Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պահպանվող լարվածությունը Կոսովոյի հյուսիսում կարող է նորից բռնություն հրահրել. ՆԱՏՕ

Կոսովոյի հյուսիսում պահպանվող էթնիկ լարվածությունը կարող է բռնության կրկնություն հրահրել, որն այս շրջանում նկատվել էր անցած տարի, երբ փոխհրաձգության ժամանակ զոհվել էր չորս մարդ, իսկ ՆԱՏՕ խաղաղապահները վիրավորվել էին բախումների ընթացքում, շաբաթ օրը նախազգուշացրել է ռազմական դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացրել է Reuters-ը։

Կոսովոյում ապրում են գերազանցապես էթնիկ ալբանացիներ, բայց մոտ 50 000 սերբերը երկրի հյուսիսում չեն ընդունում Պրիշտինայի կառավարությունը եւ Բելգրադն են համարում իրենց մայրաքաղաքը։ Կոսովոն, որը նախկին սերբական նահանգ էր, 2008թ. անկախություն է հռչակել տասը տարվա պարտիզանական ապստամբությունից հետո։

ԱՄՆ ՌԾՈւ ծովակալ Սթյուարտ Մանշը՝ Նեապոլում ՆԱՏՕ ուժերի Միավորված հրամանատարության հրամանատարը, որը ղեկավարում է ՆԱՏՕ խաղաղապահ ուժերը Կոսովոյում, հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես անհանգստացած է բռնության կրկնման վտանգից անհանգիստ հյուսիսում։

«Թեժ քաղաքական հռետորաբանությունը կարող է ոգեշնչել որոշ ոչ կառավարական ուժերի բռնության ակտեր կատարել, ինչպես տեղի ունեցավ անցած տարի։ Ես չէի ասի, թե հաստատ հակամարտություն է հասունանում, ես կարծում եմ, որ մշտական վտանգ կա»,- ասել է նա՝ նկատի ունենալով առաջընթացի բացակայությունը Կոսովոյի կառավարության եւ Սերբիայի միջեւ բանակցություններում՝ ԵՄ միջնորդությամբ։

2023թ. սեպտեմբերին մեկ ոստիկան եւ երեք զինված մարդիկ սպանվեցին, երբ մինչեւ ատամները զինված չարագործների խումբը թափանցեց Սերբիայի տարածք եւ հարձակվեց ոստիկանության վրա Բանսկա գյուղում։

Չորս ամիս առաջ ավելի քան 90 զինվոր վիրավորվեց, երբ սերբ ցուցարարները հարձակվել էին ՆԱՏՕ խաղաղապահների վրա։ Կոսովոն Սերբիային մեղադրեց Բանսկայում հարձակմանը հանցակցության մեջ, բայց Բելգրադը հերքեց այդ մեղադրանքները։ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը՝ Կոսովոյի դաշնակիցները, քննադատեցին Պրիշտինայի կառավարությանը միակողմանի գործողությունների համար երկրի հյուսիսում, որոնք կարող են էթնիկ բռնություն հրահրել եւ սպառնալիքի տակ դնել ՆԱՏՕ մոտ 4 000 զինծառայողների կյանքը, որոնք հերթապահում են այնտեղ։ Կոսովոն հերքում է նման քննադատությունը, եւ այս հարցը սրել է Պրիշտինայի հարաբերություններն արեւմտյան դաշնակիցների հետ։

ԵՄ միջնորդությամբ երկխոսության շրջանակում Կոսովոն եւ Սերբիան արդեն ավելի քան տասը տարի բանակցություններ են վարում իրենց հարաբերությունների կարգավորման մասին, բայց առաջընթացն աննշան է։

Լրահոս

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)
Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր
«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ
Կարևոր
Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան
Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր
Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել
10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան
Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր
Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային
Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է
ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում
Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա
Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Լրացուցիչ նորություններ

...

Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին

Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից

Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը

Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել

Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին

NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար

Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ

Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել

Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն

Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն