարտավորություն: Եվ, ուզեն թե չուզեն, սա պետք է ընդունեն ոչ միայն հասարակության լայն շրջանակները, այլ նաև նույն Ռոբերտ Քոչարյանն ու նրա նման ոչ մեծաթիվ պետական, փորձառու գործիչները: Տեսեք, արդեն ավելի քան 6 տարի է, ինչ տեսնում ու համոզվում ենք, թե անփորձների, պետական մտածողություն չունեցողների, անպատասխանատուների և արկածախնդիրների իշխանության գալը ինչ ավերումների ու աղետների է հանգեցրել, հետևաբար, մեր հասարակությունը պետք է մի օր, ի վերջո, հասկանա, որ երկրի ղեկավարումը չի կարելի հանձնել կամ վստահել բացառապես սիրել-չսիրելով, պետք է առաջին հերթին դիտարկել՝ ով կարող է, ով չի կարող, ի՞նչ փորձառություն ունի, ինչ հաջողություն-անհաջողություն։Չէ՞ որ, երբ մենք մեր հարազատին տանում ենք վիրահատության, առաջին պլանում չենք դնում այն, թե, օրինակ՝ որ վիրաբույժն է դուր գալիս իր խոսքով, տեսքով, այլ առաջին հերթին հետաքրքրվում ենք, թե ինչ հաջողություններ է գրանցել, որքա՞ն վիրահատություններ է արել, ի՞նչ արդյունքներով։ Պարադոքս է, բայց, չգիտես ինչու, երկրի կառավարման ղեկը վստահելու դեպքում հաճախ առաջնորդվում ենք լրիվ այլ չափանիշներով։

Լրահոս

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում