Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ֆրանսիան ինչպե՞ս է պատկերացնում Կենտրոնական Ասիայից տրանսպորտային լոգիստիկան դեպի Եվրոպա. Հակոբ Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

«Անցնող օրերին դինամիկ և առատ լրահոսը թույլ չտվեց ուշադրություն հրավիրել մի իրադարձության վրա, որը Հայաստանի համար հետաքրքիր կարող է լինել թե քաղաքական իմաստով, թե նաև՝ համեմատական:

Մարտի 10-12-ին Պետական այցով Փարիզում էր Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոյևը: Նրա այցի ընթացքում Ֆրանսիայի և Ուզբեկստանի միջև ձեռք է բերվել ռազմավարական գործընկերության պայմանավորվածություն:

Հիշեցնեմ, որ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական այցով Տաշքենդ էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Այդ ընթացքում նա եղել էր նաև Ղազախստանում:Այստեղ իհարկե կա երկու հանգամանք: Ղազախստանն ու ուզբեկստանը ուրանի խոշոր արդյունահանողներ են, ունեն խոշոր պաշարներ: Իսկ Ֆրանսիան ուրանի խոշոր սպառող է:

Հատկապես Աֆրիկայում դիրքեր կորցնելուց հետո, Ֆրանսիան փորձում է գտնել նոր աղբյուրներ և փնտրում դրանք նաև Կենտրոնական Ասիայում:Ըստ ամենայնի, շեշտը դրվում է Ուզբեկստանի վրա: Հիշեցնեմ նաև, որ Ուզբեկստանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ է:

Ես ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստին, որ Ֆրանսիայի նախագահը վերջին ամիսներին բավականին ակտիվ, ամենամսյա հաղորդակցություն է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Այդ շփումներում Կենտրոնական Ասիայի թեման ինչպիսի՞ շեշտադրումներ է ունեցել, հրապարակայնորեն հայտնի չէ, բայց թերևս այն չէր կարող լինել ուշադրությունից դուս: Եվ բանը լոկ այն չէ, որ Ուզբեկստանը «թյուրքական աշխարհի» այն պատկերացման մաս է, որ ռազմավարական իմաստով ունի Թուրքիան:

Հարցն այն է նաև, թե Ֆրանսիան ինչպես է պատկերացնում Կենտրոնական Ասիայից տրանսպորտային լոգիստիկան դեպի Եվրոպա: Այլ կերպ ասած, Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ:

Թե՞ դիտարկում շրջանցիկ երթուղի, օրինակ Հնդկաստա-Իրան-Հայաստան-Վրաստան Սև ծով ու Եվրոպա: Մեկ-երկու տարի առաջ նկատելի էր Մակրոնի ջանք այդ ուղղությամբ, բայց այսօր նա ակտիվ շփումների մեջ է Թուրքիայի հետ: Հետևաբար Միջին միջանցքի հետ կապված հարցը արդիական է: Ֆրանս-ուզբեկական բարձր մակարդակի հանդիպման համատեքստում սակայն ուշագրավ է ներդրումային պորտֆելի ցուցիչը:

Միրզիոյևի այցի ընթացքում պատրաստվել է 6,5 միլիարդ եվրոյի ներդրումային նախագծերի փաթեթ, իսկ ընդհանուր առմամբ ֆրանս-ուզբեկական համատեղ ներդրումային փաթեթը գեևազանցել է 12 միլիարդ եվրոն:

Ահա այստեղ է, որ պատկերը «համեմատականի» առիթ է Հայաստանի պարագայում, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ հնարավոր է լսել մեկը մեկից տպավորիչ ճառեր ու անգամ կենացներ:

Բայց, որքա՞ն է հայ-ֆրանսիական ներդրումային փաթեթը, որքա՞ն են կազմում Հայաստանում ֆրանսիական ներդրումները, ի՞նչ խոշոր ծրագրեր կան:

Դրանց ծավալը, ներդրումային պորտֆելի մասշտաբը միայն թույլ կտա գնահատել միջպետական հարաբերությունների իրական բնույթն ու խորությունը:Իհարկե լավ է, որ Հայաստանը պաշտպանական գնումներ է իրականացնում Ֆրանսիայից: Բայց, դա միջպետական հարաբերությունների խորության հարաբերական ցուցիչ է:

Ի վերջո Հայաստանը գնումներ կատարում է տարբեր երկրներից: Առավել ևս, որ Ֆրանսիայից գնումների մասշտաբն էլ առանձնապես խոշոր չէ:

Միջպետական հարաբերությունների խորության, սերտության իրական աստիճանը չափվում է ներդրումային ծրագրերով եւ դրանց ինտենսիվությամբ»:

Լրահոս

Արմեն Բադալյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)
Փաշինյանը որտեղ հայտնվում է՝ այնտեղ «ղալմաղալ», մի կեղտոտ միջավայր է դառնում․Զուրաբյան (տեսանյութ)
ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%. Gallup-ի հարցման արդյունքները
Ստացվում է՝ ինչքան լավ ես աշխատում, այնքան քիչ ես վարձատրվելու, դա անտրամաբանական լուծում է
Մենք արձանագրել ենք բազմաթիվ դժգոհություններ, պետք է բժիշկներից հասկանանք ինչ խնիրներ կան
«Որպեսզի չլինի «ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք»․ Ալեքսանյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին
Հայոց բանակը և ՔՊ-ն օրգանապես հակոտնյա կառույց ու երևույթ են․ Արմեն Այվազյան
Կովիդի դառը փորձ ենք ունեցել, որը 8000 կյանք է խլել. Անուշ Պողոսյան
Մենք շրջում ենք պոլիկլինիկաներով, որ տեսնենք, թե բուժաշխատողները ինչ դիտարկումներ ունեն
Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան
Թրամփը վերջնաժամկետ է սահմանել Իրանին. ՔՊ-ի ԸՕ-ի նոր փոփոխությունն՝ ընդդեմ ընդդիմադիրների
Մենք շարունակելու ենք ճանապարհը ոչ թե ատելությամբ, այլ վճռականությամբ․ Արմեն Աշոտյան
Պնդում եմ՝ անկախ ենք, բայց միավորել ենք ուժերը 1 ճանապարհ անցնելու համար. Հարություն Հարությունյան
Միջազգային կրակահերթ․ հրթիռներ, ավիահարվածներ և սարսափելի պայթյուններ տարածաշրջանում
Ընտրությունների բերան ԸՕ-ում փոփոխություններ անելը խնդրահարույց է. Իոաննիսյան
Կուսակցություններն ու դաշինքները չեն կարող անձնանուններով ներկայանալ. փոփոխություններ՝ ԸՕ-ում
Հայաստանը ճնշման տակ բոլոր ուղղություններով. Մեծ խաղ, մեծ ռիսկեր
Որ Նիկոլ Փաշինյանն ուզի ստեղծել՝ «Հերիքնազ» դաշինք, գրանցելո՞ւ են, թե՞ չէ. Էդգար Ղազարյան
Հասկացել են՝ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, դրա համար ընկել են պանիկայի մեջ. Ալիկ Ալեքսանյան
Նսեմացնում են նաեւ նախագահի հրամանագրի ինստիտուտը, սա խայտառակություն է

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան