Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լրացավ ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար հայ օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 112-րդ տարեդարձը


Ուղիղ 112 տարի առաջ այս օրը ծնվել է խորհրդային գրոհային ավիացիայի լեգենդար հայ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, փոխգնդապետ Նելսոն Գևորգի Ստեփանյանը: Այս մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրառում է արել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը:

Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թ. մարտի 28-ին Արցախի Շուշի քաղաքում, որն այն ժամանակ ընդգրկված էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ:

Ռուսաստանի դեսպանատունն իր Տելեգրամ ալիքում նշում է, որ Նելսոն Ստեփանյանը մտել է պատմության մեջ որպես Հայրենական մեծ պատերազմի ամենաանվախ գրոհային օդաչուներից մեկը: Նա իր հաշվին գրանցել է 259 մարտական թռիչք, 27 խոցված ինքնաթիռ, 13 խորտակված նավ, 80 ոչնչացված տանկ, 40 երկաթուղային վագոն, 600 մեքենա, 130 գնդացրային կետ և ավելի քան 100 հրետանային համակարգ:
Պատերազմի առաջին իսկ օրերից Ն. Գ. Ստեփանյանը երկնքում հերոսաբար կռվել է ֆաշիստական զավթիչների դեմ: 1941 թվականին Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերի 57-րդ գրոհային ավիացիոն գնդի կազմում մասնակցել է Լենինգրադի մարտերին, ինչի համար նրան շնորհվել է իր առաջին պարգևը՝ Կարմիր դրոշի շքանշան, իսկ արդեն 1942 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

1943 թվականի գարնանը փառաբանված ու հռչակավոր օդաչուն հետ է կանչվել ռազմաճակատից և զբաղվել է օդուժի բարձրագույն սպայական կուրսերում թռիչքային անձնակազմի պատրաստությամբ:

1944 թվականի ապրիլին Նելսոն Ստեփանյանը նշանակվել է Սևծովյան նավատորմի ռազմաօդային ուժերի 47-րդ գրոհային ավիացիոն գնդի հրամանատար, որտեղ աչքի է ընկել Սևաստոպոլի և Թեոդոսիայի մոտ տեղի ունեցած մարտերում: 1944 թ. մայիսի 10-ին Ղրիմի ազատագրման գործում ունեցած առանձնահատուկ դերի և Թեոդոսիայի ազատագրմանը անմիջական մասնակցության համար գնդին շնորհվել է «Թեոդոսիական» պատվավոր կոչում:

1944 թ. մայիսին Նելսոն Ստեփանյանը վերադարձել է Բալթիկ ծով և մասնակցել Ֆիննական ծոցի համար մղվող մարտերին: Արդեն 1944 թ. ամռանը իր մարտական արժանիքների համար նրա գունդը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

1944 թվականի դեկտեմբերի 14-ին, հակառակորդի Կուռլանդական խմբավորման շրջափակման մարտական առաջադրանքը կատարելիս, Նելսոն Ստեփանյանն իրականացրել է իր վերջին՝ 259-րդ մարտական թռիչքը: Նրա հրամանատարության տակ գտնվող «Իլ» գրոհիչ ինքնաթիռների խումբը, որը օդ էր բարձրացել՝ ռմբակոծելու Լիեպայա նավահանգիստը, հարձակման է ենթարկվում թշնամու 30 կործանիչների կողմից: Նելսոն Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խոցվում է, և հերոս օդաչուն ընկնելով իր վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի հակառակորդի նավը: 1945 թ. մարտի 6-ին Նելսոն Գևորգի Ստեփանյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում:

Լեգենդար հայ օդաչուի հիշատակին չորս արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում (Լատվիա) և նրա ծննդավայր Շուշիում: Լիեպայայի արձանը 1990-ականներին տեղափոխվել է ՌԴ Կալինինգրադ քաղաքում: Շուշիի 2020 թ. օկուպացումից հետո ադրբեջանական բարբարոսները ոչնչացրել են Շուշիում Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված կիսանդրին:

Լրահոս

Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա
Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել
Իրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ)
Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)
Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ
Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ»
Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած
Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած
Էրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից
Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր
Կարևոր
Եթե ՀՀ-ն կարծում է՝ ռազմաբազան պետք չէ, կհեռանանք. Պուտին
Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը
Սևիկյանը տեղափոխվել է իսպանական Սեգունդա
ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ)
Այլևս հետաքրքրված չեմ Իրանի հետ բանակցություններով. Թրամփ
Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր
Գագիկ Խաչատրյանին ամեն րոպե պետք է բժշկական խնամող. ինչպե՞ս է այդ մարդը գոյատևելու կալանավայրում
Ազատել կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան, նա կորցրել է 66% ֆունկցիոնալությունը. Արա Ղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)

Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած

Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը

Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր

Գագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել

ՈՒՂԻՂ․ ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը

Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան

Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան

Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան

ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր

Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)

Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)

Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցով

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը

Հրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը