Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի


ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանը լայնորեն ընկալվում է որպես ձախողված ղեկավար։ Նրա քաղաքական կապիտալը սպառված է, վարկանիշը՝ խաթարված, իսկ նրա առաջնորդությունը դարձել է թուլության խորհրդանիշ՝ թշնամիների համար, և անվստահելիության նշան՝ դաշնակիցների համար։ Նրա ղեկավարության տարիներին Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և ազգային արժանապատվություն։ Ցանկացած կառավարություն, որը կառաջնորդվի ազգային շահերով և հստակ նպատակից, կարող է սկսել շրջել այս էջը և վերականգնել Հայաստանի արժանի տեղը տարածաշրջանում։

Նոր կառավարությունը պետք է արագ գործի երկու հիմնական ուղղությամբ։ Առաջին՝ պետք է ժամանակավորապես կանգնեցնի Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցությունները։ Դա չի նշանակում գոյություն ունեցող օրակարգի որևէ կետի չեղարկում՝ որքան էլ վտանգավոր կամ անընդունելի դրանք լինեն։ Փոխարենը, Հայաստանը պետք է սառնասրտորեն և հաստատակամորեն պնդի իր առաջնահերթությունների ընդգրկումը։ Դրանցից գլխավորը՝ հայ գերիների ազատումը, Արցախի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը և ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Դրանից հետո թող բանակցությունները շարունակվեն։ Այս մոտեցումը պետք է լինի սկզբունքային, զուսպ և անհողդողդ՝ վճռական, բայց ոչ սադրիչ։

Երկրորդ՝ Հայաստանը պետք է հստակեցնի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ ելնելով տեղում փոփոխվող իրողություններից և գլոբալ ուժային վերադասավորումներից։ Հայաստանը պետք է անցնի ռեակտիվ դիվանագիտությունից դեպի նախաձեռնողական քաղաքականություն։ Կառավարությունը պետք է խոսի հստակ ու վստահ, չպարալիզացվի պատերազմի վախով և չհամաձայնի արտաքինից թելադրված լուծումներին։ Ազգային շահերը պետք է սահմանվեն Հայաստանի կողմից, այլ ոչ թե հակասական շահեր ունեցող արտաքին ուժերի։

Չնայած Արևմուտքը տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներն ունի՝ նվազեցնել ռուսական ազդեցությունը, մեկուսացնել Իրանին, ապահովել ադրբեջանական էներգիայի հոսքը, Հայաստանը չպետք է վերածվի խաղաքարտի։ Փոխարենը, այն պետք է ներգրավվի բոլոր դերակատարների հետ՝ փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա։

Նույնիսկ 2000-ականների պակաս բարենպաստ տարիներին փոխլրացման արտաքին քաղաքականությունը շահեկանորեն ծառայեց Հայաստանին։ Ներկայիս միջազգային միջավայրը նպաստավոր պահ է այս մոտեցման վերակենդանացման համար՝ ունենալով մեկ ռազմավարական հենարան և միաժամանակ համագործակցելով այլ գլոբալ ուժերի հետ՝ ապահովելու համար ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական առավելություններ։

Անկասկած, Արցախի կորուստը և նրա ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը 2023 թվականին ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլև՝ զարթուցիչ։ Այս պահը պահանջում է համարձակ և անվերապահ վերաշարադրում հայկական արտաքին քաղաքականության՝ հիմնված ոչ թե վախի կամ ճակատագրականության, այլ երկարատև ազգային շահերի վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, վերադարձի իրավունք և ինքնության պահպանում։

Ազգային շահերի առաջմղումը չի նշանակում պատերազմ։ Դա նշանակում է ռազմավարական նպատակների հետևողական և հստակ առաջմղում՝ կարգապահությամբ ու հաստատակամությամբ։ Ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախի տեղահանված հայության վերադարձի իրավունքի վերականգնումն է։ Ավելի քան 120,000 մարդ արտաքսվել է, ինչը միայն կարող է բնութագրվել որպես էթնիկ զտում։ Սա փակված էջ չէ, այլ շարունակվող քաղաքական, դիվանագիտական, իրավական և բարոյական ճգնաժամ։ Հայաստանը պետք է իր ձեռքը վերցնի նրանց վերադարձի միջազգային պայքարը՝ հիմնվելով առկա աջակցության վրա՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի որոշումից մինչև ԵՄ և Շվեյցարիայի խորհրդարանների բանաձևերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։

Միաժամանակ, Հայաստանը պետք է որդեգրի սկզբունքային և իրատեսական մոտեցում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։ Սա չի նշանակում պատմական ճշմարտության զոհաբերում։ 1915 թվականի ցեղասպանությունը փաստագրված իրողություն է, ճանաչված ինչպես գիտական հանրության, այնպես էլ բազմաթիվ կառավարությունների կողմից։ Հետփաշինյանական Հայաստանը պետք է շարունակի իր նախնիների ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինակի վրա հիմնված ցեղասպանությունների կանխարգելման իր նախկին առաջադեմ դիրքորոշումը՝ ազնիվ, ատելությունից ու վրեժխնդրությունից զերծ կերպով։

Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինյանի օրոք ճանապարհը եղել է նահանջի, հուսահատության և աճող խոցելիության ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդությամբ, վերականգնված ազգային նպատակով և վստահ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրավունքները, պահելով իր ինքնությունը և վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում»։

Լրահոս

Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ
Հունգարիայի ընդդիմությունը սկսել է տոնել հաղթանակը ընտրություններում
Լույսը վառի՛ր. Կյանքի դասեր
Փեզեշքիան. Իրանը կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ
Թրամփը սպառնացել է ոչնչացնել «այն, ինչ մնացել է Իրանից»
Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից. Գարեգին Բ
Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին երկիրը ներառել «Թրամփի երթուղի» նախագծում
Ադրբեջանը վերսկսել է Իրանում իր դեսպանության գործունեությունը
Կարևոր
Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Sky. Մեծ Բրիտանիան հիասթափված է Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից
Իրանում պարզել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 3371 զոհվածների ինքնությունը
Ազգային ժողովի դիմաց բшխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրшվոր
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան
Իրանի պատմական հուշարձաններին ավելի քան 57 մլն դոլարի վնաս է հասցվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով. Իրանի զբոսաշրջության նախարար
Օրբանը և նրա կինը քվեարկել են խորհրդարանական ընտրություններում
Կարևոր
Իրանը նախընտրել է մերժել մեր առաջարկները. ԱՄՆ փոխնախագահ (տեսանյութ)
Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Tasnim. Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին․ իրավապաշտպան (տեսանյութ)

Առաջինն են գնալու Հայաստանից․ շատերը տներ ունեն դրսում, մի մասն էլ երաշխիքներ, որ կպահեն իրենց. Բաբուխանյան (տեսանյութ)

Մահը սարսափելի չէ, սարսափելին մեռելի պես ապրելն է, միայն Կարապետյանը կարող է ապահովել խաղաղություն (տեսանյութ)

Պետությունը, որն իր անվտանգությունը կապում է թշնամու հետ, ստորագրում է իր կործանման տակ. Միքայելյան (տեսանյութ)

Խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե մուրալով, այլ՝ ուժով․Հարություն Հարությունյան (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկայիս վարչապետն է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Քեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ. մեր ընտրությունը՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյան. Կարապետյան (տեսանյութ)

Պետք է կանգնեցնե՛նք Նիկոլ Փաշինյանին. կա միայն մեկ առաջնորդ, որը կարող է դա անել. Ալեքսան Ալեքսանյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Փոփոխությունը սկսվում է այսօր՝ Սամվել Կարապետյանի հետ․ հանրահավաք՝ Ազատության հրապարակում

Հայկ Բաբուխանյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)

Վճռորոշ պահը եկել է․Ի՞նչ է սպասվում. Մեղադրանք՝ Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար

ԱՄՆ-ն պատասխան է տալիս․ «դժոխքի դարպասները» բացվում են

Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․Քերոբյան (տեսանյութ)

Եթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)

Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ)

TRIPP-ը իրականում քաղաքական պրոյեկտ է. Զուրաբյան (տեսանյութ)

Ցավոք սրտի Հայաստանում ձևավորվել է շատ անառողջ քաղաքական համակարգ. Զուրաբյան (տեսանյութ)

Ի՞նչու է ՌԴ դեսպանը այցելել ԿԸՀ. Հովակիմյանը պարզաբանում է (տեսանյութ)

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը լինելու է մեր գլխավոր առաջնահերթությունը (տեսանյութ)

Ողբերգական դեպք Ռիո դե Ժանեյրոյում