Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն


Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում  հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն  ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։

Տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի հայկական կողմի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։

Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու  համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։

Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում։

Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրման, սահմանադրության փոփոխության, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հնչող պահանջներն ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։

Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։

ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում։
 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Մարտ 15, 2025, Երևան

Լրահոս

Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
Եմենի ափերի մոտ առևտրային նավի վրա զինված հարձակում է եղել
Սամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին
Մոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026»
Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել
Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)
Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ
Գագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ)
Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը
«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Կրիստենսենի հետ
ԱՄՆ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ․ Թրամփ
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին
Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
Կյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին
Ինչո՞ւ է տարեցտարի նվազում բուհերի դիմորդների թիվը. սոցիալական խնդի՞րն է դրա պատճառը․ մանրամասներ (տեսանյութ)
Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ Բանակցություններ Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև (տեսանյութ)
Ինչո՞ւ հիմա. Իսրայելի կառավարության քայլը և երևանցիների արձագանքները (տեսանյութ)
Կարևոր
Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Լրացուցիչ նորություններ

...

Սամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ)

Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին

Ինչո՞ւ է տարեցտարի նվազում բուհերի դիմորդների թիվը. սոցիալական խնդի՞րն է դրա պատճառը․ մանրամասներ (տեսանյութ)

Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Քվեախցում կանգնած ընտրողի վրա նախապես արդեն անթույլատրելի ազդեցություն է գործվել. Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)

ԿԸՀ-ն նենց իդեալական ներկայացրեց իրավիճակը, որ ուզեն, ամեն օր էլ ընտրություններ կանեն․ Վարդանյան (տեսանյութ)

Ես իմ տեսակետը ներկայացրել եմ իմ եզրափակիչ ելույթում. կխոսենք ՍԴ որոշումից հետո. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)

Կա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան

Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան

Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասին

Հորմուզի նեղուցը կդառնա անվճար. Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբ

1միլիոն դրամից-150 հազար դոլլար. քաղաքացիները զեղծարարությունների պատճառով գումար են կորցրել

Հայտարարվել է, որ 70% ընտրակաշառքով է ընտրել, ուրեմն պետությունը չի ապահովել հավասար պայմաններ

ԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. Վարդևանյան

Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան

Միացյալ Նահանգները ավելի քան 900 զինվորական է ուղարկել Վենեսուելա

Այսօր նիստը կավարտվի, կսպասենք վճռի հրապարակմանը․ Արամ Վարդևանյան

ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը